06-04-2026 / 13:28
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Գիորգի Մարգվելաշվիլին վերադառնում է քաղաքականություն և կհամալրի ընդիմադիր դաշտը

2020/02/17 17:39
Վրաստան, Քաղաքականություն

Վրաստանի նախկին նախագահ 2013-2018 թվականներին պաշտոնավարած Գիորգի Մարգվելաշվիլին հայտարարել է ակտիվ քաղաքականություն դառնալու մասին։

«Ավտորիտարիզմ ընտրելով՝ «Վրացական երազանքը» հատեց կարմիր գծերը։ Չկա ժողովրդավարություն՝ չկա ազգային միասնություն, չկա արևմտյան ուղի։ Չեմ կարող նայել այս ամենին։ Ես վերադառնում եմ ակտիվ քաղաքականություն։ Ես ծառայում եմ մեր արևմտյան ընտրության առաքելությանը՝ ընկերներիս և վրաց ժողովրդի հետ միասին», – գրել է Մարգվելաշվիլին «Թվիթերում»։

Նախկին նախագահը պատրաստ է խոսել նաև Միխեիլ Սաակաշվիլիի հետ, եթե վերջինս Վրաստանում ժողովրդավարության ամրապնդման տեսլական ունի: Այս մասին Վրաստանի չորրորդ նախագահը խոսել է վրացական «Մթավարի արխի» հեռուստաընկերության եթերում:

«Երբ խոսքը վերաբերում է ժողովրդավարական օրակարգի իրականեցմանը, ես պատրաստ եմ խոսել բոլոր քաղաքական գործիչների հետ, այդ թվում՝ Սաակաշվիլիի հետ, եթե նա տեսլական ունի ժողովրդավարության ամրապնդման համար», – նշել է Վրաստանի նախկին նախագահը։

Մարգվելաշվիլին ընդգծել է նաև, որ խորհրդակցում է քաղաքական ընդդիմության հետ և ցանկանում է իր նպաստը բերել ընդդիմության միավորման գործում: Վերլուծաբանների կարծիքով՝ այդ ուժը կարող է լինել «Լելո» կուսակցությունը, որը հիմնել է բանկիր Մամուկա Խազարաձեն։

Գիորգի Մարգվելաշվիլին ելույթում հայտնել է այն միտքը, որ եթե Վրաստանը կորցնի Արևմուտքի, մասնավորապես ԱՄՆ-ի աջակցությունը, ապա «Ռուսաստանը հաստատ կգա»։

«Այս քաղաքականությունը գնում է դեպի Ռուսաստան: Սա ռուսական նախագիծ է․ ինքնուրույն է արվում, թե ուրիշների հրահանգով է, նշանակություն չունի», – ասել է նախկին նախագահը:

Նախորդ Լուրը

«Իրանահայեր» խորագրով ցուցահանդես՝ Թեհրանում

Հաջորդ Lուրը

Ադրբեջանը նախատեսում է Իրանի հետ սահմանին կամուրջ կառուցել

Այլ Լուրեր

Ադրբեջան

Ալիևը մեկնել է Վրաստան

06/04/2026
Իրան

Ռուբինյանն ու Իրանի դեսպանը մտքեր են փոխանակել տարածաշրջանային զարգացումների վերաբերյալ

03/04/2026
Իրան

Արաղչին և Լավրովը հեռախոսազրույց են ունեցել

03/04/2026
Հաջորդ Lուրը

Ադրբեջանը նախատեսում է Իրանի հետ սահմանին կամուրջ կառուցել

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Հայաստան է ժամանել Ատոմային էներգիայի միջազգային գործակալության փորձագիտական խումբը (Տեսանյութ)

06/04/2026

Ստեփանակերտի Մայր տաճարը ենթարկվել է վանդալիզմի

06/04/2026

Թրամփը պետբյուջեից 152 մլն դոլար է ցանկանում հատկացնել հայտնի «Ալկատրաս» բանտը վերաբացելու համար

06/04/2026

Ի՞նչ են կարդում Երևանում և մարզերում

06/04/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)