04-12-2025 / 14:54
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

ՌԴ ԱԳՆ–ն հուսով է, որ Երևանն ու Բաքուն կիրականացնեն ՌԴ–ի հետ մշակած նախաձեռնությունները

2023/03/01 13:25
Ադրբեջան, Անվտանգություն, Արցախ, Հայաստան

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հույս է հայտնել, որ հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման գործընթացում կիրականացվեն խաղաղ նախաձեռնությունները, որոնք մշակվել են ՌԴ-ի հետ համատեղ։

«Այս տարածաշրջանը կարելի է բառի բուն իմաստով հանգուցային անվանել, ևս մեկ տարածաշրջան, որտեղ, այնուամենայնիվ, հույս կա, որ կողմերը (Հայաստանն ու Ադրբեջանը. խմբ.) կիրականացնեն այն խաղաղ նախաձեռնությունները, որոնք մշակվել են Ռուսաստանի հետ համատեղ», – ասել է նա «Սպուտնիկ» ռադիոկայանի եթերում։

Զախարովան Հարավային Կովկասում տիրող իրավիճակի մեջ ներքաշվելու արևմտյան փորձերը լկտիություն է անվանել։ Նրա խոսքով՝ այդ քաղաքականությունը տարվում է ոչ թե հակամարտության կարգավորման համար, այլ ճիշտ հակառակ նպատակներով։

«Ցավոք, արդեն երկար տարիներ այստեղ էլ ենք մենք նման միտում տեսնում։ Հիմա արևմտամետներն ավելի են ակտիվացել», – հավելել է դիվանագետը։

Նա հիշեցրել է, որ արևմտյան գործընկերների մասնակցությամբ հակամարտությունների կարգավորման հաջողված օրինակներ չկան։ Ավելին` Արևմուտքի պատճառով ու նախաձեռնությամբ հակամարտությունների թիվն ավելանում է:

«Ոչ ոք չի կարող ասել, որ ինչ-որ տեղ, որտեղ եղել է հավաքական Արևմուտքի ոտքը, ձեռքը կամ միտքը, իրավիճակը լավացել է», – ասել է Զախարովան:

Նշենք, որ երեկ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը ադրբեջանցի գործընկերոջ` Ջեյհուն Բայրամովի հետ համատեղ ասուլիսում ասել էր, որ ՌԴ–ն դեմ չէ, որ Ադրբեջան–Հայաստան բանակցություններում արտաքին խաղացողներ լինեն, սակայն Եվրոպական միության այսպես կոչված քաղաքացիական առաքելությունը բազմաթիվ հարցեր է առաջացնում լեգիտիմության տեսանկյունից։

Հիշեցնենք, որ փետրվարի 20-ից Հայաստանում 2 տարվա մանդատով 100 հոգուց բաղկացած եվրոպական առաքելություն է տեղակայվել։ Թեև ԵՄ առաքելությունը համարվում է քաղաքացիական, բայց նրանցից 50–ը ժանդարմներ են։

Նախորդ Լուրը

Ալիևների հակաիրանական ու հակաիսլամական էությունը ծառայում է սիոնիզմի և պանթյուրքիմի շահերին. իրանական կայք

Հաջորդ Lուրը

Ադրբեջանը կրակել է Արցախի Մարտունու շրջանում գյուղաշխատանքներ իրականացնող քաղաքացիների ուղղությամբ. տուժածներ չկան

Այլ Լուրեր

Ադրբեջան

ԵԱՀԿ նախագահ. Մինսկի խմբի լուծարումը կենսական անհրաժեշտություն էր

04/12/2025
Ադրբեջան

Կատարում Արմեն Գրիգորյանն ու Հիքմեթ Հաջիևը կմասնակցեն պանելային քննարկման

04/12/2025
Անվտանգություն

Գերմանիան կնքել է իր պատմության ամենամեծ պաշտպանական գործարքը Իսրայելի հետ

04/12/2025
Հաջորդ Lուրը

Ադրբեջանը կրակել է Արցախի Մարտունու շրջանում գյուղաշխատանքներ իրականացնող քաղաքացիների ուղղությամբ. տուժածներ չկան

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Հռոմի պապ Լևոն 14-րդը հանդիպել է Արամ Առաջինի հետ

04/12/2025

ԵԱՀԿ նախագահ. Մինսկի խմբի լուծարումը կենսական անհրաժեշտություն էր

04/12/2025

Կատարում Արմեն Գրիգորյանն ու Հիքմեթ Հաջիևը կմասնակցեն պանելային քննարկման

04/12/2025

Թուրքիայի ԱԳՆ. Ռուս-ուկրաինական բանակցությունները պետք է լինեն Թուրքիայում

04/12/2025
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)