12-07-2026 / 19:59
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

ԱՄՆ-ն ցանկանում է անել ամեն ինչ ԼՂ հակամարտության լուծմանն աջակցելու համար. Փրայս

2023/03/10 11:50
Ադրբեջան, Անվտանգություն, Արցախ, Հայաստան, Քաղաքականություն

Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունը հրատապ հարց է, քանի որ տարածաշրջանում իրավիճակը շատ փխրուն է: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նման հայտարարություն է արել ԱՄՆ պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ Նեդ Փրայսը:

Լրագրողը հիշատակել է ԱՄՆ հետախուզության զեկույցը, համաձայն որի՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերություններում լարվածություն է կանխատեսվում խաղաղության պայմանագրի բացակայության պայմաններում: Փրայսին հարց է ուղղվել, թե որքանո՞վ է այդ զեկույցը հրատապություն հաղորդում տարածաշրջանում խաղաղություն բերելու Վաշինգտոնի ջանքերին:

«Այս հարցի հետ կապված միշտ էլ եղել է հրատապություն… Հրատապություն եղել է, քանի որ սա փխրուն իրավիճակ է: Սա մի իրավիճակ է, որը մեծ հակում ունի՝ վերածվելու բռնության, ինչպես մենք տեսանք վերջին օրերին Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում: Եվ դա երկարատև հակամարտություն է, որի լուծմանն աջակցելու համար Միացյալ Նահանգները ցանկանում է անել ամեն ինչ», – ասել է Փրայսը:

ԱՄՆ պետքարտուղարության ներկայացուցիչը նաև շեշտել է, որ Վաշինգտոնը կաջակցի կողմերի դիվանագիտական ջանքերին:

«Մենք կշարունակենք դա անել՝ երկկողմանի աշխատելով այս երկրների հետ, եռակողմ ձևաչափով՝ Հայաստանի և Ադրբեջանի հետ՝ աջակցելով երկխոսության և դիվանագիտության նրանց սեփական ջանքերին, ինչպես նաև բոլոր համապատասխան մեխանիզմների միջոցով՝ օգնելու այդ երկրներին, որ իրենք դիվանագիտություն վարեն և հասնեն համաձայնությունների, ինչը, հուսով ենք, կկարողանան անել», – եզրափակել է Փրայսը։

Նախորդ Լուրը

Հայաստանի և Վրաստանի քաղաքացիները կարող են սահմանը հատել նույնականացման քարտերով. ՀՀ կառավարությունը հավանություն է տվել նախագծին

Հաջորդ Lուրը

Հայաստանում ԱՄՆ դեսպանն այցելել է Լաչինի միջանցքի սկզբնամաս

Այլ Լուրեր

ԱՄՆ

Կատարը, Պակիստանն ու տարածաշրջանային այլ երկրներ փորձում են կանխել ԱՄՆ-Իրան լայնամասշտաբ պատերազմը

10/07/2026
Թուրքիա

Պեսկովը մեկնաբանել է Թուրքիայի կողմից С-400-ների վաճառքի մասին հայտարարությունները

10/07/2026
Կարևոր

Այսօրվանից ուժի մեջ է մտել «Ծնողական ժամ» կարգավորումը. ինչպես օգտվել

10/07/2026
Հաջորդ Lուրը

Հայաստանում ԱՄՆ դեսպանն այցելել է Լաչինի միջանցքի սկզբնամաս

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Բունդեսթագը մերժել է Ուկրաինային լրացուցիչ ռազմական օգնություն տրամադրելու նախագիծը

10/07/2026

Վաշինգտոնը չի ցանկանում, որ Իսրայելը ներգրավվի Իրանի դեմ հարվածներին

10/07/2026

Amnesty International-ը պահանջում է հետաքննել Լիբանանում իսրայելական հարվածները, որոնց հետևանքով խաղաղ բնակիչներ են զոհվել

10/07/2026

Կատարը, Պակիստանն ու տարածաշրջանային այլ երկրներ փորձում են կանխել ԱՄՆ-Իրան լայնամասշտաբ պատերազմը

10/07/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)