Իրակլի Ղարիբաշվիլին մասնակցել է վրաց-լեհական ձեռնարկության կողմից իրականացվող անօդաչու թռչող սարքերի փորձնական ցուցադրությանը:
Կառավարության վարչակազմի տվյալներով՝ մարտական և հետախուզական անօդաչու թռչող սարքերը հաջողությամբ փորձնական թռիչք են կատարել։
Հաղորդվել է, որ Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին պաշտպանության նախարար Ջուանշերի Բուրճուլաձեի, ներքին գործերի նախարար Վախտանգ Գոմելաուրիի և պաշտպանության ուժերի ներկայացուցիչների հետ ներկա է գտնվել վրաց-լեհական «Դելտա» ձեռնարկության «WARMATE» (կամիկաձե) և «FLYEYE» անօդաչու թռչող սարքերի ցուցադրական թռիչքին: