10-07-2026 / 23:32
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Հռոմի պապը կոչ է արել պաշտպանել Արցախի կրոնական մշակութային ժառանգությունը

2023/10/16 12:07
Անվտանգություն, Արցախ, Հայաստան, Քաղաքականություն

Հռոմի Ֆրանցիսկոս պապը, հոկտեմբերի 15-ին դիմելով Սուրբ Պետրոս հրապարակում հավաքված ուխտավորներին, մտահոգություն է հայտնել Իսրայելում և Գազայի հատվածում տեղի ունեցածի վերաբերյալ:

Ինչպես տեղեկացնում է Vaticannews-ը, Հռոմի պապը մտահոգություն է հայտնել նաև Լեռնային Ղարաբաղում իրավիճակի վերաբերյալ։ Նա կոչ է արել  պաշտպանել Լեռնային Ղարաբաղից տեղահանվածներին և տեղի կրոնական մշակութային ժառանգությունը։ 

«Իր գրասենեակի պատուհանէն արտասանած Հրեշտակ Տեառն Մարեմեան աղօթքի աւարտին Ֆրանչիսկոս Սրբազան Քահանայապետը խօսքը ուղղելով Սուրբ Պետրոս հրապարակ ժամանած ուխտաւորներուն, նախ իր խոր մտահոգութիւնը արտայայտեց Իսրայէլի ու մասնաւորապէս Կազայի մէջ պատահածին համար, մտահոգութիւնը արտայայտելով նաեւ Լեռնային Ղարաբաղի մէջ տիրող կացութեան համար։

«Աւելիով պակաս չէ իմ մտահոգութիւնս, Լեռնային Ղարաբաղի տագնապին համար։ Տեղահաններու մարդասիրական իրավիճակէն անդին, – որ արդեն խիստ ծանր է – կ՛ուզեմ յատուկ կոչ մը ուղղել տարածաշրջանի մէջ Վանքերու եւ աղօթատեղիներու պաշտպանութեան ի սպաս», ըսաւ Սրբազան Քահանայապետը մաղթանք յայտնելով, որ «սկսեալ Իշխանութիւններէն ու բոլոր բնակիչներէն, անոնք (վանքերը եւ աղօթատեղիները) յարգուին եւ պաշտպանուին, որպէս մշակոյթի մաս, տեղական մշակոյթի մաս, հաւատքի արտայայտութիւն եւ եղբայրութեան նշան, որ կարելի կը դարձնէ տարբերութիւններուն մէջ միասին ապրիլը», յարեց Սրբազան Պապը։

Ան ապա ակնարկեց «C’est la confiance» վերտառութեամբ այսօր հրատարակուած առաքելական յորդորագիրին, նուիրուած Մանուկ Յիսուսի եւ Սուրբ Դէմքի Սրբուհի Թերեզային։

«Արդարեւ այնպէս ինչպէս վկայեց այս մեծ Սրբուհին ու Եկեղեցւոյ Վարդապետը` Աստուծոյ ողորմած սիրոյ հանդէպ վստահութիւնն է այն ճանապարհը, որ մեզ կը տանի դէպի Տիրոջ սիրտը և անոր Աւետարանը», ըսաւ Քահանայապետը ապա ողջունեց հրապարակ ժամանած ուխտաւորներու խումբերը խնդրելով նաեւ` որ չի մոռցուի Ուքրանիան։

Սրբազան Պապը խօսքը աւարտեց բոլորին մաղթելով բարի կիրակի եւ խնդրելով որ չի մոռնան իրեն համար աղօթելու»,- ասվում է Vaticannews-ի հաղորդագրության մեջ։

Նախորդ Լուրը

Թել Ավիվ-Երևան հատուկ չվերթով Հայաստան կտեղափոխվեն ՀՀ քաղաքացիներ

Հաջորդ Lուրը

Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատարը կայցելի Արցախ

Այլ Լուրեր

ԱՄՆ

Կատարը, Պակիստանն ու տարածաշրջանային այլ երկրներ փորձում են կանխել ԱՄՆ-Իրան լայնամասշտաբ պատերազմը

10/07/2026
Թուրքիա

Պեսկովը մեկնաբանել է Թուրքիայի կողմից С-400-ների վաճառքի մասին հայտարարությունները

10/07/2026
Կարևոր

Այսօրվանից ուժի մեջ է մտել «Ծնողական ժամ» կարգավորումը. ինչպես օգտվել

10/07/2026
Հաջորդ Lուրը

Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատարը կայցելի Արցախ

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Բունդեսթագը մերժել է Ուկրաինային լրացուցիչ ռազմական օգնություն տրամադրելու նախագիծը

10/07/2026

Վաշինգտոնը չի ցանկանում, որ Իսրայելը ներգրավվի Իրանի դեմ հարվածներին

10/07/2026

Amnesty International-ը պահանջում է հետաքննել Լիբանանում իսրայելական հարվածները, որոնց հետևանքով խաղաղ բնակիչներ են զոհվել

10/07/2026

Կատարը, Պակիստանն ու տարածաշրջանային այլ երկրներ փորձում են կանխել ԱՄՆ-Իրան լայնամասշտաբ պատերազմը

10/07/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)