09-07-2025 / 12:44
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Իսրայելում ծայրահեղականների կողմից հայերին թիրախավորելու 3 պատճառ կա. իսրայելահայ ակտիվիստ

2023/03/03 17:41
Կարևոր, Հայաստան, Հասարակություն, Մերձավոր Արևելք, Քաղաքականություն

Իսրայելում ծայրահեղականների կողմից հայերին թիրախավորելու 3 պատճառ կա: Դրանցից մեկը կրոնի տարբերությունն է: Նման տեսակետ է հայտնել իսրայելահայ ակտիվիստ, Հայ դատի Երուսաղեմի հանձնախմբի անդամ, «Union of the Armenian Communities in Israel» բարեգործական կազմակերպության հիմնադիր-տնօրեն Քրիստինե Մովսեսյանը՝ Regionmonitor.am կայքի հետ զրույցում:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ ստորև.

–Տիկի՛ն Քրիստինե Մովսեսյան, շնորհակալություն հարցազրույցի հրավերն ընդունելու համար: Վերջին շրջանում շեշտակի աճել են հայկական համայնքի նկատմամբ հրեա ծայրահեղականների տարաբնույթ հարձակումերը: Դեռևս տարեսկզբին հրեա ծայրահեղականները փորձել էին անարգել Երուսաղեմի Հայոց պատրիարքարանը, հարձակվել հայերի վրա: Բացի այդ՝ վերջերս նրանք հարձակվել էին Երուսաղեմում գտնվող ռեստորաններից մեկի վրա, որի սեփականատերը ևս ազգությամբ հայ է: Բազմաթիվ են ատելություն և մահվան սպառնալիք պարունակող գրությունները Երուսաղեմի հայկական թաղամասում: Գուցե շարքը կարող ենք երկար շարունակել: Ի՞նչ եք կարծում ո՞րն է արդեն պարբերական բնույթ կրող նման հարձակումների խորքային պատճառը և, ընդհանուր առմամբ, ի՞նչ մարտահրավերների է բախվում իսրայելահայ համայնքը:

-Առաջին պատճառն այն է, որ Իսրայելի նոր Քնեսեթում (խորհրդարանում) մեծամասնություն են կազմում աջակողմյան ուժերը՝ զբաղեցնելով պատգամավորական 64 տեղ՝ ներկայիս վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ կոալիցիա կազմելով: Կոալիցիայի մեծ մասը ծայրահեղականներ են: Գալով իշխանության՝ նրանք բազմիցս հայտարարել են,  թե Իսրայելը միայն հրեաներինն է, միայն հրեաները պիտի ապրեն այս երկրում և սկսեցին ճնշում գործադրել փոքրամասնությունների նկատմամբ, որոնց շարքում են բոլոր քրիստոնյաները՝ այդ թվում հայերը:

Որպես երկրորդ պատճառ կարող եմ նշել այն, որ նմանատիպ դեպքեր գրեթե միշտ եղել են հայերի և հրեաների միջև: Բազմաթիվ են եղել, երբ հրեա ծայրահեղականները թքել են հայկական եկեղեցու վրա, սակայն երբեք չի եղել, որ հարձակումներ գործեն Երուսաղեմի հայկական թաղամասում բնակվող հայերի վրա: Նշեմ, որ Երուսաղեմի հայկական թաղամասում բնակվում են հիմնականում ծերեր, ինչպես նաև երիտասարդ ընտանիքներ: Հայկական թաղամասում են նաև գտնվում թանգարանը, դպրոցը, մանկապարտեզը, և ոչ մի անգամ չի եղել, որ ծայրահեղականները թիրախավորեն այստեղի բնակիչներին: Այս առումով կարող եմ ավելացնել, որ երբ քաղաքական գործիչներն սկսեցին ծայրահեղական հայտարարություններ կատարել, նրանց համախոհների ու աջակիցների շրջանում էլ սկսեց ոգևորություն առաջանալ և նման վարքագիծ ցուցաբերել՝ կարծես ավելի վստահ լինելով, որ իրենց ամեն ինչ կարելի է: Վստահ եմ, որ համացանցում տեսել եք այն տեսանյութերը, երբ հրեա ծայրահեղականները վիճաբանություն էին սկսել հայ երիտասարդների հետ՝ հայտարարելով, թե «դուք այստեղ թաղամաս չունե՛ք», «գնացե՛ք ձեր Հայաստան» և այլն:

