26-05-2026 / 14:12
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Պուտինի խոսքը՝ Ռուսաստանի հայկական քաղաքականության պատմական համատեքստում

2022/10/28 14:45
Հայաստան, Տեսակետ, Քաղաքականություն

«Վալդայ» բանավեճի ակումբի 19-րդ նստաշրջանում Վլադիմիր Պուտինի անդրարդարձը Ադրբեջան-Հայաստան հարաբերությունների կարգավորման թեմային և հնչեցրած շեշտադրումները հատկապես Արցախի հետ կապված, մեծ հաշվով, Հայաստանի, նաև մեր տարածաշրջանի առնչությամբ ռուսական քաղաքականության պատմական տրամաբանության տիրույթում են։

Իսկ այդ տրամաբանության առանցքային սկզբունքն է շահագրգիռ կողմերին «անել ավելի լավ առաջարկներ, քան մրցակից-հակառակորդները, բայց դրանք իրականացնել՝ ըստ հնարավորության»։

Ըստ էության, ներկայում ևս Ադրբեջան-Հայաստան հարաբերությունների կարգավորման գործընթացում օրակարգում եղած ռուսական առաջարկն առնվազն Արցախի հիմնախնդրի կարգավորման մասով (դրա հանգուցալուծման հարցը ապագային թողնելու առաջարկը) անհամեմատ ավելի շահեկան է Երևանի համար, քան արևմտյան մոտեցումները։ Մինչդեռ ռուսական առաջարկին սկզբունքորեն դեմ է Ադրբեջանը, իսկ Մոսկվան էլ անկարող է երաշխիքներ տրամադրել սեփական առաջարկների կենսագործման հարցում։

Նշվածի ամենաթարմ օրինակը ս.թ. սեպտեմբերի 13-14-ին Ադրբեջանի սանձազերծած ագրեսիան էր Հայաստանի ինքնիշխան տարածքի դեմ և դրան հարակից իրողությունները։

Բաքվի կողմից ուժի կիրառման առիթը, մեծ հաշվով, վերջին բրյուսելյան եռակողմ հանդիպման ընթացքում արցախյան հիմնախնդրի վերաբերյալ արևմտյան մոտեցումների մերժումն էր հայկական կողմից։

Մինչդեռ անգամ նման պայմաններում Մոսկվան ի զորու չեղավ երաշխավորել ոչ միայն սեփական դաշնակցային պարտավորությունները Հայաստանի նկատմամբ, այլ անգամ իր միջնորդական հավակնությունները։ Իսկ արդեն վերջին լարվածությանը հետընթաց Մոսկվայի քաղաքական ու քարոզչական քայլերը պարզագույն սխալներ են պարունակում՝ թիրախավորելով ոչ թե տարածաշրջանում սեփական վարքով Ռուսաստանի դիրքերը խարխլող Ադրբեջանին, որը գործում է նպատակային կերպով, միջոցների կիրառման հարցում առանց խտրականության, այլ Հայաստանին, որն արդեն փորձում է ընդամենը երաշխավորել սեփական տարածքային ամբողջականությունը։

Սեպտեմբերյան իրադարձություններից երկար ժամանակ չի անցել, և Ռուսաստանի հնարավորություններում էլ որակական փոփոխություններ չեն արձանագրվել…

Արմեն Պետրոսյան

Նախորդ Լուրը

Արմեն Գրիգորյանն ու Տոյվո Կլաարը քննարկել են ԵՄ մոնիտորինգային կարողության առաքելության ընթացքը

Հաջորդ Lուրը

Խաղաղության միակ ճանապարհը եռակողմ հայտարարության բոլոր դրույթների պահպանումն է. Պուտին

Այլ Լուրեր

Հայաստան

Վրաստանի հետ հարաբերությունների ամրապնդումը մեր արտաքին քաղաքականության գլխավոր նպատակներից է. Փաշինյան

26/05/2026
ԱՄՆ

Արարատ Միրզոյանն ու Մարկո Ռուբիոն փոխըմբռնման հուշագիր կստորագրեն․ ԱՄՆ պետդեպարտամենտ

26/05/2026
Հայաստան

Հայաստանը առավելագույնը երկու տարում կարող է ունենալ ԵՄ-ի հետ վիզաների ազատականացում. Փաշինյան

26/05/2026
Հաջորդ Lուրը

Խաղաղության միակ ճանապարհը եռակողմ հայտարարության բոլոր դրույթների պահպանումն է. Պուտին

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Իսրայելի բանակը պահեստազոր է հավաքագրում՝ Լիբանանում գործողությունները ընդլայնելու համար

26/05/2026

Վեց տարվա դադարից հետո վերսկսվել է Բաքու-Թբիլիսի մարդատար գնացքի երթևեկությունը

26/05/2026

Ռուսաստանը օտարերկրյա քաղաքացիներին կոչ է արել լքել Կիևը

26/05/2026

Վրաստանի հետ հարաբերությունների ամրապնդումը մեր արտաքին քաղաքականության գլխավոր նպատակներից է. Փաշինյան

26/05/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)