19-11-2025 / 18:46
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Թոմաս դե Վաալ․ «Էրդողանը Բաքվից ազդանշանի է սպասում Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու համար»

2024/01/22 16:36
Ադրբեջան, Թուրքիա, Կարևոր, Հայաստան, Քաղաքականություն

2024 թվականին Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորումը հնարավոր է, Էրդողանը Բաքվին է սպասում։ Ermenihaber.am-ի հետ զրույցում նման կարծիք է հայտնել «Քարնեգի» հիմնադրամի ավագ փորձագետ, Հարավային Կովկասի խնդիրներով զբաղվող բրիտանացի հետազոտող Թոմաս դե Վաալը։

Բրիտանացի հետազոտողը նախորդ տարի «Քարնեգի» հիմնադրամի կայքում տեղ գտած «Հայաստանի անապահովության տարին» վերնագրով իր հոդվածում 2023 թվականի լավատեսական սցենարների շարքում էր մատնանշել Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորումը և որպես դրան նպաստող գործոն էր ներկայացրել Թուրքիայում նախագահական և խորհրդարանական ընտրություններում ընդդիմության հնարավոր հաղթանակը։ Սակայն, ինչպես գիտեք, այդ ամենը տեղի չունեցավ և Անկարան շարունակում է նոր նախապայմաններ ներկայացնել Հայաստանին, որոնցից, թերևս, գլխավորն է Բաքվի հետ խաղաղության պայմանագրի կնքումը։ Ermenihaber.am-ը վերլուծաբանից հետաքրքրվեց, թե արդյոք նա 2024 թվականի համար շարունակում է հնարավոր համարել հարաբերությունների կարգավորումը երկու երկրների միջև։

«Կարծում եմ՝ դա հնարավոր է, կարծում եմ՝ Էրդողանն սպասում է Ադրբեջանին։ Թուրքիայի նախապայմանները փոխվել են տարիների ընթացքում։ Հիշում եք՝ 10-15 տարի առաջ թուրք պաշտոնյաններն ասում էին, թե բավական է, եթե հայկական զորքերը դուրս բերվեն թեկուզ միայն մեկ շրջանից, միայն Ֆիզուլիից (Վարանդա-խմբ․) կամ միայն Ջաբրայիլից (Ջրական-խմբ․), և իրենք կկարգավորեն հարաբերությունները։ Հետո կորսվեց ոչ թե մեկ, այլ յոթ շրջան, կորսվեց Ղարաբաղը, դեռևս չկա կարգավորում»,- նկատեց Դե Վաալը։

Ըստ նրա՝ թուրքական արտաքին քաղաքականության ոլորտի ընտրանին (էսթաբլիշմենթը) տեսնում է բոլոր այն առավելությունները, օգուտները, որոնք կստանան Հայաստանի հետ հարաբերությունների կարագավորման դեպքում․ Նոր տրանսպորտային կապեր կարող են ստեղծվել, Թուրքիան կարող է խաղացող դառնալ Հարավային Կովկասում, Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորումը կարող է լավ ազդել թուրք-ամերիկյան՝ մասնավորապես Կոնգրեսի հետ հարաբերությունների վրա և այլն։

«Նրանք հաշվի են առնում այդ շահերը, սակայն Թուրքիայի արտաքին քաղաքականությունն այժմ ակնհայտորեն վարում է նախագահի աշխատակազմը, պարոն Էրդողանը, և նա այժմ Բաքվից ազդանշանների է սպասում։ Իմ կարծիքով՝ եթե նույնիսկ փոքրիկ, մեկ էջանոց պայմանագիր ստորագրվի Բաքվի և Երևանի միջև, դա բավական կլինի Անկարայի համար։ Բայց սա շատ լավատեսական սցենար է և իսկապես, դժբախտաբար, կախված է Բաքվից»,- եզրափակեց փորձագետը։

Նախորդ Լուրը

Թբիլիսիում հայկական համայնքը բողոքի ցույց կանցկացնի ԵՄ ներկայացուցչության գրասենյակի դիմաց

Հաջորդ Lուրը

ԵԽԽՎ–ն կվիճարկի Ադրբեջանի պատվիրակության լիազորությունները

Այլ Լուրեր

Հայաստան

Գևորգ Պապոյանը կգործուղվի Վրաստան

19/11/2025
Ադրբեջան

«Վիգենն այլևս չի քայլում, նրան Բաքվի բանտում զրկել են անգամ դեղորայքից». կինն օգնություն է խնդրում. Ազատություն

19/11/2025
Հայաստան

Վրաստանը ողջունում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագրի նախաստորագրումը

19/11/2025
Հաջորդ Lուրը

ԵԽԽՎ–ն կվիճարկի Ադրբեջանի պատվիրակության լիազորությունները

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Լուվրի կողոպուտից հետո մինչև 2026-ի վերջը 100 արտաքին տեսախցիկ կտեղադրվի թանգարանում

19/11/2025

Երևանյան միջազգային թատերական փառատոնը կհյուրընկալի թատերախմբեր նաև Վրաստանից ու Թուրքիայից

19/11/2025

Գևորգ Պապոյանը կգործուղվի Վրաստան

19/11/2025

«Վիգենն այլևս չի քայլում, նրան Բաքվի բանտում զրկել են անգամ դեղորայքից». կինն օգնություն է խնդրում. Ազատություն

19/11/2025
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)