12-07-2026 / 16:30
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Ադրբեջան-Իրան խորը ճգնաժամի ընդլայնման վտանգավոր միտումներն անկանխելի են․ փորձագետ

2023/01/28 17:49
Ադրբեջան, Անվտանգություն, Իրան, Քաղաքականություն

Նախօրեին Թեհրանում ուշագրավ զուգադիպությամբ տեղի են ունեցել երկու աննախադեպ իրադարձություններ, որոնք, անկախ իրարից, բացահայտ հակաադրբեջանական ուղղվածություն ունեն։ Նախ, զինված հարձակում է տեղի ունեցել Թեհրանում Ադրբեջանի դեսպանատան դեմ։ Չնայած՝ ըստ նախաքաննության տրամադրած տեղեկատվության, այս գործողությունը մասնավոր բնույթի է, այնուամենայնիվ, պարզորոշ ցուցիչ է Բաքու-Թեհրան հարաբերություններում ամիսներ շարունակվող աննախադեպ լարվածության և, վստահաբար, ավելի է խորացնելու այն։

Մյուս իրադարձությունն Ադրբեջանի կողմից շաբաթներ շարունակվող Քաշաթաղի միջանցքի արգելափակման հետևանքով հումանիտար ճգնաժամ ապրող արցախահայ հայրենակիցներին Թեհրանի հայ համայնքի կողմից բարձր մակարդակի աջակցության ակցիայի կազմակերպումն ու անցկացումն է։ Այս միջոցառումը բացառիկ է նրանով, որ չէր կարող տեղի ունենալ առանց Իրանի իշխանությունների արտոնման, քանի որ Արցախի հետ կապված հարցերում պաշտոնական Թեհրանը բավականաչափ նուրբ է գործում։ Այս համատեքստում հատկանշական է ընդգծել մեկ այլ կարևոր նրբություն ևս։ Հայաստանում ոչ ֆորմալ դաշնակցային հարաբերությունների տեսլականով իր ազդեցությունը մեծացնել ձգտող Իրանում տեղի է ունենում նման գործողություն այն դեպքում, երբ Երևանի դե-յուրե Մոսկվայի կողմից ոչ միայն խստորեն արգելվում է նմանատիպ միջոցառումների անցկացումը, այլև դրանց փորձերը կանխվում են, իսկ կազմակերպիչները՝ պատասխանատվության ենթարկվում։

Դատելով թեհրանյան վերոնշյալ իրադարձությունների և դրանց ածանցյալ մի շարք այլ զարգացումների (որպես օրինակ՝ Թուրքիայի իշխանությունների՝ ամենաբարձր մակարդակով անհապաղ և համակողմանի խոսքային աջակցություն դրսևորումը Ադրբեջանին) բազմակողմանի արձագանքներից, թերևս բացահայտ են դառնում Ադրբեջան-Իրան խորը ճգնաժամի ընդլայնման անկանխելի վտանգավոր միտումները։

Արմեն Պետրոսյան

Նախորդ Լուրը

Ռուսական կողմը տեղում իրական լուծումներ է փնտրում. Զախարովան կոչ է արել ապաշրջափակել Լաչինի միջանցքը

Հաջորդ Lուրը

Բոլոր այն կետերը, որոնց շուրջ տեղի ունեցան մեր քննարկումները, պետք է վերափոխվեն գործնական քայլերի. Եգիպտոսի նախագահը՝ Փաշինյանին

Այլ Լուրեր

ԱՄՆ

Վաշինգտոնը չի ցանկանում, որ Իսրայելը ներգրավվի Իրանի դեմ հարվածներին

10/07/2026
ԱՄՆ

Կատարը, Պակիստանն ու տարածաշրջանային այլ երկրներ փորձում են կանխել ԱՄՆ-Իրան լայնամասշտաբ պատերազմը

10/07/2026
Թուրքիա

Պեսկովը մեկնաբանել է Թուրքիայի կողմից С-400-ների վաճառքի մասին հայտարարությունները

10/07/2026
Հաջորդ Lուրը

Բոլոր այն կետերը, որոնց շուրջ տեղի ունեցան մեր քննարկումները, պետք է վերափոխվեն գործնական քայլերի. Եգիպտոսի նախագահը՝ Փաշինյանին

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Բունդեսթագը մերժել է Ուկրաինային լրացուցիչ ռազմական օգնություն տրամադրելու նախագիծը

10/07/2026

Վաշինգտոնը չի ցանկանում, որ Իսրայելը ներգրավվի Իրանի դեմ հարվածներին

10/07/2026

Amnesty International-ը պահանջում է հետաքննել Լիբանանում իսրայելական հարվածները, որոնց հետևանքով խաղաղ բնակիչներ են զոհվել

10/07/2026

Կատարը, Պակիստանն ու տարածաշրջանային այլ երկրներ փորձում են կանխել ԱՄՆ-Իրան լայնամասշտաբ պատերազմը

10/07/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)