07-04-2026 / 00:41
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է հղել Թունիսի նախագահին և վարչապետին

2023/03/20 12:57
Հայաստան, Մերձավոր Արևելք, Քաղաքականություն

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է հղել Թունիսի Հանրապետության նախագահ Կայս Սաիդին և վարչապետ Նաջլա Բուդեն Ռոմդանին՝ ազգային տոնի առթիվ: Տեղեկությունը փոխանցում է ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը։

Թունիսի նախագահին ուղղված շնորհավորական ուղերձում նշված է.

«Ձերդ գերազանցություն,

Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ Թունիսի Հանրապետության ազգային տոնի՝ Անկախության օրվա կապակցությամբ։

Հայաստանը մեծապես կարևորում է Թունիսի հետ համագործակցությունը և շահագրգռված է դրա հետագա զարգացմամբ։

Ուրախությամբ կարող ենք արձանագրել, որ Հայաստանի և Թունիսի միջև ձևավորվել են ջերմ բարեկամական հարաբերություններ՝ հիմնված փոխադարձ հարգանքի վրա։ Միևնույն ժամանակ առկա է երկկողմ և բազմակողմ կապերի առավել ընդլայնման և խորացման չօգտագործված մեծ ներուժ, ինչը վստահ եմ՝ համատեղ ջանքերով մոտ ապագայում կկարողանանք իրացնել։

Մաղթում եմ Ձեզ առողջություն և նորանոր հաջողություններ, իսկ Թունիսի բարեկամ ժողովրդին՝ հարատև խաղաղություն և բարեկեցություն»:

Թունիսի վարչապետին ուղղված շնորհավորական ուղերձում ասված է.

«Ձերդ գերազանցություն,

Թունիսի Հանրապետության Անկախության օրվա կապակցությամբ Ձեզ եմ հղում իմ անկեղծ շնորհավորանքներն ու բարեմաղթանքները։

Հայաստանը մեծապես արժևորում է Թունիսի հետ բարեկամական հարաբերությունները և հետաքրքրված է փոխշահավետ համագործակցության հետագա ընդլայնմամբ և խորացմամբ ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ հարթակներում։

Լիահույս եմ, որ համատեղ աշխատանքի արդյունքում կկարողանանք հայ-թունիսյան հարաբերությունները հասցնել նոր՝ ավելի բարձր մակարդակի՝ ի բարօրություն մեր երկու բարեկամ ժողովուրդների։

Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և նոր ձեռքբերումներ, իսկ Թունիսի բարեկամ ժողովրդին՝ հարատև խաղաղություն և բարեկեցություն»:

Նախորդ Լուրը

Սաուդյան Արաբիայի թագավորն Իրանի նախագահին հրավիրել է Ռիադ

Հաջորդ Lուրը

ՌԴ հատուկ նշանակության ջոկատը պայմանական հակառակորդի դիվերսիոն խմբին հակազդելու վարժանք է անցկացրել Հայաստանում

Այլ Լուրեր

Անվտանգություն

Լուկաշենկո․ ՀԱՊԿ-ը պետք է զգուշությամբ մոտենա Հայաստանի հետ աշխատանքին

06/04/2026
Հայաստան

Պեսկով․ Հայաստանը չի կարող միաժամանակ ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի անդամ լինել

06/04/2026
Իրան

Վրաստանն ԱՄՆ-Իրան հակասությունների համար հարթակ չէ. Պապուաշվիլիի պատասխանը Իրանի դեսպանին

06/04/2026
Հաջորդ Lուրը

ՌԴ հատուկ նշանակության ջոկատը պայմանական հակառակորդի դիվերսիոն խմբին հակազդելու վարժանք է անցկացրել Հայաստանում

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Լուկաշենկո․ ՀԱՊԿ-ը պետք է զգուշությամբ մոտենա Հայաստանի հետ աշխատանքին

06/04/2026

Պեսկով․ Հայաստանը չի կարող միաժամանակ ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի անդամ լինել

06/04/2026

Վրաստանն ԱՄՆ-Իրան հակասությունների համար հարթակ չէ. Պապուաշվիլիի պատասխանը Իրանի դեսպանին

06/04/2026

Թուրքիան հերքել է Իրանին զենք մատակարարելու մասին լուրերը

06/04/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)