29-04-2026 / 02:47
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Քանի դեռ փակ է Լաչինի միջանցքը, Ադրբեջանի հետ երկխոսություն լինել չի կարող. Արցախի ԱԳ նախարար

2023/07/06 15:12
Ադրբեջան, Արցախ, Հայաստան, Քաղաքականություն

Արցախը տարբեր երկրների ներկայացուցիչներից և միջազգային կառույցների կողմից Ադրբեջանի ներկայացուցիչների հետ հանդիպումների առաջարկներ է ստանում: Այս մասին հայտարարել է Արցախի արտաքին գործերի նախարար Սերգեյ Ղազարյանը Ստեփանակերտ-Երևան հեռուստակամրջի ընթացքում:

Սերգեյ Ղազարյանի խոսքով՝ Արցախն ամենաշատն է շահագրգռված Ադրբեջանի հետ երկխոսությամբ, սակայն դա պետք է որոշ չափանիշների համապատասխանի։ Նրա խոսքով՝ ճնշումների տակ բանակցությունը չի կարելի համարել բանակցություն կամ երկխոսություն։ Ըստ Արցախի արտգործնախարարի՝ քանի դեռ փակ է Լաչինի միջանցքը, չի կարող երկխոսություն լինել։

«Մենք այս ընթացքում նման հանդիպումներ կազմակերպելու վերաբերյալ տարբեր առաջարկներ ենք ստացել թե տարբեր երկրների ներկայացուցիչներից, թե միջազգային կազմակերպությունների կողմից: Ուղղակի կան որոշ կարևոր էլեմենտներ, որոնք մենք պետք է հաշվի առնենք: Փետրվարի 24-ին և մարտի 1-ին նմանատիպ հանդիպումներ տեղի են ունեցել ռուսական խաղաղապահների միջնորդությամբ՝ նրանց տեղակայման վայրում: Այս հանդիպումների ժամանակ քննարկվում էին տեխնիկական բնույթի հարցեր, սակայն ադրբեջանական կողմը ամբողջությամբ խեղաթյուրեց այդ հանդիպումների իմաստը՝ ներկայացնելով դա իբրև վերաինտեգրման շուրջ բանակցությունների մեկնարկ»,-նշեց Ղազարյանը՝ հավելելով, որ դրան հաջորդել է մարտի 5-ին Ադրբեջանի ձեռնարկած դիվերսիոն գործողությունը, որի հետևանքով երեք արցախցի ոստիկան է սպանվել, մեկը՝ վիրավորվել:

«Մեր խորին համոզմամբ՝ ճնշումների տակ բանակցությունները չի կարելի անվանել երկխոսություն կամ բանակցություն: Քանի ճանապարհը փակ է, երկխոսություն նման պայմաններում չի լինելու: Մյուս կողմն էլ պետք է ցույց տա, որ ինքը պատրաստ է երկխոսության, բայց, եթե ճանապարհ են փակում, մենք ինչպես կարող ենք հասկանալ, որ ադրբեջանական կողմը պատրաստ է այդ երկխոսությանը: Պարբերաբար քննարկումներ են գնում նոր երկխոսության համար: Արցախյան կողմը բազմիցս ռուս խաղաղապահների միջոցով փոխանցել է ադրբեջանական կողմին հանդիպումների առաջարկներ, որոնք, ցավոք, մերժվել են հենց նրանց կողմից»,-ընդգծեց արտգործնախարարը:

Նրա դիտաարկմամբ՝ որպեսզի չլինի բանակցությունների իմիտացիա, անհրաժեշտ է, որ ադրբեջանական կողմից Արցախին սնուցող ճանապարհն ամբողջությամբ ապաշրջափակվի, հնարավոր լինի առաջին անհրաժեշտության ապրանքների ներկրումը վերականգնել, որպեսզի տեսանելի լինի փոփոխությունն Ադրբեջանի մոտեցումներում։ Հակառակ կողմը պետք է ցույց տա, որ իսկապես պատրաստ է երկխոսության։

Նախորդ Լուրը

Առաջիկա ամիսներին Բենիամին Նեթանյահուն հավանաբար կմեկնի Թուրքիա. Իսրայելի ԱԳ նախարար

Հաջորդ Lուրը

Ադրբեջանը խորհրդակցություններ է անցկացրել ՕՊԵԿ-ին միանալու համար

Այլ Լուրեր

Հայաստան

«Գազպրոմ»-ը Հայաստանում կստեղծի 0.107 մլրդ խմ ծավալով գազի պահուստ

28/04/2026
Թուրքիա

Կարսում տեղի է ունեցել Հայաստան-Թուրքիա համատեղ աշխատանքային խմբի հանդիպումը

28/04/2026
Ադրբեջան

Ադրբեջանին պետք չէ հաղորդակցությունների լիակատար բացում, ինչպես գրված է փաստաթղթերում. Իսկանդարյան

28/04/2026
Հաջորդ Lուրը

Ադրբեջանը խորհրդակցություններ է անցկացրել ՕՊԵԿ-ին միանալու համար

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

«Գազպրոմ»-ը Հայաստանում կստեղծի 0.107 մլրդ խմ ծավալով գազի պահուստ

28/04/2026

Կարսում տեղի է ունեցել Հայաստան-Թուրքիա համատեղ աշխատանքային խմբի հանդիպումը

28/04/2026

Ադրբեջանին պետք չէ հաղորդակցությունների լիակատար բացում, ինչպես գրված է փաստաթղթերում. Իսկանդարյան

28/04/2026

Կայացավ «Տարածաշրջանային զարգացումները և «Խաղաղության խաչմերուկ» նախագծի հեռանկարները» խորագրով քննարկումը

28/04/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)