Իսկ երրորդ պատճառն արցախյան 44-օրյա պատերազմից հետո ստեղծված իրավիճակն է, որից հետո մենք վերաբերմունքի փոփոխություն ենք նկատում: Քանի որ Իսրայելում ադրբեջանցիներն ավելի շատ են, նրանք փորձում են հայերի դեմ ինչ-որ գործողություններ անել՝ կլինի դա թե՛ դպրոցներում, թե՛ աշխատավայրերում: Թեև չեմ կարծում, որ նմանատիպ գործողություններով նրանք որևէ հաջողության կհասնեն:

Իսրայելահայերի բողոքի ցույցերը՝ պահանջելով դադարեցնել Իսրայելի կողմից սպառազինության մատակարարումն Ադրբեջանին 44-օրյա պատերազմի ժամանակ

–Հակահայ տրամադրությունների աճին և գործողություններին զուգահեռ՝ մամուլում նկատում ենք նաև հրապարակումներ այն մասին, որ ծայրահեղականների թիրախում ընդհանուր առմամբ քրիստոնյաներն են (որպես օրինակ՝ կարող ենք նշել Հիսուս Քրիստոսի արձանը վանդալիզմի ենթարկելը): Արդյո՞ք կարող ենք նշել, որ ատելության նման դրսևորումը կրոնական տարբերություններով է պայմանավորված, թե կապված է նոր իշխանության ձևավորման հանգամանքով, քանի որ նոր կառավարության կազմում զգալի ներկայություն ունեն կրոնական և ազգայնական ուղղվածության քաղաքական ուժերը։

-Կարծում եմ, որ ատելության նման դրսևորումը, այո՛, կարող է պայմանավորված լինել կրոնով: Ինչպես նշեցի, նախկինում ևս ունեցել ենք դեպքեր, երբ հրեա ծայրահեղականները հայկական թաղամասով անցնում են իրենց թաղամաս, թքել են եկեղեցու, մեր հոգևորականների վրա: Սա պայմանավորված է կրոնի տարբերությամբ: Սակայն թույլ տվեք ներկայացնել, թե ովքեր են առհասարակ հրեա ծայրահեղականները: Նրանք մարդիկ են, ովքեր չունեն կրթություն և առաջնորդվում են միայն կրոնական գաղափարներով: Այս առումով նրանց դպրոցները զարգացման շատ ցածր մակարդակի վրա են: Կարող եմ պնդել, որ նրանք անգամ պատկերացում չունեն, թե ով է հայը: Մեր դպրոցներում երեխաները սովորում են չորս-հինգ օտար լեզու և գրագետ հաղորդակցվում են հայերենով անգլերենով, ֆրանսերենով, արաբերենով և եբրայերենով: Մի օրինակ կարող եմ բերել. հաճախ, երբ հայերն արաբերեն են խոսում, այդ ծայրահեղականներն արաբների հետ են շփոթում:

Այս ամենն, ինչ կատարվում է, մեծամասամբ կապված է նոր իշխանության հետ: Նոր իշխանության մեջ ծայրահեղականները, փաստացի, մեծամասնություն են կազմում և կարծում, որ իրենց ամեն ինչ կարելի է: Նրանք Իսրայելում  էլ ժողովրդավարական և մարդու շատ կարևոր իրավունքներ ու օրենքներ են փորձում փոխել:

