Իրանի և Թուրքիայի տնտեսական համագործակցության հարցերով գերագույն խորհրդի 7-րդ նիստի շրջանակներում ձեռք է բերվել պայմանավորվածություն նոր գազատար կառուցելու և դրա վերաբերյալ հնարավորինս շուտ պայմանագիր կնքելու վերաբերյալ: Այս մասին հայտարարել է Իրանի ճանապարհների ու քաղաքաշինության նախարար Մեհրդադ Բազրփաշը:
Նախարարի խոսքով՝ երկարաձգվել է նաև էներգետիկայի ոլորտում Իրանի ու Թուրքիայի միջև պայմանագիրը:
Իրանցի պաշտոնյան հավելել է, որ նախնական համաձայնություն է ձեռք բերվել նաև Իրանի գազի հանքավայրերում թուրքական ներդրումների վերաբերյալ:
«Երկաթուղու ոլորտում Իրանի նոր առաջարկն է եղել Չեշմեսորայայի շրջանը երկաթուղով Մարանդին կապելը, որպեսզի կարողանանք Իրանի արևելք-արևմուտք միջանցքների ցանցին նոր միջանցք ավելացնել: Երկաթուղային այդ միջանցքի ամբողջացմամբ Թուրքիան կկարողանա ազատ ջրերին հասանելիություն ձեռք բերել»,- ասել է նախարարը: