22-05-2025 / 14:07
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

«Կովերի պարտեզի»  գործարքը  հնարավոր է չեղարկել. իսրայելահայը՝ վերջերս աղմուկ բարձրացրած գործարքի մասին

2023/06/29 14:35
Կարևոր, Հայաստան, Մերձավոր Արևելք, Քաղաքականություն

«Կովերի պարտեզի» երկարաժամկետ վարձակալության գործարքը հնարավոր է չեղարկել, քանի որ այն հակաօրինական է և խախտում է Երուսաղեմի Հայոց պատրիարքարանի կանոնադրությունը: Նման տեսակետ է հայտնել իսրայելահայ ակտիվիստ Հակոբ Ճռնազյանը՝ Region Monitor-ի հետ զրույցում:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ ստորև.

-Հարգելի՛ Հակոբ Ճռնազյան, շնորհակալություն հարցազրույցի հրավերն ընդունելու համար:

Վերջերս մեծ աղմուկ է բարձրացրել Երուսաղեմի հայկական թաղամասում «Կովերի պարտեզ» անվանումը կրող հողատարածքի երկարաժամկետ վարձակալության շուրջ առաջացած խնդիրը: Ինչպես գիտենք, Երուսաղեմի Հայոց պատրիարքարանը հաղորդագրություն էր տարածել՝ նշելով, որ գործարքը կատարվել է պատրիարքի ոչ լիարժեք իմացությամբ: Մի փոքր կմանրամասնե՞ք:

-Հարկ եմ համարում ասել, որ «Կովերի պարտեզը» միայն հողատարածք չէ: Տարիներ շարունակ՝ մոտ 700 տարի, այդ հողատարածքը հայոց սեփականությունն է եղել: Ուստի ասել, որ այդ գործարքը կատարվել է պատրիարքի ոչ լիարժեք իմացությամբ, բացարձակ ստախոսություն և մեծ սխալ է: Ոչ մի պայմանագիր առանց պատրիարքի իմացության կամ ստորագրության չի կարող գործարկվել: Դրա համար անհրաժեշտ են թե՛ պատրիարքի, թե՛ կալվածքների տեսուչի, թե՛ այլ անձանց ստորագրությունները: Միայն այդ դեպքում են պայմանագրերը կյանքի կոչվում: Այդ իսկ պատճառով ասել, թե առանց պատրիարքի իմացության են կատարվել այդ գործարքները, բացարձակ սխալ են:

Կարմիր գծով նշված է Երուսաղեմի Հին Քաղաքի սահմանները, կապույտով՝ Հայկական թաղամասի, իսկ սևով՝«Կովերի պարտեզի» սահմանները. լուսանկարը՝ Հակոբ Ճռնազյանի ֆեսբուքյան էջից

-Ձեր կարծիքով՝ հնարավո՞ր է չեղյալ համարել գործարքը: Ներկայումս ովքե՞ր են զբաղվում այդ գործով և ի՞նչ առաջընթաց կա: Հորդանանը և Պաղեստինի Ինքնավարությունն ավելի վաղ էին հայտարարել պատրիարք Նուրհան արք. Մանուկյանի պաշտոնավարության սառեցումը: Այս հանգամանքն իր հերթին կարո՞ղ է գործարքի չեղարկման օգտին ծառայել:

-Այո՛, իմ կարծիքով հնարավոր է չեղարկել գործարքը: Նախ այն հակաօրինական է և խախտում է Հայոց պատրիարքության կանոնադրությունը, որը բացարձակապես արգելում է 99 տարի ժամկետով որևէ կալվածք վարձակալության տալ: Եթե անգամ կալվածքը տրվեր կարճ ժամկետով, ապա անհրաժեշտ է ոչ միայն պատրիարքի, կալվածքների տեսուչի և լուսառապետի ստորագրությունները, այլև այլ անձանց, մասնավորապես Երուսաղեմի Սուրբ Հակոբյանց միաբանության միաբանական ընդհանուր ժողովի ատենապետի ստորագրությունը, ով չի ստորագրել այդ պայմանագիրը: Դրա համար էլ այդ գործարքը հակաօրինական է և չի վավերացվել միաբանական և տնօրեն ժողովների կողմից: Այս ժողովները պատրիարքության երկու գերագույն ժողովներն են, որոնք որոշում են կայացնում: Քանի որ գործարքը չի վավերացվել այս երկու ժողովների կողմից, ապա հնարավոր է չեղյալ համարել:

Դժբախտաբար ես տեղեկություններ չունեմ, թե ով է զբաղվում այս խնդրով: Պատրիարքությունն արդեն երեք ամիս է՝ գեթ մեկ հաղորդագրություն չի կատարել այն մասին, թե ջանքեր են գործադրվում պայմանագրի չեղարկման ուղղությամբ: Փոխարենը տարածում են այլ հաղորդագրություններ:

Ինչ վերաբերում է Հորդանանի և Պաղեստինի կողմից պատրիարքի պաշտոնավարության սառեցմանը, ապա, անշուշտ, դա պայմանագրի չեղարկման վրա ճնշում գործադրելու մեկ այլ միջոց է:

-Մամուլում տարածվել էին լուրեր այն մասին, որ Ավստրալիայի քաղաքացի, ծագումով հրեա գործարար Դենի Ռուբենշտեյնն արդեն մեկնարկել է հայկական թաղամասում շինարարական աշխատանքները: Արդյո՞ք իրականությանը համապատասխանում են նման տեղեկությունները: Եթե այո, ապա ներկայում ի՞նչ փուլում են աշխատանքները:

