Ռուսական կողմը ողջունում է Ադրբեջանի և Հայաստանի սահմանազատման հանձնաժողովների հանդիպումը և պատրաստ է աջակցել գործընթացին։ Այս մասին ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Մենք ողջունում ենք Ադրբեջանի և Հայաստանի ներկայացուցիչների հանդիպումը սահմանին: Այդ միջոցառման ընթացքում կողմերը համաձայնեցրել են մեթոդաբանական, կազմակերպական հարցեր՝ սահմանազատման գործնական աշխատանքի գործարկման նախապատրաստության շրջանակներում: Մեր կողմից պատրաստ ենք ցույց տալ ամեն տեսակ աջակցություն անմիջական սահմանազատման գործունեության ընթացքում»,- հայտարարել է Զախարովան: