07-06-2026 / 03:08
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Ադրբեջանի պատվիրակությունը մեկ տարով հեռացվել է ԵԽԽՎ-ից

2024/01/25 14:55
Ադրբեջան, Անվտանգություն, Կարևոր, Քաղաքականություն

Հունվարի 24-ին Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը (ԵԽԽՎ) քվեարկությամբ որոշել է չվավերացնել Ադրբեջանի պատվիրակության լիազորությունները։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ, ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության նախագահ Ռուբեն Ռուբինյանը։

«Այս որոշմամբ Ադրբեջանի պատվիրակությունն առնվազն մեկ տարով հեռացվեց ԵԽԽՎ-ից և այդ ընթացքում կարող է վերադառնալ միայն իր կանոնակարգային պարտավորությունները կատարելու դեպքում»,- գրել է նա։

Ընդունված բանաձևում Վեհաժողովը վկայակոչում է 2023-ի հունիսին ընդունած «Լաչինի միջանցքով ազատ և անվտանգ մուտքի ապահովումը» բանաձևը, որում հաստատել է Լաչինի միջանցքով ազատ և անվտանգ երթևեկության բացակայությունը՝ ցնցվելով այն փաստից, որ Ադրբեջանի ղեկավարությունը չի ճանաչել շուրջ տասը ամիս ձգված իրավիճակից բխող լուրջ հումանիտար և մարդու իրավունքների հետևանքները: Վեհաժողովը խորը ափսոսանք է հայտնում, որ փաստահավաք առաքելության շրջանակներում Լաչինի միջանցքի հարցով ԵԽԽՎ զեկուցողը հնարավորություն չի ունեցել մեկնել Լաչինի միջանցք։

Վեհաժողովը հիշատակում է նաև 2023-ի հոկտեմբերին ընդունած «Հումանիտար իրավիճակը Լեռնային Ղարաբաղում» բանաձևը, որով ԵԽԽՎ-ն դատապարտել է 2023-ի սեպտեմբերին Ադրբեջանի ռազմական գործողությունները, ինչը հանգեցրել է Լեռնային Ղարաբաղի ողջ հայ բնակչության փախուստին Հայաստան։ Հենց այս բանաձևում էր Վեհաժողովն ընդգծել, որ Ադրբեջանի՝ իր կանոնադրական պարտավորությունների չկատարման մասով իրավիճակի փոփոխության բացակայության դեպքում հունվարին չի վավերացնի ադրբեջանական պատվիրակության լիազորությունները։

«Խորհրդարանական վեհաժողովը նշում է, որ Եվրոպայի խորհրդին միանալուց ավելի քան 20 տարի անց Ադրբեջանը չի կատարել կազմակերպության անդամակցությունից բխող հիմնական պարտավորությունները: Լուրջ մտահոգություններ կան Ադրբեջանում ազատ և արդար ընտրություններ անցկացնելու կարողության, իշխանությունների բաժանման, գործադիրի համեմատ օրենսդիր իշխանության թուլության, դատական իշխանության անկախության և մարդու իրավունքների պաշտպանության առնչությամբ։ Վեհաժողովը խիստ ափսոսում է, որ չի հրավիրվել հետևելու գալիք նախագահական ընտրություններին՝ չնայած Ադրբեջանն ունի հրավերը ուղարկելու պարտավորություն՝ որպես մոնիտորինգի ենթակա երկիր։ Վեհաժողովը մտահոգված է նաև, որ Մոնիտորինգային կոմիտեի համազեկուցողներին թույլ չի տրվել հանդիպել քաղաքական դրդապատճառներով մեղադրվող կամ ձերբակալված անձանց հետ»,- նշում է Ռուբեն Ռուբինյանը։

Նախորդ Լուրը

Արցախի պաշտոնյաների լուսանկարները հատվածական են և չեն կարող հերքել Բաքվի խոշտանգումները.

Հաջորդ Lուրը

Իրանը և Թուրքիան նոր գազատար կառուցելու պայմանավորվածություն են ձեռք բերել

Այլ Լուրեր

Ադրբեջան

Ազովի ծովում ԱԹՍ հարձակումներից Ադրբեջանի հինգ քաղաքացի է մահացել

05/06/2026
Ադրբեջան

CNN-ի բացառիկ բացահայտումը․ Իսրայելը Իրանի դեմ պատերազմի ընթացքում գաղտնի զորք է տեղակայել Ադրբեջանում

05/06/2026
Միջազգային

Զելենսկին Պուտինին առաջարկել է հանդիպել՝ պատերազմի ավարտի շուրջ համաձայնության գալու համար

05/06/2026
Հաջորդ Lուրը

Իրանը և Թուրքիան նոր գազատար կառուցելու պայմանավորվածություն են ձեռք բերել

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Հունգարիան դադարեցնում է աշխատանքային վիզաների տրամադրումը Հայաստանի, Վրաստանի և Ֆիլիպինների քաղաքացիներին

05/06/2026

ԵՄ-ն հայտարարել է Հայաստանին շարունակական աջակցության մասին՝ ռուսական տնտեսական ճնշումների ֆոնին

05/06/2026

Ազովի ծովում ԱԹՍ հարձակումներից Ադրբեջանի հինգ քաղաքացի է մահացել

05/06/2026

CNN-ի բացառիկ բացահայտումը․ Իսրայելը Իրանի դեմ պատերազմի ընթացքում գաղտնի զորք է տեղակայել Ադրբեջանում

05/06/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)