05-04-2026 / 13:58
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Լաչինի միջանցքով մարդասիրական հասանելիությունը միջազգային կազմակերպությունների համար պետք է անխոչընդոտ լինի. ՄԱԿ-ում Ճապոնիայի ներկայացուցիչ

2023/08/17 12:39
Ադրբեջան, Արցախ, Հայաստան

Թեև Լաչինի միջացքի խնդրով պայմանավորված հայկական ու ադրբեջանական կողմերի փաստարկները տարբեր բացատրություններ են պարունակում, այնուամենայնիվ, տեղում մարդկանց ապրուստի երաշխավորումը պետք է առաջնային լինի, հատկապես՝ ամենախոցելի խմբերի՝ հիվանդների և քրոնիկ հիվանդների, տարեցների, կանանց և երեխաների համար: Նրանց կյանքը չպետք է սպառնալիքի ներքո լինի:

«Արմենպրեսի»-ի տեղեկացմամբ՝ Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամի հարցով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում այս մասին հայտարարեց Ճապոնիայի ներկայացուցիչը:

«Մենք ի գիտություն ենք ընդունում, որ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի գլխավոր քարտուղարը կոչ է արել վերականգնել տեղաշարժը Լաչինի միջանցքով և հաշվի առնել, որ պետք է շտկել մարդասիրական իրավիճակը տեղում: ԿԽՄԿ-ն ներկայումս դժվարություններ ունի մարդասիրական օգնությունը քաղաքացիական բնակչությանը Լաչինի միջանցքով հասցնելու գործում: Նա կոչ է անում որոշում կայացնողներին թույլ տալ, որպեսզի վերսկսվի մարդասիրական գործունեությունը տարածքում: Մարդասիրական հասանելիությունը միջազգային կազմակերպությունների համար պետք է անխոչընդոտ լինի: Կողմերին կոչ ենք անում հնարավորինս շուտ ապահովել հասանելիությունը»,- ասաց ՄԱԿ-ի ԱԽ-ում Ճապոնիայի ներկայացուցիչը:

Նա հիշեցրեց նաև, որ Արդարադատության միջազգային դատարանը 2023 թվականի փետրվարի 22-ին պայմանական միջոցներ է կարգադրել, այդ թվում՝ ապահովելու անձանց, տրանսպորտային միջոցների և բեռների անխոչընդոտ տեղաշարժը Լաչինի միջանցքի երկու ուղղություններով:

Ճապոնիան վերահաստատում է, որ օրենքի գերիշխանությունը պետք է հաստատվի, և դա պաշտոնական Տոկիոյի մնայուն դիրքորոշումն է: Ցանկացած պետություն պարտավոր է հետևել միջազգային իրավունքի նորմերին, այդ թվում ՄԱԿ-ի կանոնադրությանը և մարդասիրական նորմերին:

«Հակամարտության վերջնական հանգուցալուծումը Հայաստանի և Ադրբեջանի միջև շատ կարևոր է խաղաղության և կայունության համար Կովկասյան տարածաշրջանում: ՄԱԿ-ի ԱԽ-ի գերխնդիրը միջազգային խաղաղության պահպանումն է, ինչի համար բոլոր կողմերը պետք է հանձնառու լինեն առկա խնդրին, և այդ առումով երկխոսությունը Հայաստանի ու Ադրբեջանի միջև կարևոր է: Մենք հույս ունենք, որ այն թույլ կտա վեճը լուծել խաղաղ ճանապարհով՝ միջազգային իրավունքի նորմերին համապատասխան»,- եզրափակեց ՄԱԿ-ի ԱԽ-ում Ճապոնիայի ներկայացուցիչը:

Նախորդ Լուրը

Չինաստանը Հայաստանին և Ադրբեջանին կոչ է անում առկա վեճերը լուծել դիվանագիտական ճանապարհով

Հաջորդ Lուրը

Միրզոյանը ներկայացրեց Հայաստանի ակնկալիքները ՄԱԿ-ի անվտանգության խորհրդից ՝ Լեռնային Ղարաբաղում հումանիտար աղետը կանխելու հարցում

Այլ Լուրեր

Կարևոր

Պետությունն ամբողջությամբ կսուբսիդավորի բազմազավակ ընտանիքների բնակարանների ձեռքբերումը և տան կառուցումը

03/04/2026
Ադրբեջան

Ադրբեջանն ու Թուրքիան Կարսում զորավարժություն կանցկացնեն

03/04/2026
Հայաստան

Ընթացիկ տարվա մարտին ՀՀ սպառողական շուկայում 12-ամսյա գնաճը կազմել է 4.5%

03/04/2026
Հաջորդ Lուրը

Միրզոյանը ներկայացրեց Հայաստանի ակնկալիքները ՄԱԿ-ի անվտանգության խորհրդից ՝ Լեռնային Ղարաբաղում հումանիտար աղետը կանխելու հարցում

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Պետությունն ամբողջությամբ կսուբսիդավորի բազմազավակ ընտանիքների բնակարանների ձեռքբերումը և տան կառուցումը

03/04/2026

Ադրբեջանն ու Թուրքիան Կարսում զորավարժություն կանցկացնեն

03/04/2026

ՌԴ-ն դատապարտել է Թեհրանի Սուրբ Նիկողայոս ռուսական տաճարին հասցված ավիահարվածը

03/04/2026

Ընթացիկ տարվա մարտին ՀՀ սպառողական շուկայում 12-ամսյա գնաճը կազմել է 4.5%

03/04/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)