13-05-2025 / 14:34
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Շառլ Միշելը Հայաստանին և Ադրբեջանին Բրյուսելում բանակցություններ անցկացնելու հրավեր է ուղարկել

2023/02/24 11:57
Ադրբեջան, Անվտանգություն, Հայաստան, Քաղաքականություն

Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը Բրյուսելում Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցություններ անցկացնելու հրավեր է ուղարկել կողմերին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասել է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Նեդ Փրայսը:

«Մենք մեծապես աջակցում ենք ԵՄ գործընթացին, և պետք է նշեմ, որ Եվրոպական խորհրդի նախագահ Միշելի կողմից առաջարկ կա՝ հյուրընկալել կողմերին Բրյուսելում։ Դա հնարավորություն է, եթե նրանք ընդունեն այն, բանակցել՝ շարունակելու այն առաջընթացը, որը մենք տեսել ենք վերջին շաբաթների ընթացքում», – ասել է Նեդ Փրայսը:

ԱՄՆ պետքարտուղարության ներկայացուցիչը նշել է, որ, ըստ իր տեղեկությունների, կողմերին հրավեր է ուղարկվել և հնարավորություն է տրվել Բրյուսելում հանդիպում անցկացնելու համար:

«Ի վերջո, ցանկացած նման հանդիպմանն իրենց հնարավոր մասնակցության մասին պետք է խոսեն հենց կողմերը՝ մեր հայ գործընկերները, մեր ադրբեջանցի գործընկերները», – ասել է Փրայսը՝ պատասխանելով հանդիպման հնարավոր ժամկետների վերաբերյալ հարցին:

Փրայսը հավելել է, որ խնդրին համապարփակ լուծում գտնելուն ուղղված բանակցությունների ընթացքում ԱՄՆ-ն պատրաստ է աջակցել կողմերին:

Նախորդ Լուրը

Վրաստանի վարչապետը ցավակցություն է հայտնել Էրդողանին երկրաշարժի զոհերի կապակցությամբ

Հաջորդ Lուրը

Փաշինյանն ու Պուտինը քննարկել են Արցախում ստեղծված հումանիտար ճգնաժամը

Այլ Լուրեր

Թուրքիա

Լավրովն ու Թուրքիայի ԱԳ նախարարը հեռախոսազրույց են ունեցել

13/05/2025
Ադրբեջան

UNICEF-ն Ադրբեջանում դադարեցնում է իր գործունեությունը

13/05/2025
Վրաստան

Կոբախիձեն դժգոհել է Թրամփի լռությունից

13/05/2025
Հաջորդ Lուրը

Փաշինյանն ու Պուտինը քննարկել են Արցախում ստեղծված հումանիտար ճգնաժամը

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Լավրովն ու Թուրքիայի ԱԳ նախարարը հեռախոսազրույց են ունեցել

13/05/2025

UNICEF-ն Ադրբեջանում դադարեցնում է իր գործունեությունը

13/05/2025

Կոբախիձեն դժգոհել է Թրամփի լռությունից

13/05/2025

Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հռոմի Պապ Լևոն XIV-ին

13/05/2025
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)