ԱՄՆ կոնգրեսական Ադամ Շիֆը օրինագիծ է ներկայացրել, որը պահանջում է Ադրբեջանից անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին, գերեվարված քաղաքացիական անձանց և քաղբանտարկյալներին, այդ թվում՝ ԼՂ կառավարության պաշտոնյաներին։ Տեղեկությունը հայտնում է ԱՄՆ Հայ դատի հանձնախումբը:
Կոնգրեսական Ադամ Շիֆը կոչ է արել ԱՄՆ նախագահին պատասծանատու ադրբեջանցի պաշտոնյաների նկատմամբ պատժամիջոցներ կիրառել, ինչպես նաև կրկնել է Կոնգրեսի՝ 907-րդ հոդվածի սահմանափակումները կիրառելու կոչերը։