31-12-2025 / 01:32
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Առաջիկայում կկայանա Սիրիայի, Ռուսաստանի, Իրանի և Թուրքիայի փոխարտգործնախարարների քառակողմ հանդիպումը

2023/03/29 15:55
Թուրքիա, Իրան, Մերձավոր Արևելք, Քաղաքականություն

Ապրիլի սկզբին նախատեսվում է Սիրիայի, Ռուսաստանի, Իրանի և Թուրքիայի փոխարտգործնախարարների միջև քառակողմ հանդիպում անցկացնել:

«Ներկայումս նախապատրաստվում ենք, և ես ակնկալում եմ, որ այս խորհրդակցությունները տեղի կունենան Մոսկվայում ապրիլի սկզբին՝ արտգործնախարարների հանդիպումը նախապատրաստվելու համար», – ռուսական Sputnik լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ասել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Բոգդանովը։

Թուրքիայի նախագահի խոսնակ Իբրահիմ Քալընը հաստատել է, որ հանդիպումը տեղի կունենա, իսկ լրացուցիչ մանրամասների մասին ավելի ուշ կհայտարարեն:

«Այս հանդիպումների նպատակն է պաշտպանել Սիրիայի տարածքային ամբողջականությունը և ստեղծել մի համակարգ, որը հաշվի կառնի մեր անվտանգության մտահոգությունները»,- ընդգծել է Քալընը:

Նշենք, որ քառակողմ հանդիպումը նախատեսվում էր անցկացնել դեռևս մարտի 15-16-ը: Ինչպես գրում է Asharq Al- Awsat-ը, հանդիպումը հետաձգվել էր «տեխնիկական պատճառներով»՝ Ռուսաստանի խնդրանքով և հնարավոր է Սիրիայի հետ խորհրդակցություններ անցկացնելու նպատակով։

Հետաձգումը համընկավ Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի՝ Մոսկվա կատարած այցի հետ: Բաշար ալ-Ասադը հայտարարել էր, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ կհանդիպի միայն այն ժամանակ, երբ Անկարան պատրաստ կլինի ամբողջությամբ դուրս բերել իր զինված ուժերը Սիրիայի հյուսիսից: Միայն զինված ուժերի դուրսբերումը հիմք կհանդիսանա ապագա հանդիպումների կամ բանակցությունների համար:

Նախորդ Լուրը

Իրան-Հայաստան․ Որո՞նք են համագործակցության առաջնային ոլորտներն ու առկա հեռանկարները

Հաջորդ Lուրը

Մերժում ենք տարածաշրջանի աշխարհաքաղաքական ցանկացած փոփոխություն. Իրանի ԱԳ նախարար

Այլ Լուրեր

Իրան

Իրանի մշակույթի նախարարն այցելել է Թեհրանի Սուրբ Սարգիս եկեղեցի

30/12/2025
Հայաստան

2026–ին կունենանք բոլոր հնարավորությունները հայ-ռուսական հարաբերությունների զարգացման համար. Կոպիրկինի ամանորյա ուղերձը

30/12/2025
Մերձավոր Արևելք

Եմենի իշխանությունները 90 օրով արտակարգ դրության ռեժիմ են սահմանել և ԱՄԷ ուժերից պահանջել դուրս գալ երկրից

30/12/2025
Հաջորդ Lուրը

Մերժում ենք տարածաշրջանի աշխարհաքաղաքական ցանկացած փոփոխություն. Իրանի ԱԳ նախարար

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչը հորդորում է խնայողաբար սպառել էլեկտրաէներգիան

30/12/2025

Արման Ծառուկյան․ «Եթե Շարան վաղը հաղթի ինձ, ես նրան բնակարան կնվիրեմ Երևանում»

30/12/2025

Իրանի մշակույթի նախարարն այցելել է Թեհրանի Սուրբ Սարգիս եկեղեցի

30/12/2025

Առողջապահության նախարարությունը հորդորում է տոնական օրերին պահպանել սննդային անվտանգության կանոնները

30/12/2025
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)