Այս առնչությամբ Իսրայելում շատ ուժգին ցույցեր են տեղի ունենում, այսպես ասենք՝ ձախերը պայքարում են աջերի դեմ: Այս ծայրահեղականների դեմ են դուրս եկել նույնիսկ նախկին գեներալներ, դերասաններ, մի խոսքով՝ կրթված էլիտան նրանց դեմ է: Ծայրահեղականները ոչ միայն փոքրամասնություններին և հայերին են ճնշում, այլ նաև հրեաներին: Նրանք ամեն ինչ ուզում են կրոնի հիմքով անել և բարդացնել իրավիճակը:

–Ինչպե՞ս գիտենք Իսրայելի քաղաքական դաշտը բավականաչափ բազմազան է։ Կա՞ որևէ վիճակագրություն, թե հատկապես ո՞ր քաղաքական ուժերին են համակրում իսրայելահայերը։

-Իսրայելահայերի մեծ մասը ձախակողմյան ուժերին է հարում, դա միանշանակ է: Նրանք ավելի մարդկային են, ժողովրդավար և հարգալից հատկապես փոքրամասնությունների նկատմամբ: Անցյալում մի քանի անգամ ձախերը՝ մասնավորապես «Մերեց» կուսակցությունը ցեղասպանության հարցն էլ են բարձրացրել: Անցյալ տարի մենք 2-3 հանդիպում ենք ունեցել նրանց հետ այս թեմայի շուրջ: «Մերեց» կուսակցության պատգամավոր Մոսի Ռազն անգամ ապրիլի 24-ին եղել է Հայաստանում:

Մոսսի Ռազը՝ «Մերեց» կուսակցության պատգամավորը Ծիծեռնակաբերդում

Մենք միշտ աշխատել ենք ձախերի, «Մերեց»-ի հետ, հանդիպումներ են ունեցել: Նրանք միշտ լսել են մեր բարձրաձայնած խնդիրները, աջակցել են իրենց հնարավորությունների սահմաններում:

Ցավոք, նոր խորհրդարանում «Մերեց»-ը պատգամավորական մանդատ չունի: Այն թեև փոքր կուսակցություն էր և խորհրդարանում 4-6 տեղ էր զբաղեցնում, սակայն նոյեմբերին կայացած ընտրություններում անգամ չեն ընտրվել: Այս առումով շատ դժվար իրավիճակում են հայտնվել իսրայելահայերը:

–Ինչպե՞ս եք գնահատում Իսրայել-Հայաստան հարաբերությունների զարգացման հեռանկարը: Ի՞նչ խոչընդոտներ և խնդիրներ կան երկկողմ հարաբերությունների զարգացման հարցում, և ինչպիսի՞ դերակատարում կարող է ունենալ հայ համայնքը։

-Անկեղծ ասած՝ չեմ կարծում, որ Իսրայելի և Հայաստանի միջև կարող են ջերմ հարաբերություններ ձևավորվել: Մենք բոլորս էլ շատ լավ գիտենք, որ Իսրայելը տարածաշրջանում առաջնորդվում է սեփական շահերով և մտերիմ հարաբերություններ ունի Թուրքիայի ու Ադրբեջանի հետ: Միլիարդավոր դոլարների սպառազինություն են վաճառում: Եթե ինչ-որ կերպ կարողանանք Իսրայել-Հայաստան հարաբերություններ զարգացնել, դա կլինի առևտրի և զբոսաշրջության բնագավառներում: Կամ հնարավոր է մշակութային որոշ միջոցառումներ ևս իրականացնել: Կարող եմ նշել, որ առևտրի և զբոսաշրջության ոլորտում քայլեր են կատարվում: Ներկայում փորձում են ուղիղ չվերթներ իրականցնել: Վերջին շրջանում Իսրայելից շատերն են մեկնում Հայաստան՝ հանգստի նպատակով: Գործում են շատ խմբեր, որոնք երկու շաբաթով կամ 10 օրով իրականացնում են իսրայելցի զբոսաշրջիկների մեկնումը Հայաստան:

