08-09-2026 / 19:01
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Խաղաղության միակ ճանապարհը եռակողմ հայտարարության բոլոր դրույթների պահպանումն է. Պուտին

2022/10/28 16:52
Հայաստան, Քաղաքականություն

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը խաղաղության միակ հնարավոր ճանապարհը տեսնում է Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հայտնի համատեղ հայտարարությունների բոլոր դրույթների խստիվ պահպանումը: Այս մասին ՌԴ նախագահը հայտարարել է ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի արտահերթ նիստում:

«Ինչպես բոլորը քաջատեղյակ են՝ Ռուսաստանն ավանդաբար միշտ ուշադրություն է դարձրել այդ ուղղությամբ կայունությանը և դեռ վաղ ժամանակներից աջակցել է մեր հայ ընկերներին՝ հայ ժողովրդի անվտանգության ապահովման գործում: Ինչ վերաբերվում է հայ-ադրբեջանական կարգավորմանը, մենք այսօր ևս անում ենք հնարավոր ամեն ինչ՝ հասնելու Երևանի և Բաքվի միջև հարաբերությունների համապարփակ կարգավորման: Բոլորի համար ակնհայտ է՝ ոչ վաղ անցյալում և Ադրբեջանը, և Հայաստանը, ինչպես նաև Ռուսաստանը, բոլորս մեկ պետության մաս ենք եղել։ Մենք հսկայական քանակի կապեր ունենք Երևանի և Բաքվի հետ, և դա հաշվի չառնելը պարզապես անհնար է»,-նշել է Պուտինը:

Նա արձանագրել է, որ բավականին դժվարին իրավիճակ է, սակայն, նաև ընդգծել, որ իրենք չեն կարող Ռուսաստանին մոտ պետությունների միջև առկա խնդիրներից ու հակասություններից անմասն մնալ և միշտ պատրաստ են նպաստել դրանց խաղաղ կարգավորմանը։

«Անկասկած, խաղաղության միակ հնարավոր և իրատեսական ճանապարհը կարող է լինել այն Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հայտնի համատեղ հայտարարությունների բոլոր դրույթների խստիվ պահպանումը»,-նշել է ՌԴ նախագահը:

Նա հավելել է, որ հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման, տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման և հումանիտար խնդիրների լուծման վերաբերյալ պայմանավորվածությունների հետևողական իրականացման շնորհիվ է հնարավոր հասնել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կայուն կարգավորման։ ՌԴ նախագահն այս հարցը բազմիցս քննարկել է Հայաստանի վարչապետի հետ, և հասկացել՝ հայ գործընկերները լիովին համաձայն են սրա հետ:

«Հարցն այն է, թե ինչպես գտնել այդ լուծումները, դա հեշտ չէ, բայց դրանք կարելի է գտնել միայն այս ճանապարհով: Ապագայում դա թույլ կտա հասնել խաղաղության պայմանագրի»,-եզրափակել է Պուտինը:

Նախորդ Լուրը

Պուտինի խոսքը՝ Ռուսաստանի հայկական քաղաքականության պատմական համատեքստում

Հաջորդ Lուրը

Ստեփանակերտի հանրահավաքին մասնակցել է շուրջ 40 հազար քաղաքացի

Այլ Լուրեր

Արցախ

44-օրյա պատերազմի հետևանքով զոհվել է 3833 անձ․ ՔԿ

08/09/2026
Screenshot
Անվտանգություն

Կալաս. Լուկաշենկոն Բելառուսը վերածել է Ռուսաստանի համար պատերազմի հարթակի

08/09/2026
ՌԴ

Լավրով․ Թրամփը փակված է համարում Ուկրաինայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցության հարցը

08/09/2026
Հաջորդ Lուրը

Ստեփանակերտի հանրահավաքին մասնակցել է շուրջ 40 հազար քաղաքացի

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Իսլամաբադի հուշագրի կատարումը կարող է թուլացնել տարածաշրջանային լարվածությունը. Արաղչի

08/09/2026

ՀՀ և ՌԴ հարաբերությունները մեծ ընտանիքի հարաբերությունների են նման. Չայկա

08/09/2026

Պատերազմում հաղթանակը շատ մոտ է. Պեսկով

08/09/2026

Թուրքիայի Անթալիա նահանգում հրդեհներ են

08/09/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)