-Այս պահին հայկական թաղամասում շինարարական աշխատանքներ չեն իրականացվում: Այո՛, նա [խմբ.՝ Դենի Ռուբենշտեյն] պայմանագիրը ստորագրել է հայոց պատրիարքարանի հետ: Թեև այս պահին շինարարական աշխատանքներ չեն կատարվում, սակայն հողատարածքը գտնվում է իր հսկողության ներքո:

-Ձեր կարծիքով՝ արդյո՞ք կա Իսրայել պետության հետքն այս գործարքում: Թե՞ սա պարզապես շահավետ ֆինանասական գործարք է դիտարկվել:

-Անշու՛շտ, Հին քաղաքի ներսում ցանկացած կալվածային գործարքում Իսրայել պետության հետքը կա: Այստեղ արժի հիշեցնել Քեմփ Դեյվիդի խաղաղության բանակցությունները, որոնք տեղի ունեցան Իսրայելի և Պաղեստինի միջև: Բանակցությունների ընթացքում Իսրայելը պահանջել էր, որ հայկական թաղամասը գտնվի իր վերահսկողության ներքո: Ուստի կարող ենք ենթադրել, որ Իսրայելի հետքն էլ կա այս գործարքի մեջ, բայց հստակեցման կարիք կա՝ թե ի՞նչ առումով կամ ձևով:

-Հարգելի՛ Հակոբ Ճռնազյան, «Կովերի պարտեզի» գործարքը որքանո՞վ է վնասում իսրայելահայ համայնքի՝ մասնավորապես Երուսաղեմի հայկական թաղամասում բնակվող մեր հայրենակիցների հետագա գործունեությանը: Միջադեպի շուրջ ի՞նչ կարծիք ունի հայկական համայնքը:

-«Կովերի պարտեզի» գործարքը, իհարկե, վնասելու է Սուրբ երկրի հայությանը: Ինչու եմ ասում Սուրբ երկրի հայեր, որովհետև ունենք իսրայելահայեր և պաղեստինահայեր, ուստի նախընտրելի է ասել Սուրբ երկրի հայեր: Հայոց թաղամասի տարածքային ամբողջականությունը վտանգվելու է: Հայոց  թաղամասը Երուսաղեմի Հին քաղաքի մեջ ռազմավարական կարևորության դիրք ունի, ուստի մենք պետք է պաշտպանենք մեր թաղամասը և այդ հողատարածքները, որովհետև մենք՝ հայերս 4-րդ դարից ի վեր Սուրբ երկրում ներկայություն ունենք: Եթե մենք մեր տարածքային ամբողջականությունը կորցնեք Երուսաղեմի մեջ, շատ շուտով կարող են վնասվել մեր իրավունքները: Եթե մենք կորցնենք «Կովերի պարտեզը» կամ գործարքում նշված այլ հողատարածքներ, ապա չենք կարող մեր թաղամասը կոչել հայկական թաղամաս: Այն դառնալու է խառը մի թաղամաս:

-Իսկ գործարքի շուրջ ի՞նչ կարծիք ունեն Երուսաղեմի քրիստոնյա մյուս առաջնորդները:

-Իմ տեղեկություններով՝ հոգևոր բոլոր առաջնորդները և քրիստոնյա համայնքները դեմ են այս գործարքին: Դժբախտաբար այսօր քրիստոնեական ներկայությունը Երուսաղեմում և Իսրայելում վտանգված է, իսկ համայնքների թվի նոսրացումը վնասում է թե՛ քրիստոնեական, թե՛ հայկական թաղամասերի տարածքային ամբողջականությանը: Ահա այս պատճառով քրիստոնեական բոլոր առաջնորդները անհանգստացած են, որ այս պայմանագիրը կյանքի կկոչվի, և հույս ունեն, որ մոտ օրերս այն հնարավոր է չեղարկել:

Նախորդ Լուրը

Վաշինգտոնում կայացել է Արարատ Միրզոյանի և Ջեյք Սալիվանի հանդիպումը, որին ներկա է եղել նաև Ջեյհուն Բայրամովը

Հաջորդ Lուրը

Սաուդյան Արաբիայի Ջիդդա քաղաքի ԱՄՆ հյուպատոսության մոտ տեղի է ունեցել հրաձգություն. կան տուժածներ

Այլ Լուրեր

Հայաստան

Հայաստանը օդի մոնիթորինգի 14 անշարժ կայաններ ձեռք կբերի. Երևանը կունենա 6 դիտակայան. Սիմիդյան

22/05/2025
Հայաստան

Բահրեյնի, Սաուդյան Արաբիայի և Օմանի քաղաքացիների համար հանվում է Հայաստան մուտքի արտոնագրերի պահանջը

22/05/2025
Հայաստան

Կառավարությունը 27 մլն 160 հազար դրամ կհատկացնի Սիրիայում ՀՀ քաղաքացու անձնագիր ստացողների փոխարեն

22/05/2025
Հաջորդ Lուրը

Սաուդյան Արաբիայի Ջիդդա քաղաքի ԱՄՆ հյուպատոսության մոտ տեղի է ունեցել հրաձգություն. կան տուժածներ

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Հայաստանը օդի մոնիթորինգի 14 անշարժ կայաններ ձեռք կբերի. Երևանը կունենա 6 դիտակայան. Սիմիդյան

22/05/2025

Բահրեյնի, Սաուդյան Արաբիայի և Օմանի քաղաքացիների համար հանվում է Հայաստան մուտքի արտոնագրերի պահանջը

22/05/2025

Կառավարությունը 27 մլն 160 հազար դրամ կհատկացնի Սիրիայում ՀՀ քաղաքացու անձնագիր ստացողների փոխարեն

22/05/2025

«Իտալական երաժշտությունը ֆիլմերում» խորագրով համերգ` Հայաստանի պետական կամերային նվագախմբի կատարմամբ

22/05/2025
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)