17-04-2026 / 10:55
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Փաշինյանն ու Պուտինը քննարկել են Արցախում ստեղծված հումանիտար ճգնաժամը

2023/02/24 12:05
Անվտանգություն, Հայաստան, Քաղաքականություն

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Տեղեկությունը հաղորդում է ՀՀ վարչապետի աշխատակազմը:

Զրուցակիցներն անդրադարձել են Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար, բնապահպանական և էներգետիկ ճգնաժամին:

Վարչապետը կարևորել է դրա հաղթահարման ուղղությամբ ՌԴ-ի կողմից անհրաժեշտ քայլերի իրականացումը: Միաժամանակ, վարչապետն ընդգծել է ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի՝ Լաչինի միջանցքն Ադրբեջանի կողմից ապաշրջափակելու վերաբերյալ կայացված որոշման փաստը:

Քննարկվել են 2020 թվականի նոյեմբերի 9-ին, 2021 թվականի հունվարի 11-ին, նոյեմբերի 26-ին և 2022 թվականի հոկտեմբերի 31-ին ստորագրված Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի առաջնորդների եռակողմ պայմանավորվածությունների իրականացմանը վերաբերող հարցեր:

Մտքեր են փոխանակվել Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի շուրջ:

Նախորդ Լուրը

Շառլ Միշելը Հայաստանին և Ադրբեջանին Բրյուսելում բանակցություններ անցկացնելու հրավեր է ուղարկել

Հաջորդ Lուրը

Սումգայիթյան ողբերգությունից 35 տարի անց արցախահայությունը կրկին կանգնած է իր տանն ապրելու իրավունքների պաշտպանության հանգրվանում․ ՀՀ նախագահ

Այլ Լուրեր

Թուրքիա

Մեծ ակնկալիքով ենք սպասում նոր սահմանային անցակետի բացմանը. Իգդիրում քննարկել են հայ-թուրքական սահմանի բացումը

17/04/2026
Ադրբեջան

Ստամբուլում Ալեն Սիմոնյանը կարճ շփում է ունեցել Ադրբեջանի խորհրդարանի նախագահի հետ

16/04/2026
ԱՄՆ

ԱՄՆ-ն և «ՀԱՄԱՍ»-ը ուղիղ բանակցություններ են վարել Գազայում հրադադարի գործընթացի շուրջ

16/04/2026
Հաջորդ Lուրը

Սումգայիթյան ողբերգությունից 35 տարի անց արցախահայությունը կրկին կանգնած է իր տանն ապրելու իրավունքների պաշտպանության հանգրվանում․ ՀՀ նախագահ

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Մեծ ակնկալիքով ենք սպասում նոր սահմանային անցակետի բացմանը. Իգդիրում քննարկել են հայ-թուրքական սահմանի բացումը

17/04/2026

Իսրայելի և Լիբանանի միջև 10-օրյա հրադադար է հաստատվել

17/04/2026

Ստամբուլում Ալեն Սիմոնյանը կարճ շփում է ունեցել Ադրբեջանի խորհրդարանի նախագահի հետ

16/04/2026

ԱՄՆ-ն և «ՀԱՄԱՍ»-ը ուղիղ բանակցություններ են վարել Գազայում հրադադարի գործընթացի շուրջ

16/04/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)