04-04-2026 / 12:26
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

ԵՄ նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել ՀՀ նախագահին

2023/09/04 16:22
Հայաստան, Քաղաքականություն

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, արտակարգ և լիազոր դեսպան Վասիլիս Մարագոսը: Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ նախագահի աշխատակազմը։ 

Վահագն Խաչատուրյանը շնորհավորել է նորանշանակ դեսպանին պաշտոնի ստանձնման կապակցությամբ և հաջողություններ մաղթել պատասխանատու առաքելության իրականացման գործում:

«Դուք այն եզակի մարդկանցից եք, որ շատ լավ գիտեք Հայաստանը և նաև աշխատանքի բերումով հետևել եք Հայաստան-ԵՄ համագործակցության վերջին տարիների ընթացքին: Մեր համագործակցությունը շատ լայն շրջանակ է ընդգրկում, ինչպես նաև ընթացքում նոր գաղափարներ, նոր ծրագրեր են առաջանում, որոնք ընդլայնում են այդ շրջանակները:

Այս դժվար ժամանակներում նույնիսկ այդ աշխատանքը չի կանգնում՝ ընդգրկելով քաղաքական երկխոսությունից սկսած և ավարտած մեր առօրյա կյանքին վերաբերող շատ ոլորտներ:

Դա միանշանակ պայմանավորված է երկու կողմերի պատրաստակամությամբ, պայմանավորված է Եվրամիության ակտիվ մասնակցությամբ Հայաստանում իրականացվող բարեփոխումներին, Ադրբեջան-Հայաստան հակամարտության խնդիրների լուծման աշխատանքներին և, իհարկե, այս տարվա փետրվարից Եվրամիության դիտորդական առաքելության ներկայությամբ:

Հենց սա է գնահատելի, որ Եվրամիությունը շատ արագ արձագանքեց մեր նոր մարտահրավերներին, որոնք ծագեցին հատկապես 2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո, և իրականում, մեր քաղաքական ու տնտեսական կյանքում Եվրամիության հետ հարաբերությունները նոր թափ են հավաքել և լրջագույն ու առաջնային դեր ունեն»,- 
ասել է նախագահ Խաչատուրյանը:

Դեսպան Մարագոսը շնորհակալություն հայտնելով ընդունելության համար նշել է.
«Պարոն նախագահ, շնորհակալություն ողջույնի խոսքի և ջերմ ընդունելության համար: Ցանկանում եմ վստահեցնել Ձեզ, որ այստեղ ծառայելու եմ որպես կապող օղակ ԵՄ կառույցների, Բրյուսելի, ինչպես նաև ԵՄ-ի քաղաքացիների միջև, որովհետև, ի վերջո, այն աջակցությունը, որ Եվրոպական միությունը ցուցաբերում է Հայաստանին, մեր քաղաքացիների համատեղ ներդրումն է»:

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-Եվրամիություն բազմաշերտ համագործակցության հետագա ընդլայնման ու խորացման վերաբերյալ հարցեր: Անդրադարձ է կատարվել ԵՄ աջակցությամբ Հայաստանում իրականացվող բարեփոխումների շարունակականության ապահովման գործընթացին: Երկուստեք շեշտվել է ամենատարբեր ոլորտներում՝ սկսած պետական կառավարման համակարգի բարեփոխումներից, վերջացրած արևային էներգիայի կիրառման ընդլայնման շուրջ համագործակցության կարևորությունը:

Զրույցի ընթացքում մտքեր են փոխանակվել հարավկովկասյան տարածաշրջանային իրողությունների և այս համատեքստում Եվրամիության քաղաքացիական դիտորդական առաքելության կարևոր դերակատարության վերաբերյալ:

Նախագահ Խաչատուրյանն ընդգծել է իր պատրաստակամությունը՝ հնարավորության սահմաններում աջակցել նորանշանակ դեսպանին պատասխանատու գործունեության ընթացքում և օժանդակել Հայաստան-ԵՄ փոխգործակցության հետագա սերտացմանը միտված նախաձեռնություններին:

Նախորդ Լուրը

Հայ ծանրորդները մեկնել են Սաուդյան Արաբիա՝ մասնակցելու աշխարհի առաջնությանը

Հաջորդ Lուրը

Ավստրիայի խոշոր կուսակցությունների ներկայացուցիչները քննադատել են Ադրբեջանին և Լաչինի միջանցքը բացելու կոչ արել

Այլ Լուրեր

Կարևոր

Պետությունն ամբողջությամբ կսուբսիդավորի բազմազավակ ընտանիքների բնակարանների ձեռքբերումը և տան կառուցումը

03/04/2026
Հայաստան

Ընթացիկ տարվա մարտին ՀՀ սպառողական շուկայում 12-ամսյա գնաճը կազմել է 4.5%

03/04/2026
Իրան

Ռուբինյանն ու Իրանի դեսպանը մտքեր են փոխանակել տարածաշրջանային զարգացումների վերաբերյալ

03/04/2026
Հաջորդ Lուրը

Ավստրիայի խոշոր կուսակցությունների ներկայացուցիչները քննադատել են Ադրբեջանին և Լաչինի միջանցքը բացելու կոչ արել

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Պետությունն ամբողջությամբ կսուբսիդավորի բազմազավակ ընտանիքների բնակարանների ձեռքբերումը և տան կառուցումը

03/04/2026

Ադրբեջանն ու Թուրքիան Կարսում զորավարժություն կանցկացնեն

03/04/2026

ՌԴ-ն դատապարտել է Թեհրանի Սուրբ Նիկողայոս ռուսական տաճարին հասցված ավիահարվածը

03/04/2026

Ընթացիկ տարվա մարտին ՀՀ սպառողական շուկայում 12-ամսյա գնաճը կազմել է 4.5%

03/04/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)