20-11-2025 / 01:58
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Եթե մեր հայ դաշնակիցները դեռ հետաքրքրված են, ապա ՀԱՊԿ առաքելությունը կարող է տեղակայվել մեկ-երկու օրվա ընթացքում. Լավրով

2023/02/02 16:49
Ադրբեջան, Անվտանգություն, Կարևոր, Հայաստան, Քաղաքականություն

Հայաստանում ՀԱՊԿ առաքելություն տեղակայելու Ռուսաստանի առաջարկը արդիական է, եթե Հայաստանը դեռ շահագրգռված է, առաքելությունը կարող է տեղակայվել մեկ-երկու օրվա ընթացքում։ Այս մասին հայտարարել է  ՌԴ արտգործնախարար Սերգեյ «Russia Today» մեդիա խմբի գործադիր տնօրեն Դմիտրի Կիսելևի հետ հարցազրույցում։

«Քանի դեռ Ադրբեջանն ու Հայստանը շարունակում են Անդրկովկասում իրավիճակի կայունացման ուղիներ փնտրել, ՀԱՊԿ-ը նույնպես պատրաստ է օգնել։  Այն բանից հետո, երբ անցած տարվա սեպտեմբերին բռնության ալիք եղավ, այնտեղ երկու կողմից մոտ 300 մարդ զոհվեց, Հայաստանից խնդրանք ստացանք, ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը փորձագիտական հատուկ առաքելությամբ գնաց սահման և բերեց պլան՝ տեղակայել ՀԱՊԿ առաքելություն Հայաստանի այն հատվածում, որը սահմանակից է Ադրբեջանին։ Այդ նախագիծը բավականին վաղուց պատրաստ էր, սակայն հայկական կողմը չէր շտապում։ Արդյունքում արդեն Երևանի կայացած գագաթնաժողովում մենք տեքստն ավարտեղինք համապատասխան որոշմամբ։ Բայց հայ գործընկերներն ասացին, այդ տեսքտն իրենց հարկավոր կլինի այն  դեպքում, երբ կտրականապես դատապարտվեն Ադրբեջանի գործողությունները»,-ասել է Լավրովը։

Նա ավելացրել է, որ դատապարտելուն ոչ բոլորն են պատրաստ եղել։

«Եվ ոչ միայն այն պատճառով, որ ուզում էին ինչ-որ մեկին պաշտպանել կամ  աջակցել: Պարզապես ղարաբաղյան պատերազմը տասնամյանկներ պատմություն ունի։ Երբ Հայաստանը շատ ու շատ տարիներ օկուպացրել էր Ադրբեջանի շուրջ գտնվող յոթ շրջան, իսկ հետո, երբ ստիպված էր խնդիրը քաղաքական ճանապարհով լուծել, Ռուսաստանը առաջարկեց տարբերակներ, որոնք Հայաստանի նախկին ղեկավարությունը այնքան էլ դրական չէր ընկալել՝ ցանկանալով պահպանել այն տարածքները, որոնք երբեք չէր ունեցել։ Ի վերջո, այո, Ադրբեջանը վերադարձրեց իրեն պատկանող հողերը»,-հայտարարել է Լավրովը։

Նա նաև նշել է, երբ Հայաստանն ու Ադրբեջանը Եվրամիության հետ միասին փաստաթուղթ են ստորագրել 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրում նշված պայմաններով խաղաղության պայմանագիր կնքելու իրենց պատրաստակամության մասին,  Ռուսաստանի  համար ինչ-որ կերպ դժվար է հետագա քայլերի վերաբերյալ որոշում կայացնել։

«Որովհետև Ալմա-Աթայի հռչակագրում ասվում է, որ նոր անկախ պետությունների միջև սահմաններն անցնելու են Խորհրդային Միության, միութենական հանրապետությունների, այդ թվում՝ Հայկական ԽՍՀ-ի և Ադրբեջանական ԽՍՀ-ի վարչական սահմաններով, որոնք ներառում էին Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզը։ Այստեղ, սակայն, իրավիճակը բազմաշերտ է։ Իսկ այն, որ ՀԱՊԿ-ն այս դժվարին իրավիճակում պատրաստեց խաղաղապահ գործողության տեղակայման ծրագիր, շատ կարևոր ձեռքբերում էր։ Այս առաջարկը դեռ սեղանին է։ Եվ եթե մեր հայ դաշնակիցները, ընկերները դեռ հետաքրքրված են դրանով, ապա այդ առաքելությունը կարող է տեղակայվել մեկ-երկու օրվա ընթացքում»,- ասել է Լավրովը։

Նախորդ Լուրը

Միրզոյանն ընդունել է ՌԴ դեսպանին

Հաջորդ Lուրը

Վրաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի պաշտպանության նախարարները քննարկել են համատեղ զորավարժությունները

Այլ Լուրեր

Հայաստան

Ի՞նչ են խոսել Հայաստանի և Սիրիայի ԱԳ նախարարները

19/11/2025
Հայաստան

Գևորգ Պապոյանը կգործուղվի Վրաստան

19/11/2025
Ադրբեջան

«Վիգենն այլևս չի քայլում, նրան Բաքվի բանտում զրկել են անգամ դեղորայքից». կինն օգնություն է խնդրում. Ազատություն

19/11/2025
Հաջորդ Lուրը

Վրաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի պաշտպանության նախարարները քննարկել են համատեղ զորավարժությունները

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Ի՞նչ են խոսել Հայաստանի և Սիրիայի ԱԳ նախարարները

19/11/2025

Լուվրի կողոպուտից հետո մինչև 2026-ի վերջը 100 արտաքին տեսախցիկ կտեղադրվի թանգարանում

19/11/2025

Երևանյան միջազգային թատերական փառատոնը կհյուրընկալի թատերախմբեր նաև Վրաստանից ու Թուրքիայից

19/11/2025

Գևորգ Պապոյանը կգործուղվի Վրաստան

19/11/2025
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)