Իրանցի փորձագետ Էհսան Մովաեհդիանը Ilna-ն տված հարցազրույցում անդրադարձել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի փակմանը:
Փորձագետը նշել է, որ Բաքվի նպատակը ցեղասպանություն իրագործելն է: Նրա խոսքով՝ բացի այդ Լաչինի միջանցքում ոսկու հանքեր կան և Ադրբեջանը ցանկանում է դրանք շահագործել:
«Իրադրությունը ճգնաժամային է և հնարավոր է՝ առաջիկա օրերին Բաքուն մեծացնի Ղարաբաղում ռազմական սադրանքները: Անհրաժեշտ է, որ Իրանը դիվանգիտական դաշտում ավելի ակտիվ լինի: Անհրաժեշտ է նաև, որ մեր զինվորականները տարածաշրջանում արկածախնդրությունների համար Բաքվին զգուշացումներ հղեն: Մենք պետք է ակտիվացնենք մեր լրատվական գործունեությունը և Ադրբեջանի գործողությունների բնույթի մասին լուսաբանենք»,- ասել է Մովահեդիանը: