13-06-2026 / 23:28
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Ադրբեջանի կողմից ԿԽՄԿ-ին քաղաքական որևէ պահանջ ներկայացնելը հակասում է միջազգային հումանիտար իրավունքին. Արցախի ՄԻՊ

2023/07/06 14:59
Ադրբեջան, Անվտանգություն, Արցախ, Հայաստան, Քաղաքականություն

Կարմիր խաչի միջազգային կոմիտեին և առհասարակ հումանիտար առաքելություն իրականացնող ցանկացած միջազգային կազմակերպության քաղաքական պահանջներ ներկայացնելը հակասում է միջազգային հումանիտար իրավունքին: Այս մասին Հայաստան-Արցախ հեռուստակամուրջ-ասուլիսի ընթացքում ասաց Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը՝ անդրադառնալով այն հարցին, որ վերջերս Ադրբեջանի ԱԳ նախարարը Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցչի հետ հանդիպմանը նշել էր, որ Կոմիտեն նաև Ադրբեջանից կարող է բեռնափոխադրումներ իրականացնել Արցախ:

«Ադրբեջանն այսօր ցանկացած առիթ օգտագործելու է Կարմիր խաչի առաքելությունը Արցախից հանելու նպատակով: Բայց այժմ միակ միջազգային ներկայությունը, որ մենք ունենք Արցախում, Կարմիր խաչն է, որը քիչ թե շատ իր չեզոքության, անկախության սկզբունքները պահպանելով՝ փորձում է հումանիտար իրավիճակին օգտակար լինել և հարցերը կարգավորել»,- ասաց նա:

Արցախի ՄԻՊ-ն այս հարցի շրջանակներում շեշտեց այն միտքը, որ Կարմիր խաչի միջազգային կոմիտեին, միջազգային հումանիտար առաքելություն իրականացնող ցանկացած կազմակերպության և առհասարակ միջազգային աջակցությանը նման քաղաքական պահանջներ ներկայացնելը միանշանակ հակասում է միջազգային հումանիտար իրավունքին, քանի որ հումանիտար աջակցության համար սահմանված հիմնական սկզբունքներից են չեզոքությունն ու անկախությունը:

«Այսինքն՝ հումանիտար առաքելություն իրականացնող կազմակերպությունը ինքը պետք է որոշի, թե ինչպես պետք է աջակցություն տրամադրի տուժած ժողովրդին: Եվ ամեն անգամ, երբ Ադրբեջանը ուղղակի քաղաքականացնում է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայությունը, դեմ է դուրս գալիս միջազգային հումանիտար իրավունքին: Ես վստահ եմ, որ Կարմիր խաչի ամենաբարձր օղակներում սա գիտակցում են և չեզոքության տարամաբանության մեջ էլ կշարունակեն աշխատել ու չեն տրվի Ադրբեջանի կողմից հարուցվող քաղաքական խոչընդոտներին»,-ասաց Արցախի մարդու իրավունքների պաշտպանը:

Նա նշեց, որ Կարմիր խաչի միջոցով դեղորայքի տեղափոխումը Արցախ և բուժառուների փոխադրումը այժմ իրականացվում է: Իսկ հումանիտար նշանակության այլ բեռների փոխադրումը որպես կանոն իրականացվում էր Ռուսաստանի Դաշնության խաղաղապահների միջոցով, որը դադարել է հունիսի 15-ից ու մինչ այս պահը չի իրականացվում:

Նա հույս հայտնեց, որ, եթե որևէ այլ ձևով այն հնարավոր չլինի վերականգնել, ապա Կարմիր խաչը պատասխանատվություն կստանձնի նաև այս ուղղությամբ:

Նախորդ Լուրը

«Իրանի նկատմամբ Բաքվի քաղաքականությունը Իսրայելն է ղեկավարում». իրանցի փորձագետ

Հաջորդ Lուրը

Առաջիկա ամիսներին Բենիամին Նեթանյահուն հավանաբար կմեկնի Թուրքիա. Իսրայելի ԱԳ նախարար

Այլ Լուրեր

Վրաստան

Վրացի վերլուծաբանը փորձել է վարկաբեկել ընդդիմադիր գործչին՝ նրան «հայկական արմատներ» վերագրելով

12/06/2026
ԱՄՆ

Հնդկաստանը բողոքի նոտա է հղել ԱՄՆ-ին

12/06/2026
Հայաստան

Ինտենսիվ տեղումները նպաստել են ՀՀ-ի ջրային պաշարների վերականգնմանը

12/06/2026
Հաջորդ Lուրը

Առաջիկա ամիսներին Բենիամին Նեթանյահուն հավանաբար կմեկնի Թուրքիա. Իսրայելի ԱԳ նախարար

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Վրացի վերլուծաբանը փորձել է վարկաբեկել ընդդիմադիր գործչին՝ նրան «հայկական արմատներ» վերագրելով

12/06/2026

Էրդողան, կործանիչներ և «Բայրաքթարներ»՝ Թուրքիայի ֆուտբոլի հավաքականի ԱԱ հոլովակում

12/06/2026

Հնդկաստանը բողոքի նոտա է հղել ԱՄՆ-ին

12/06/2026

Ինտենսիվ տեղումները նպաստել են ՀՀ-ի ջրային պաշարների վերականգնմանը

12/06/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)