–Տիկի՛ն Մովսեսյան, Դուք Երուսաղեմի Հայ դատի հանձնախմբի անդամ եք: Արդյո՞ք իր գործունեության շրջանակներում դժվարությունների բախվում է Հայ դատի հանձնախումբը: Մասնավորապես, Հայոց ցեղասպանության ճանաչման օրինագիծը Քնեսեթում այդպես էլ հավանության չի արժանացել: Ինչպիսի՞ հնարավորություններ կան Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության պաշտոնական ճանաչման հետ կապված:

-Իսրայելի և Ադրբեջանի կապն այնքան ուժեղ է: Այսօրվա դրությամբ, ցավոք սրտի մենք՝ հայերս այն ուժը չունենք, որ Իսրայելում կարողանանք քայլել ադրբեջանցիների հետ: Ադրբեջանցիներն այստեղ 100 հազար են, իսկ մենք՝ հայերս 10 հազար: Բացի այդ՝ Իսրայելի ադրբեջանցիները շատ մեծ ֆինանսներ են ստանում Ադրբեջանից: Նշեմ, որ բացի զենքի և սպառազինության առք ու վաճառքից, այստեղի ադրբեջանցիներն ահռելի աշխատանք են իրականցնում զբոսաշրջությունը զարգացնելու ուղղությամբ: Սակայն նրանք միլիարդավոր գումարներ են ստանում Ադրբեջանից, ինչը մենք չենք ստանում Հայաստանից: Դրա համար նրանք ամեն կերպ փորձում են իրենց ազդեցությունը մեծացնել, իսկ Իսրայելը միայն ու միայն սեփական շահերով է առաջնորդվում: Իսրայելը զենք է արտադրում, հետևաբար նրան պետք է, որ զենքը վաճառվի, իսկ դժբախտաբար տուժողը մենք ենք: Իսրայելում կարող են միշտ խոսել մարդկային արժեքներից, սակայն չճանաչել հայոց ցեղասպանությունը: Այն ազգը, որը ևս ապրել է ցեղասպանություն, պաշտոնապես չի ճանաչում: Իսրայելը գեղեցիկ-գեղեցիկ խոսում է, սակայն դե ֆակտո նրան հետաքրքրում են միմիայն սեփական շահերը:

–Ինչպես գիտենք, ամեն տարի Երուսաղեմի Հայ դատի հանձնախումբը հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ զոհերի ոգեկոչման երթ է կազմակերպել: Այս տարի Սումգայիթի ջարդերի կապակցությամբ նախատեսվու՞մ է բողոքի երթ:

-Ամեն տարի ապրիլի 24-ին Երուսաղեմում նշում ենք Հայոց ցեղասպանության տարելիցը: Նամակների, բողոքի ակցիաների և տարբեր այլ գործողությունների միջոցով դիմել ենք խորհրդարանին: Մի քանի անգամ Հայոց ցեղասպանության հարցը բարձրացվել է Քնեսեթում: Սակայն խորհրդարանը պաշտոնապես չի ճանաչել: Մինչև 2020 թվականը չճանաչման պատճառը միշտ եղել է Իսրայել-Թուրքիա հարաբերությունները: Փակ դռների ետևում մեզ միշտ ասել են, որ մենք գիտենք, որ ցեղասպանություն է եղել, կիսում ենք ձեր ցավն ու վիշտը և այլն, սակայն խորհրդարանը, այնուամենայնիվ, պաշտոնապես չի ճանաչում: Սա էլ Թուրքիայի ճնշման արդյունքն է: Թուրքիան ռազմական խոշոր պրոյեկտներ ունի, և այս առնչությամբ Իսրայելը միշտ ճնշվել է, որպեսզի չճանաչի Հայոց ցեղասպանությունը: Իսրայելցի պաշտոնյաները մեզ հստակ ասում են, որ իրենք չեն ժխտում Հայոց ցեղասպանության փաստը, սակայն պաշտոնապես ճանաչել չեն կարող, որովհետև Թուրքիան դա պարզապես թույլ չի տա:

Իսրայելահայերը՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ոգեկոչմանը նվիրված երթին

