15-05-2025 / 02:14
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Թուրքիայի ՊՆ․ «Հայաստանն այս պատմական հնարավորությունը բավականաչափ չի կարողանում գնահատել»

2023/11/28 12:21
Թուրքիա, Կարևոր, Հայաստան

Նոյեմբերի 27-ին Բաքվում կայացել է Թուրքիա-Ադրբեջան-Վրաստան պաշտպանության նախարարների 10-րդ եռակողմ հանդիպումը։

Հանդիպման ժամանակ ունեցած ելույթում Թուրքիայի պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը նշել է, որ Թուրքիան տարածաշրջանի խաղաղության և կայունության համար շարունակելու է համերաշխ լինել Ադրբեջանի և Վրաստանի հետ:

Գյուլերը, անդրադառնալով Ադրբեջանի և Հայաստանի միջև տեղի ունեցած 44-օրյա պատերազմին, ինչպես նաև սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի կողմից Արցախի (Լեռնային Ղարաբաղի) դեմ սանձազերզված ռազմական գործողություններին, շեշտել է դրանց ընթացքում Թուրքիայի՝ Ադրբեջանին աջակցություն ցուցաբերելու մասին:

«Ի սկզբանե աջակցել ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցային գործընթացին և շարունակում ենք աջակցել։ Հավատում ենք, որ տարածաշրջանային անդորրի և կայունության ճանապարհն անցնում է Ադրբեջանի և Հայաստանի միջև ստորագրվելիք համապարփակ խաղաղության պայմանագրի միջով։ Նաև հավատում ենք, որ տարածաշրջանային հաղորդակցության կապուղիների բացումը թափ է հաղորդելու կարգավորման և խաղաղության գործընթացին»։

Նա նաև խոսելով տարածաշրջանում «կապուղիների ապաշրջափակումից», այն կարևոր է համարել  Ադրբեջանի և Հայաստանի միջև ընթացող խաղաղության գործընթացի տեսանկյունից:

«Չնայած Հրվ․ Կովկասում խաղաղության, անդորրի և համագործակցության հաստատման ճանապարհին նրանց առջև պատմական հնարավորություն է առկա՝ տեսնում ենք, որ Հայաստանն այս պատմական հնարավորությունը բավականաչափ չի կարողանում գնահատել»,-նշել է նա։

Բացի այդ, այս համատեքստում Գյուլերը Հայաստանին մեղադրել է խաղաղության գործընթացը դանդաղեցնելու մեջ: 

Թուրքիպայի Պնախարարը խոսել է նաև ռուս-ուկրաինական հակամարտությունից: Այս առումով շեշտել է, որ Թուրքիան շարունակելու է աջակցել Ուկրաինայի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը, ինչպես նաև այն, որ չեն պատրաստվում ռուսական ճանաչել Ղրիմը, Դոնեցկը, Լուգանսկը, Խերսոնը, Զապորոժյեն:

Թուրք նախարարը վերոնշյալ տարածքները համարել է օկուպացված և Ռուսաստանի կողմից իրականացվող գործողությունները որակել միջազգային իրավունքի խախտում: 

Անդրադառնալով հանդիպմանը, Գյուլերը հայտարարել է, որ դրա շնորհիվ հնարավորություն են ստացել քննարկել իրենց երկրների միջև առկա ու պոտենցիալ համագործակցությունը և տարածաշրջանային զարգացումները։

Նրա խոսքով՝ հանդիպմանը ևս մեկ անգամ արտահայտել են իրենց աջակցությունը Ադրբեջանի և Վրաստանի անկախությանն ու տարածքային ամբողջականությանը։

«Կովկասում Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի միջև օրեցօր խորացող և հարստացող եռակողմ համագործակցությունը լայն շրջանակով՝ ներառյալ պաշտպանության, ռազմական և անվտանգության հարցերը, ծառայում է երեք երկրների համատեղ շահերին և ակնկալիքներին։

Այս համագործակցությունն էլ ավելի զարգացնելու մեր կամքը վերահաստատեցինք ստորագրված եռակողմ հանդիպման արձանագրությամբ»,-հավելել է նա։

Նախորդ Լուրը

ԱՄՆ-ն Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության իրական հնարավորություն է տեսնում

Հաջորդ Lուրը

Արայիկ Հարությունյանը հանդիպել է Վրաստանի վարչապետի հետ

Այլ Լուրեր

Թուրքիա

Էրդողանն առցանց հանդիպում է ունեցել ԱՄՆ-ի, Սաուդիան Արաբիայի և Սիրիայի ղեկավարների հետ

14/05/2025
Հայաստան

Արարատ Միրզոյանը մասնակցում է Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի նիստին

14/05/2025
Հայաստան

ԵՄ-ի հետ վիզաների ազատականացման գործընթացի շրջանակներում Հունաստանի դեսպանը հայտնել է իր երկրի լիակատար աջակցությունը

14/05/2025
Հաջորդ Lուրը

Արայիկ Հարությունյանը հանդիպել է Վրաստանի վարչապետի հետ

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Իրանը Ստամբուլում հանդիպում կանցկացնի Բրիտանիայի, Ֆրանսիայի և Գերմանիայի հետ միջուկային ծրագրի շուրջ

14/05/2025

Սահակաշվիլիին Վրաստան է ուղարկել ուկրաինական հետախուզությունը․ Պապուաշվիլի

14/05/2025

Հայաստանը և Ադրբեջանը կարող են միանալ Աբրահամյան Խաղաղության համաձայնագրերին․ Թրամփի հատուկ ներկայացուցիչ

14/05/2025

Էրդողանն առցանց հանդիպում է ունեցել ԱՄՆ-ի, Սաուդիան Արաբիայի և Սիրիայի ղեկավարների հետ

14/05/2025
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)