13-05-2025 / 14:35
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Ռուսաստանի և Արցախի 41 քաղաքացիներ ՌԴ խաղաղապահների միջնորդությամբ տեղափոխվել են Հայաստան

2023/08/21 15:37
Արցախ, Հայաստան, Քաղաքականություն

ՌԴ խաղաղապահների կողմից օգոստոսի 21-ին տեղի է ունեցել Ռուսաստանի և Արցախի 41 քաղաքացիների տեղափոխություն Արցախից Հայաստան: Այս մասին նշված է Արցախի Հանրապետության կառավարության ռուսական խաղաղապահ զորախմբի հետ համագործակցության ապահովման կենտրոնի տարածած հաղորդագրության մեջ, որի մեջ շեշտվում է, որ սա առաջին դեպքն է հունիսի 14-ից ի վեր:

«ՌԴ քաղաքացիները վաղուց սպասում էին իրենց տեղափոխությանը, իսկ Արցախի քաղաքացիներն ուսանողներ են, որոնք ընդունվել են ՀՀ և արտասահմանյան բուհեր: Ըստ խաղաղապահների հետ ձեռքբերված նախնական պայմանավորվածության՝ առաջիկա օրերին շարունակվելու է ուսանողների և ՌԴ քաղաքացիների տեղափոխությունը:

Այնուամենայնիվ, ադրբեջանական կողմը շարունակում է խոչընդոտել բազմաթիվ անձանց երկկողմանի տեղաշարժը: Այս պահի դրությամբ, հարյուրավոր քաղաքացիներ Հայաստանում սպասում են Արցախ վերադարձին, շտապ և պլանային առողջական հիմքերով 333 անձ հերթագրված է Կարմիր խաչի միջոցով Հայաստան տեղափոխվելու համար՝ չհաշված հումանիտար, աշխատանքային և այլ նպատակներով երկկողմանի տեղաշարժի անհրաժեշտությունը հազարավոր անձանց մոտ:

Ադրբեջանական կողմը շարունակում է նվաստացուցիչ պայմաններ ստեղծել Հակարիի կամրջի մոտ տեղակայված ապօրինի անցակետում՝ ի լրումն Արցախի քաղաքացիների նկատմամբ անօրինական հսկողության ու խոչընդոտների: Մասնավորապես, անձանց կամքին հակառակ՝ ադրբեջանցիները և իրենց հրավիրած լրագրողները հերթական անգամ նկարահանել են նրանց դեմքերը և օգտագործել քարոզչական նպատակներով: Բացի դրանից, ադրբեջանական կողմը թույլ չի տվել ՌԴ խաղաղապահ զորակազմի մեքենաները անցնեն Հակարիի կամուրջը՝ ստիպելով ուղևորներին իրենց բեռներով հանդերձ ոտքով անցնել կամուրջը, որից հետո Գորիսից ընդառաջ եկած մեքենաներով շարունակել են ճանապարհը (ապացույցը՝ կից տեսանյութով)»,- ասված է հաղորդագրության մեջ:

Հաղորդագրության մեջ նաև հիշեցվում է, որ հունիսի 15-ից առ այսօր Ադրբեջանը շարունակում է արգելել Հայաստանից Արցախ բոլոր հումանիտար բեռների տեղաշարժը, ինչի հետևանքով օրեցօր խորանում է հումանիտար աղետն Արցախում: ՀՀ Սյունիքի մարզի Կոռնիձոր համայնքում՝ Լաչինի միջանցքի մուտքի մոտ, հուլիսի 26-ից շարունակում է կասեցված մնալ Արցախի համար ՀՀ կառավարության կողմից ուղարկված շուրջ 400 տոննա հումանիտար աջակցությունը:

«Ադրբեջանական ապօրինի անցակետով քաղաքացիների անցումը որևէ կերպ չի փոխում Արցախի Հանրապետության կառավարության դիրքորոշումը Լաչինի միջանցքում գործող այդ անցակետի և ադրբեջանական մնացած խոչընդոտների վերաբերյալ: Արցախի Հանրապետության կառավարությունը շարունակում է պնդել, որ պետք է ամբողջությամբ վերականգնվի անձանց, մեքենաների ու բեռների անխափան ու երկկողմանի տեղաշարժը Լաչինի միջանցքով՝ առանց ադրբեջանական որևէ միջամտության՝ համաձայն 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության և ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի 2023թ. փետրվարի 22-ի և հուլիսի 6-ի հրամանների.,- եզրափակվում է հաղորդագրությունը:

Նախորդ Լուրը

Նախագահ Հերցոգի այցն ԱՄՆ շոշափելի արդյունքների չբերեց. իսրայելցի քաղաքագետ

Հաջորդ Lուրը

Թուրքիայում ավտոբուսի վթարի հետևանքով 12 մարդ է մահացել

Այլ Լուրեր

Թուրքիա

Լավրովն ու Թուրքիայի ԱԳ նախարարը հեռախոսազրույց են ունեցել

13/05/2025
Վրաստան

Կոբախիձեն դժգոհել է Թրամփի լռությունից

13/05/2025
Հայաստան

Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հռոմի Պապ Լևոն XIV-ին

13/05/2025
Հաջորդ Lուրը

Թուրքիայում ավտոբուսի վթարի հետևանքով 12 մարդ է մահացել

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Լավրովն ու Թուրքիայի ԱԳ նախարարը հեռախոսազրույց են ունեցել

13/05/2025

UNICEF-ն Ադրբեջանում դադարեցնում է իր գործունեությունը

13/05/2025

Կոբախիձեն դժգոհել է Թրամփի լռությունից

13/05/2025

Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հռոմի Պապ Լևոն XIV-ին

13/05/2025
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)