Մենք մեծ հույսեր ունեինք, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումից հետո Իսրայելը ևս կճանաչի: Սակայն ոչ միայն պաշտոնական ճանաչում տեղի չունեցավ, այլև 44-օրյա պատերազմից հետո ցեղասպանության հարցը Քնեսեթում անգամ չի էլ բարձրացել: Եթե նախկինում ապրիլի 24-ին որևէ կերպ քննարկում էր կազմակերպվում խորհրդարանում, վերջին տարիներին դա էլ չկա:

Մի հետաքրքիր տեղեկությամբ կիսվեմ: Իսրայելի հյուսիսում գտնվող Հայֆա քաղաքում, որտեղ զգալի թվով հայեր են բնակվում, պետք է հուշարձան կանգնեցվի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված: Որոշումը կայացվել է մոտ մեկ ամիս առաջ: «Հոմենդմեն» կազմակերպությունն արդեն քաղաքապետարանի հետ համաձայնության է եկել: Արդեն գումար է հավաքվում այս նախաձեռնության իրականացման համար: Նշեմ, որ նմանատիպ հուշարձան կա նաև Պետահ Տիկվա քաղաքում:

Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշարձան՝ Պետահ Տիկվա քաղաքում

Անդրադառնալով սումգայիթյան ջարդերին՝ հավելեմ, որ միշտ նամակներ ենք ուղարկել Քնեսեթ, ակտիվ գործունեություն ենք ծավալել: Այս տարի, սակայն, ոչ, հայերի նկատմամբ վերջին շրջանի ճնշումների պատճառով: Բացի այդ, մեզ մոտ այնպիսի զգացողություն է, որ այս պահին նրանք, ովքեր իշխանության են, անիմաստ է նրանց նամակներ ուղղելը, քանի որ այդ նամակները նրանք չեն էլ կարդում:

Ապրիլի 24-ին նամակ կգրենք՝ Քնեսեթին ուղղված, հիշատակի երթ էլ ենք իրականացնելու: Առհասարակ մեզ՝ իսրայելահայերիս, դժվար է ապրել մի պետության մեջ, որը չի հասկանում մեր ցավը: Իսկապես մեզ համար շատ դժվար է մարդկանց հավաքել, երթեր կազմակերպել: Մենք այստեղ շատ քիչ ենք, իսկ հաճախ բողոքի երթերը մի քանի վայրերում ենք փորձում կազմակերպել: Հայկական համայնքն, իսկապես մեծ մարտահրավերների է բախվում այստեղ: 

Նախորդ Լուրը

Միրզոյանն ու Լավրովը տարածաշրջանային խնդիրների շուրջ մտքեր են փոխանակել

Հաջորդ Lուրը

Իսրայելի Հայֆա քաղաքում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշարձան կկանգնեցվի

Այլ Լուրեր

Ադրբեջան

Նիկոլ Փաշինյանն ու Ալիևն Աբու Դաբիում երկկողմ հանդիպում կունենան

09/07/2025
Մերձավոր Արևելք

Նեթանյահուն Թրամփի հետ քննարկել է պատանդների ազատ արձակումը և Իրանի նկատմամբ «մեծ հաղթանակը»

09/07/2025
Ադրբեջան

ԱՄՆ-ը հույս ունի, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև շուտով խաղաղության համաձայնագիր կկնքվի. Ռուբիո

09/07/2025
Հաջորդ Lուրը
Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշարձան՝ Պետահ Տիկվա քաղաքում

Իսրայելի Հայֆա քաղաքում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշարձան կկանգնեցվի

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Նիկոլ Փաշինյանն ու Ալիևն Աբու Դաբիում երկկողմ հանդիպում կունենան

09/07/2025

Նեթանյահուն Թրամփի հետ քննարկել է պատանդների ազատ արձակումը և Իրանի նկատմամբ «մեծ հաղթանակը»

09/07/2025

ԱՄՆ-ը հույս ունի, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև շուտով խաղաղության համաձայնագիր կկնքվի. Ռուբիո

09/07/2025

ԱՄՆ-ն դատապարտել է Կարմիր ծովում հութիների հարձակումները բեռնատար նավերի վրա

09/07/2025
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)