10-07-2026 / 03:31
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

150-ից ավելի մարդասերներ, գործարարներ և առաջնորդներ պահանջում են ազատ արձակել Բաքվում պահվող հայերին

2023/12/12 18:07
Ադրբեջան, Անվտանգություն, Արցախ, Հայաստան, Հասարակություն, Քաղաքականություն

Միջազգային լայն ճանաչում և համբավ ունեցող ավելի քան 150 գործիչներ, ներառյալ՝ Նոբելյան մրցանակի դափնեկիրներ, պետությունների նախկին ղեկավարներ, հայտնի գործարարներ և հումանիտար գործիչներ նամակ են ստորագրել՝ կոչ անելով անհապաղ և անվերապահորեն ազատ արձակել հայ բանտարկյալներին, այդ թվում՝ ութ քաղբանտարկյալներին՝ Լեռնային Ղարաբաղի նախկին ղեկավարներին ու բարձրաստիճան պաշտոնյաներին, որոնք ապօրինաբար ձերբակալվել են սեպտեմբերին Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղ ներխուժելուց և այն գրավելուց հետո: Նրանցից բացի, տասնյակից ավելի գերիներ շարունակում են մնալ կալանքի տակ։

Համատեղ կոչ-նամակը ստորագրողները լուրջ անհանգստություն են հայտնում կալանավորված անձանց, ներառյալ գործարար, բարերար Ռուբեն Վարդանյանի պահման պայմանների և նրանց հանդեպ վերաբերմունքի առնչությամբ: Դեկտեմբերի 7-ին 32 հայ գերիների ազատման մասին հայտարարությունը թեև սպասված առաջին քայլն էր, սակայն մյուս բոլորը ևս պետք է ազատ արձակվեն: Ութ քաղաքական բանտարկյալների և մնացած գերիների՝ Բաքվի կողմից ազատ չարձակելու փաստը ավելի է խորացնում Ալիևի ռեժիմի կողմից նրանց շարունակական կալանքի տակ պահելու շարժառիթների վերաբերյալ մտահոգությունը:

«Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետևանքով մարդու իրավունքների խախտումները հրատապ ուշադրություն և գործողություններ են պահանջում։ Նախագահ Ալիևը քաղաքական հաշվեհարդարը նախընտրում է արդարությունից: Մենք հավատում ենք յուրաքանչյուր անհատի անկապտելի արժանապատվությանն ու իրավունքներին և միջազգային հանրությանը կոչ ենք անում միանալ մեզ՝ դատապարտելու այս անարդարությունը»,- ընդգծել է նամակն ստորագրած Նուբար Աֆեյանը, որը նաև «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիրն է:

Համաշխարհային ու տարածաշրջանային տնտեսական զարգացման և մարդասիրական ծրագրերում Աֆեյանը երկար ժամանակ համագործակցել է Վարդանյանի հետ։ Նրա անարդարացի բանտարկությունը աշխարհի պատկառելի անձանց մղել է իրենց ձայնը բարձրացնել՝ ի պաշտպանություն նրա և անարդարացիորեն կալանավորված մյուս անձանց:

«Մենք կոչ ենք անում նախագահ Ալիևին կատարել միջազգային իրավունքի հանդեպ իր պարտավորությունները՝ ապահովելով, որ անարդարացիորեն կալանավորված անձինք կարողանան անվտանգ վերադառնալ իրենց տուն։ Լեռնային Ղարաբաղում բոլոր անձինք ունեն խաղաղ ու անվտանգ կյանքի, ներառյալ՝ ազատ և անարգել տեղաշարժի և անմարդկային վերաբերմունքից զերծ լինելու իրավունք: Հաշվի առելով COP29-ը հյուրընկալելու Ադրբեջանի ներկայացրած հայտը՝ անկեղծորեն ցանկանում եմ հուսալ, որ ՄԱԿ-ը դրան համաձայնություն կտա միայն բոլոր գերիներին ազատ արձակելու դեպքում»,- ասել է ՄԱԿ-ի Գլոբալ պայմանագրի փոխնախագահ և «Unilever» ընկերության նախկին գործադիր տնօրեն Փոլ Փոլմանը։

Փոլմանը մեկն է նամակն ստորագրած անձանցից, որոնց թվում են նաև, օրինակ, Մեքսիկայի նախկին նախագահ Էռնեստո Զեդիլյոն, Իռլանդիայի նախկին նախագահ Մերի Ռոբինսոնը և Կոստա Ռիկայի նախկին նախագահ և Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիր Օսկար Արիասը։ Նամակը ստրագրած նշանավոր մյուս անձինք ներկայացնում են տարբեր ոլորտներ. նրանց թվում են «Salesforce» ընկերության գործադիր տնօրեն Մարկ Բենիոֆը, «Thrive»-ի և «The Huffington Post»-ի հիմնադիր Արիանա Հաֆինգթոնը և հայտնի երաժիշտ և «System of a Down» խմբի գլխավոր մենակատար Սերժ Թանկյանը:

«Ռուբեն Վարդանյանի և մյուսների ապօրինի կալանավորումը խախտում է նրանց հիմնարար իրավունքները։ Որպեսզի համաշխարհային հանրությունը հարգի Ադրբեջանի կառավարությանը, շատ կարևոր է, որ վերջինս էլ հարգի օրենքի գերակայությունը, հատկապես, Լեռնային Ղարաբաղի էթնիկ զտումների լույսի ներքո: Նրանք պետք է անհապաղ ազատ արձակեն կալանվածներին»,- ասում է ՄԱԿ-ի Մարդու իրավունքների նախկին գերագույն հանձնակատար Մերի Ռոբինսոնը։

Նամակում շեշտվում է, որ հայ գերիների կալանավորումը միջազգային իրավունքի նորմերի, այդ թվում և Ժնևի երրորդ կոնվենցիայի բացահայտ խախտում է։

Գործարկված https://freearmenianprisoners.com/hy/ կայքում հասանելի են ստորագրողների (աջակիցների) ամբողջական ցուցակը և նամակի պատճենը:

Նախորդ Լուրը

ԵՄ-ն նոր պատժամիջոցներ է սահմանել Իրանի քաղաքացիների նկատմամբ

Հաջորդ Lուրը

Հայաստանի կառավարությունը 65 միլիոն դոլար կհատկացնի ատոմակայանի շահագործման ժամկետը երկարաձգելու համար

Այլ Լուրեր

Հայաստան

Հայաստանն ու Հունաստանը քննարկում են տնտեսական հարաբերությունները զարգացնելու հնարավորությունները

09/07/2026
Ադրբեջան

Էրդողան. Հարավային Կովկասի հարցը չի եղել իմ ու Թրամփի օրակարգում

09/07/2026
ԱՄՆ

ԹՐԻՓՓ նախագիծը բխում է նաև Իրանի շահերից. Փաշինյան

09/07/2026
Հաջորդ Lուրը

Հայաստանի կառավարությունը 65 միլիոն դոլար կհատկացնի ատոմակայանի շահագործման ժամկետը երկարաձգելու համար

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Հայաստանն ու Հունաստանը քննարկում են տնտեսական հարաբերությունները զարգացնելու հնարավորությունները

09/07/2026

Էրդողան. Հարավային Կովկասի հարցը չի եղել իմ ու Թրամփի օրակարգում

09/07/2026

ԹՐԻՓՓ նախագիծը բխում է նաև Իրանի շահերից. Փաշինյան

09/07/2026

Թուրքիան բնակչության թվաքանակով աշխարհում 18-րդն է

09/07/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)