05-12-2025 / 02:45
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Չավուշօղլուն սպառնում է նոր միջոցների դիմել, եթե Երևանում չապամոնտաժվի «Նեմեսիս»-ի հուշարձանը

2023/05/03 15:37
Թուրքիա, Հայաստան, Քաղաքականություն

Թուրքական NTV-ի ուղիղ եթերում Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն մեկնաբանել է  «Նեմեսիս» գործողությունը կազմակերպած հայ վրիժառուներին նվիրված աղբյուր-հուշակոթողի տեղադրումը Երևանում, ինչպես նաև խոսել ղարաբաղյան հիմնախնդրից ու առաջ քաշել մի շարք անհիմն պնդումներ:

«Մենք մեր անկեղծությունը ցույց տվեցինք Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցում։ Ադրբեջանի հետ էլ խորհրդակցելով ու համակարգելով՝ որոշ քայլեր արեցինք․ օրինակ՝ մեր օդային սահմանը բացեցինք, սկսվեցին ուղիղ թռիչքներ, մեկնարկեց բեռնափոխադրումային առևտուրը, առաջիկայում սահմանի բացման հնարավորությանը պատրաստ լինելու համար սահմանին որոշ համատեղ կամ առանձին-աշխատանքներ կան։ 

Երբ այս հարաբերությունները, երկխոսությունն սկսում էինք, ո՛չ Հայաստանը մեզ ասաց՝ ճանաչեք այսպես կոչված ցեղասպանությունը, ո՛չ էլ մենք ասացինք, որ միայն այն դեպքում կհաջողվի, եթե դրանից հրաժարվեք»,-ընդնգծել է Չավուշօղլուն: 

Չավուշօղլուն, առաջ քաշելով մի շարք անհիմն պնդումներ «Նեմեսիս» օպերացիայի մասին, նշել է, որ ի պատասխան Երևանի այդ քայլին՝ Թուրքիան Հայաստանի համար փակել է իր օդային տարածքը:

«Անշու՛շտ, ուղիղ թռիչներ կան։ Մեր Պեգասուսն է, կարծեմ, թռչում այս պահին։ Սակայն մեր օդային տարածքով Եվրոպա են թռչում, այլ վայրեր են թռչում։ Միայն Հայաստանի խորհրդարանի ղեկավարն է Սևծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի այս հավաքի համար Թուրքիա գալու, դա թույլ տվեցինք, քանի որ դա միջազգային հավաք է, դա բացառություն է, մինչդեռ, դրանից բացի, VIP թռիչքները ներառյալ՝ թռիչքները այլևս թույլ չենք տալու»։

Այնուհետև Չավուշօղլուն սպառնացել է, որ Թուրքիան չի բավարարվի միայն  օդային տարածքի փակումով, կշարունակի հավելյալ միջոցներ ձեռնարկել, եթե չապամոնտաժվի «Նեմեսիսի» հուշակոթողը։

«Անհնար է, որ մենք դա ընդունենք։ Հստակ կերպով տեսանք, որ նրանք բարի մտադրություն չունեն։ Ներողություն, բայց թող չասեն, թե դա մեր լիազորությունը չէ, թող չփորձեն մեզ խաբել»,- երզափակել է Թուրքիայի արտգործնախարարը։ 

Նախորդ Լուրը

Թուրքիան Իրանի հարցում Ալիևի ոճով չի գործում, քանի որ Իրանին պարտվելու փորձ ունի Սիրիայում. իրանցի փորձագետ

Հաջորդ Lուրը

Զախարովան անդրադարձել է ԱՄՆ-ի միջնորդությամբ ընթացող հայ- ադրբեջանական բանակցություններին

Այլ Լուրեր

Քաղաքականություն

Հայաստանի և Գերմանիայի ԱԳ նախարարները քննարկել են տարբեր ձևաչափերով փոխգործակցության հարցեր

04/12/2025
Հայաստան

Հայաստանը յուրահատուկ և դեռևս քիչ հայտնի վայր է. իտալական պարբերական

04/12/2025
Հայաստան

Բրիտանիան առաջին անգամ Հայաստանում պաշտպանական կցորդ է նշանակել

04/12/2025
Հաջորդ Lուրը

Զախարովան անդրադարձել է ԱՄՆ-ի միջնորդությամբ ընթացող հայ- ադրբեջանական բանակցություններին

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Հայաստանի և Գերմանիայի ԱԳ նախարարները քննարկել են տարբեր ձևաչափերով փոխգործակցության հարցեր

04/12/2025

Հայաստանը յուրահատուկ և դեռևս քիչ հայտնի վայր է. իտալական պարբերական

04/12/2025

Բրիտանիան առաջին անգամ Հայաստանում պաշտպանական կցորդ է նշանակել

04/12/2025

Հայաստանն ու Վրաստանը փոխըմբռնման հուշագիր են ստորագրել

04/12/2025
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)