18-05-2026 / 14:36
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Արցախի շուրջ 30 թանգարան գոյաբանական սպառնալիքի պայմաններում է

2026/05/18 13:33
Արցախ, Մշակույթ

Ադրբեջանի կողմից իրականացվող պետական քաղաքականության հետևանքով Արցախի ամբողջ մշակութային ժառանգությունը գտնվում է լիակատար և համակարգված ոչնչացման, աղավաղման և յուրացման իրական ու շարունակական վտանգի տակ։ Այս գործընթացները վտանգում են ոչ միայն հայկական, այլև համաշխարհային մշակութային ժառանգության անփոխարինելի արժեքներ։ Թանգարանների միջազգային օրվա առնչությամբ այս մասին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում գրել է Արցախի մշակութային ժառանգության օմբուդսմեն, «Ազգային» պատմամշակութային ՀԿ փոխնախագահ Հովիկ Ավանեսովը։

Նա նշել է, որ 1992 թվականից սկսած՝ Թանգարանների միջազգային օրը յուրաքանչյուր տարի նշվում է որոշակի խորագրի ներքո՝ նպատակ ունենալով համախմբել միջազգային թանգարանային հանրույթը և խթանել մշակութային հաստատությունների ակտիվ մասնակցությունը համաշխարհային մշակութային գործընթացներին։

«Սակայն, անկախ այս համաշխարհային նախաձեռնությունների նշանակությունից, մշակութային ժառանգությունը բազմաթիվ տարածաշրջաններում շարունակում է մնալ լուրջ սպառնալիքների ներքո՝ հատկապես այն դեպքերում, երբ այն դառնում է բռնազավթման, պատմության վերախմբագրման և մշակութային ինքնության նպատակային վերացման պետական քաղաքականության օբյեկտ։

Արցախը՝ հազարամյակների պատմություն ունեցող և համաշխարհային քաղաքակրթության կարևորագույն օջախներից մեկը, երկար տարիներ ակտիվորեն մասնակցել է Թանգարանների միջազգային օրվան՝ կազմակերպելով ցուցահանդեսներ, գիտաժողովներ, կրթական և մշակութային ծրագրեր, որոնց նպատակն էր ներկայացնել տարածաշրջանի բացառիկ պատմամշակութային ժառանգությունը։ Արցախի թանգարաններն ու մշակութային հաստատությունները եղել են ոչ միայն հիշողության պահպանման կենտրոններ, այլև գիտական ուսումնասիրությունների և մշակութային ինքնության պահպանման առանցքային հենասյուներ։

2023 թվականի իրադարձություններից հետո Արցախի շուրջ 30 պետական և մասնավոր թանգարաններ ու հավաքածուներ՝ իրենց հնագիտական, պատմական, ազգագրական և գեղարվեստական բացառիկ նմուշներով, հայտնվել են գոյաբանական սպառնալիքի պայմաններում։ Այսօր դրանք զրկված են բնականոն գործունեությունից, իսկ դրանց հավաքածուները կանգնած են ամբողջական ոչնչացման, ապամոնտաժման, կեղծման և նպատակային յուրացման բարձր ռիսկի ներքո։

Արցախի մշակութային ժառանգությունը, որն ունի ոչ միայն ազգային, այլև համամարդկային արժեք, ենթարկվում է համակարգված քաղաքականության, որի նպատակը պատմական հիշողության խեղաթյուրումն է, մշակութային ինքնության ջնջումը և պատմաճարտարապետական արժեքների վերագրումը կամ ֆիզիկական ոչնչացումը։ Այս իրավիճակը պահանջում է միջազգային հանրության առավել հետևողական և հասցեական ուշադրություն՝ որպես մշակութային ժառանգության պաշտպանության հրատապ խնդիր։

Այս պայմաններում Թանգարանների միջազգային օրը պետք է դիտարկվի ոչ միայն որպես խորհրդանշական տոն, այլև որպես միջազգային հանրության համար պատասխանատվության օր՝ ուղղված մշակութային ժառանգության պաշտպանության, վտանգների բարձրաձայնման և կանխարգելման գործողությունների խթանմանը», – գրել է Ավանեսովը։

Լուսանկարում պատկերված է Արցախի պատմաերկրագիտական թանգարանի շենքը

Նախորդ Լուրը

Աբու Դաբիի մոտակայքում հրդեհ է բռնկվել ԱԹՍ հարվածից հետո

Հաջորդ Lուրը

Իրանի և ԱՄՆ միջև երկխոսությունը շարունակվում է. Բաղաեի

Այլ Լուրեր

Ժամանց

Վիեննայում ավարտվել է «Եվրատեսիլ»-ի առաջին կիսաեզրափակիչը․ հայտնի են եզրափակիչ անցած երկրները

13/05/2026
Մշակույթ

Վրաստանում ՀՀ դեսպանը շնորհավորել է Վրաց Ուղղափառ Եկեղեցու նորընտիր կաթողիկոս֊պատրիարքին

13/05/2026
Հայաստան

Ախալցխայի հայկական եկեղեցու պատերից հանել են սրբապատկերներն ու դրել աղբամանի մոտ

13/05/2026
Հաջորդ Lուրը

Իրանի և ԱՄՆ միջև երկխոսությունը շարունակվում է. Բաղաեի

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Իրանի և ԱՄՆ միջև երկխոսությունը շարունակվում է. Բաղաեի

18/05/2026

Արցախի շուրջ 30 թանգարան գոյաբանական սպառնալիքի պայմաններում է

18/05/2026

Աբու Դաբիի մոտակայքում հրդեհ է բռնկվել ԱԹՍ հարվածից հետո

18/05/2026

Վրաստանի վարչապետը մեկնել է Ադրբեջան

18/05/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)