04-04-2026 / 16:37
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակը մեկնաբանել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցչի հայտարարությունը

2023/08/31 13:26
Արցախ, Հայաստան, Քաղաքականություն


ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցչի հերթական նույնաբովանդակ մեկնաբանությունն այն մասին, թե Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակը հետևանք է 2022թ. հոկտեմբերին Պրահայում Ալմա-Աթայի հռչակագրի վկայակոչմամբ Հայաստանի կողմից Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի մաս ճանաչելուն, որից հետո ռուսական խաղաղապահների խնդիրը դարձել է ղարաբաղյան հայերի իրավունքների և անվտանգության հարցում հնարավոր ներգործությունը, տարակուսանք և հիասթափություն է առաջացնում։ Այս մասին հայտարարել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անդի Բադալյանը:


«Ստիպված ենք հրապարակավ հիշեցնել հետևյալ՝ արդեն իսկ հանրահայտ ժամանակագրությունը և էական հանգամանքները.

  • ԼՂ հիմնախնդիրը երբևէ չի եղել տարածքային վեճ Հայաստանի և Ադրբեջանի միջև. այն իր էությամբ մշտապես եղել և շարունակում է լինել ԼՂ ժողովրդի իրավունքների և անվտանգության հիմնահարց:
  • 2022թ. օգոստոսին հայկական կողմն իր հավանությունն է տվել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման ռուսական նախագծին, համաձայն որի ԼՂ կարգավիճակի քննարկումը պետք է հետաձգվեր անորոշ ժամանակով։ Ադրբեջանն այդ նախագիծը մերժել է՝ զուգահեռաբար հայտարարելով (ինչպես օգոստոսի 31-ին Բրյուսելում), որ չի պատրաստվում ԼՂ հետ կապված ոչինչ քննարկել Հայաստանի հետ, և օրեր անց՝ սեպտեմբերի 13-ին, ռազմական ագրեսիայի է դիմել ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ:
  • Ռուսական կողմը ոչ միայն ադրբեջանական մերժումից հետո հետամուտ չի եղել իր առաջարկին, այլև բացարձակ անտարբերություն է դրսևորել ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ ագրեսիայի կապակցությամբ՝ այդպես էլ անպատասխան թողնելով երկկողմ իրավապայմանագրային հիմքով ՀՀ-ին օժանդակություն ցուցաբերելու հայկական կողմի պաշտոնական նամակը։ Ավելին, Հայաստանի վրա հարձակման՝ իր կողմից արձանագրման բացակայությունը և դրանից բխող անգործությունը ՌԴ-ն պայմանավորել է Հայաստանի և Ադրբեջանի միջև միջպետական սահմանի սահմանազատված չլինելու կեղծ պատրվակով՝ դրանով իսկ կամա թե ակամա աջակցելով այն ակնհայտորեն կեղծ և խիստ վտանգավոր թեզին, թե Հայաստանի և Ադրբեջանի միջև սահման չկա, հետևաբար սահմանների վրա հարձակումը և Հայաստանի տարածք ներխուժումն էլ դժվար է հավաստել: Մոտավորապես նույն մտայնությամբ պատշաճ արձագանքի չի արժանացել Հայաստանի նույնանման դիմումը նաև ՀԱՊԿ շրջանակներում»,- նշել է Բադալյանը:
Նախորդ Լուրը

Արցախում նոր պետնախարար է նշանակվել

Հաջորդ Lուրը

Լեռնային Ղարաբաղում ՌԴ խաղաղապահ զորախումբը նոր հրամանատար ունի

Այլ Լուրեր

Կարևոր

Պետությունն ամբողջությամբ կսուբսիդավորի բազմազավակ ընտանիքների բնակարանների ձեռքբերումը և տան կառուցումը

03/04/2026
Հայաստան

Ընթացիկ տարվա մարտին ՀՀ սպառողական շուկայում 12-ամսյա գնաճը կազմել է 4.5%

03/04/2026
Իրան

Ռուբինյանն ու Իրանի դեսպանը մտքեր են փոխանակել տարածաշրջանային զարգացումների վերաբերյալ

03/04/2026
Հաջորդ Lուրը

Լեռնային Ղարաբաղում ՌԴ խաղաղապահ զորախումբը նոր հրամանատար ունի

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Պետությունն ամբողջությամբ կսուբսիդավորի բազմազավակ ընտանիքների բնակարանների ձեռքբերումը և տան կառուցումը

03/04/2026

Ադրբեջանն ու Թուրքիան Կարսում զորավարժություն կանցկացնեն

03/04/2026

ՌԴ-ն դատապարտել է Թեհրանի Սուրբ Նիկողայոս ռուսական տաճարին հասցված ավիահարվածը

03/04/2026

Ընթացիկ տարվա մարտին ՀՀ սպառողական շուկայում 12-ամսյա գնաճը կազմել է 4.5%

03/04/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)