05-04-2026 / 13:58
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Բլինքենը Ալիևի հետ զրույցում ընդգծել է Արցախի դեմ հետագա ռազմական գործողություններից զերծ մնալու անհրաժեշտությունը

2023/09/27 10:47
Ադրբեջան, Անվտանգություն, Արցախ, Հայաստան, Քաղաքականություն

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Լեռնային Ղարաբաղի դեմ հետագա ռազմական գործողություններից զերծ մնալու անհրաժեշտությունը։ Այս մասին հայտարարություն է տարածել ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը:

Բլինքենը նաև Ալիևին կոչ է արել Լեռնային Ղարաբաղի բնակիչներին տրամադրել երաշխիքներ առ այն, որ նրանք կարող են ապահով ապրել իրենց տներում, և որ նրանց իրավունքները պաշտպանված կլինեն։

«Պետքարտուղարը հորդորել է նախագահ Ալիևին լայն համաներում կատարել, թույլ տալ միջազգային դիտորդական առաքելություն Լեռնային Ղարաբաղում, ինչպես նաև նշել է նախագահի՝ հրապարակայնորեն հայտարարած հանձնառությունները՝ Լեռնային Ղարաբաղում գտնվող բոլորին օգնելու կառուցել ապագա՝ հիմնված խաղաղության, փոխըմբռնման և փոխադարձ հարգանքի վրա», – նշված է հաղորդագրությունում։

Ավելի ուշ Միլլերը թեմային անդրադարձել է նաև ճեպազրույցի ընթացքում։

«Պետքարտուղարն այսօր (խմբ.՝ սեպտեմբերի 26-ին) կրկին խոսել է նախագահ Ալիևի հետ և շեշտել հետագա ռազմական գործողություններ չթույլատրելու հրատապությունը, ընդգծել, որ քաղաքացիական անձանց համար պետք է ապահովվի անվերապահ պաշտպանություն և ազատ տեղաշարժ, և որ դեպի Լեռնային Ղարաբաղ պետք է անարգել հումանիտար հասանելիություն լինի», – նշել է պաշտոնյան։

Ըստ Միլլերի՝ հեռախոսազրույցի ընթացքում Ալիևը հայտնել է, որ հետագա ռազմական գործողություններ չեն լինի։

«Մենք ակնկալում ենք, որ նա այդպես կվարվի։ Նա նաև ասել է, որ կընդունի դիտորդական առաքելություն, և մենք ակնկալում ենք, որ նա այդպես կվարվի», – հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակը։

Մեթյու Միլլերը հավելել է, որ Լեռնային Ղարաբաղ միջազգային դիտորդական առաքելության ուղարկման հստակ մեխանիզմները քննարկվում են տարածաշրջանի դաշնակիցների և գործընկերների հետ։

Նախորդ Լուրը

Ֆրանսիան ամրապնդել է իր պաշտպանական հարաբերությունները Հայաստանի հետ. Ֆրանսիայի ԱԳ նախարար

Հաջորդ Lուրը

Ես կշարունակեմ մնալ հայ ժողովրդի կողքին. ԱՄՆ սենատոր

Այլ Լուրեր

Կարևոր

Պետությունն ամբողջությամբ կսուբսիդավորի բազմազավակ ընտանիքների բնակարանների ձեռքբերումը և տան կառուցումը

03/04/2026
Ադրբեջան

Ադրբեջանն ու Թուրքիան Կարսում զորավարժություն կանցկացնեն

03/04/2026
Հայաստան

Ընթացիկ տարվա մարտին ՀՀ սպառողական շուկայում 12-ամսյա գնաճը կազմել է 4.5%

03/04/2026
Հաջորդ Lուրը

Ես կշարունակեմ մնալ հայ ժողովրդի կողքին. ԱՄՆ սենատոր

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Պետությունն ամբողջությամբ կսուբսիդավորի բազմազավակ ընտանիքների բնակարանների ձեռքբերումը և տան կառուցումը

03/04/2026

Ադրբեջանն ու Թուրքիան Կարսում զորավարժություն կանցկացնեն

03/04/2026

ՌԴ-ն դատապարտել է Թեհրանի Սուրբ Նիկողայոս ռուսական տաճարին հասցված ավիահարվածը

03/04/2026

Ընթացիկ տարվա մարտին ՀՀ սպառողական շուկայում 12-ամսյա գնաճը կազմել է 4.5%

03/04/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)