16-07-2026 / 15:11
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Էդվարդ Ասրյանը Ֆրանսիայի ԱԳ նախարարին ներկայացրել է Հայաստանի դեմ Ադրբեջանի ռազմական ագրեսիայի հետևանքները

2023/04/28 11:54
Ադրբեջան, Հայաստան, Քաղաքականություն

Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանը Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Կատրին Կոլոնային ներկայացրել է 2022 թվականի սեպտեմբերին Հայաստանի ինքնիշխան տարածքի դեմ Ադրբեջանի ռազմական ագրեսիայի հետևանքները։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը, Ջերմուկում Ֆրանսիայի ԱԳ նախարարի հետ հանդիպմանը Էդվարդ Ասրյանը նշել է, որ 2022 թվականի սեպտեմբերի 13-14-ին Ադրբեջանը Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա հարձակվել է 5 ուղղություններով, որոնցից 2-ը ուղղությունը  Սյունիքի մարզում, 2-ը՝ Գեղարքունիքի, 1-ը՝ Վայոց Ձորի։ Ասրյանը Ֆրանսիայի ԱԳ նախարարին հայտնել է, որ հարձակման ընթացքում Ադրբեջանը ակտիվորեն կիրառել է հրթիռային, հրետանային միջոցներ, անօդաչու թռչող սարքեր՝ հարվածներ հասցնելով ինչպես ռազմական, այնպես էլ տնտեսական ու քաղաքացիական օբյեկտներին։

«Ցավոք, այդ գործողությունների ընթացքում Զինված ուժերը կրեցին կորուստներ, նաև քաղաքացիական անձնակազմ զոհվեց, ունեցանք նաև տարածքային կորուստներ։ Ներկա պահին հակառակորդը մոտ 139 քառակուսի կիլոմետր տարածքում գտնվում է Հայաստանի ինքնիշխան տարածքում»,- ասաց Ասրյանը` հավելելով, որ մեծ վնասներ են հասցվել նաև քաղաքացիական ենթակառուցվածքներին, մասնավորապես մինչ այս պահը չի գործում Ջերմուկի ճոպանուղին։   

Ասրյանը հայտնել է նաև, որ Ջերմուկի ուղղությամբ թշնամին ՀՀ ինքնիշխան տարածք է ներխուժել 60-ից ավել քառակուսի կիլոմետր մակերեսով։ Ներխուժումը ճակատով կազմում է մոտ 11 կիլոմետր, խորությամբ՝ մոտ 8 կիլոմետր։

ՀՀ ԶՈՒ ԳՇ պետն ընդգծեց, որ 2020 թվականի 44-օրյա  ռազմական գործողությունների ավարտից հետո Ադրբեջանի ԶՈՒ առաջին քայլերը սկսվել էին 2021 թվականի մայիսի 12-ից։ «2021 թվականին նրանց գործողությունները նմանվում էին փափուկ ուժի կիրառմամբ խնդիրների կատարման։ Իսկ 2022 թվականի սեպտեմբերի 13-14-ի գործողությունները ռազմական ագրեսիա էին Հայաստանի Հանրապետության հանդեպ»,- ասաց Ասրյանը։

ՀՀ ԶՈՒ ԳՇ պետը Ֆրանսիայի ԱԳ նախարարին տեղում ցույց տվեց նաև, թե Ջերմուկի ուղղությամբ որտեղով էր անցնում հայ-ադրբեջանական սահմանը մինչև Ադրբեջանի սեպտեմբերյան ագրեսիան և որտեղ են հիմա տեղակայված Ադրբեջանի զինված ուժերը։

Նախորդ Լուրը

Սիրիայում երկրաշարժ է գրանցվել

Հաջորդ Lուրը

«Անկարան, ի վերջո, դուրս կգա Սիրիայից». Դասակոսում Թուրքիայի վերջին դեսպանը՝ Al Arabiya-ին

Այլ Լուրեր

Ադրբեջան

Կառավարությունը TRIPP-ի շրջանակային համաձայնագիրը կուղարկի Ազգային ժողով՝ վավերացման

16/07/2026
Հարավային Կովկաս

Զախարովա․ Մոսկվան սպասում է Երևանի և Բաքվի համաձայնությանը՝ «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների հաջորդ հանդիպումների վերաբերյալ

16/07/2026
ԱՄՆ

Ղալիբաֆ. Իրանը գոյաբանական պատերազմի մեջ է

16/07/2026
Հաջորդ Lուրը

«Անկարան, ի վերջո, դուրս կգա Սիրիայից». Դասակոսում Թուրքիայի վերջին դեսպանը՝ Al Arabiya-ին

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Պուտին-Զելենսկի հանդիպումը կարող է կայանալ Թուրքիայում

16/07/2026

Ստամբուլում ձերբակալել են ռուսաստանցի ամուսիններին՝ Այա Սոֆիայում Աստվածաշունչ ընթերցելու համար

16/07/2026

Կառավարությունը TRIPP-ի շրջանակային համաձայնագիրը կուղարկի Ազգային ժողով՝ վավերացման

16/07/2026

Զախարովա․ Մոսկվան սպասում է Երևանի և Բաքվի համաձայնությանը՝ «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների հաջորդ հանդիպումների վերաբերյալ

16/07/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)