06-09-2026 / 12:06
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

ԵՄ-ն հայտարարել է Հայաստանին շարունակական աջակցության մասին՝ ռուսական տնտեսական ճնշումների ֆոնին

2026/06/05 16:07
Հայաստան, Միջազգային, ՌԴ, Տնտեսություն

Եվրամիությունը կշարունակի աջակցել Հայաստանին և նրա ժողովրդին կարևոր բոլոր հարցերում։ Այդ մասին հայտարարել է ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության քաղաքականության հարցերով գլխավոր խոսնակ Անիտա Հիպերը՝ պատասխանելով «Արմենպրես»-ի թղթակցի հարցին՝ Ռուսաստանի կողմից հայկական ապրանքների ներմուծման սահմանափակումների պայմաններում Հայաստանին ցուցաբերվող աջակցության վերաբերյալ։

Հիպերը նշել է, որ Հայաստանը սուվերեն, ժողովրդավարական և անկախ պետություն է, որն իրավունք ունի ինքնուրույն ընտրելու իր զարգացման ուղին և գործընկերներին։ Նրա խոսքով՝ Եվրամիությունը նկատում է Հայաստանի նկատմամբ Ռուսաստանի կողմից ճնշումների ուժեղացումը, այդ թվում՝ առևտրային լծակների կիրառմամբ։

«Ռուսաստանը առևտուրն օգտագործում է որպես քաղաքական ճնշման գործիք ԵԱՏՄ անդամ երկրների նկատմամբ։ Ժամանակահատվածի ընտրությունը պատահական չէ, և ակնհայտ է, որ այս կարևոր փուլում նպատակ կա վնաս հասցնել Հայաստանի տնտեսությանը»,- նշել է Հիպերը՝ ընդգծելով, որ ԵՄ-ն մնում է Հայաստանի վստահելի և հուսալի գործընկերը։

Եվրահանձնաժողովի գլխավոր խոսնակի տեղակալ Օլոֆ Ջիլը հիշեցրել է նաև Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերջին հեռախոսազրույցի մասին, որի ընթացքում հայտարարվել էր Հայաստանի համար լրացուցիչ աջակցության փաթեթի նախապատրաստման մասին։

Նախատեսվում է, որ այդ փաթեթի շրջանակում Հայաստանին կտրամադրվի 50 միլիոն եվրոյի աջակցություն՝ Ռուսաստանի կողմից տնտեսական ճնշումների պայմաններում երկրի դիմակայունությունը բարձրացնելու նպատակով։

Նախորդ Լուրը

Ազովի ծովում ԱԹՍ հարձակումներից Ադրբեջանի հինգ քաղաքացի է մահացել

Հաջորդ Lուրը

Հունգարիան դադարեցնում է աշխատանքային վիզաների տրամադրումը Հայաստանի, Վրաստանի և Ֆիլիպինների քաղաքացիներին

Այլ Լուրեր

Ադրբեջան

ՌԴ ԱԽ փոխքարտուղար․ Մոսկվան համագործակցության ներուժ ունի Իրանի, Ադրբեջանի և Վրաստանի հետ

04/09/2026
Միջազգային

Կիևը կարող է կրճատել ոչ ռազմական ծախսերը՝ ֆինանսավորման պակասի պատճառով

04/09/2026
Թուրքիա

Թուրքիան գնաճի ցուցանիշով Եվրոպայում 1-ինն է, իսկ աշխարհում՝ 5-րդը

04/09/2026
Հաջորդ Lուրը

Հունգարիան դադարեցնում է աշխատանքային վիզաների տրամադրումը Հայաստանի, Վրաստանի և Ֆիլիպինների քաղաքացիներին

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

ՌԴ ԱԽ փոխքարտուղար․ Մոսկվան համագործակցության ներուժ ունի Իրանի, Ադրբեջանի և Վրաստանի հետ

04/09/2026

Կիևը կարող է կրճատել ոչ ռազմական ծախսերը՝ ֆինանսավորման պակասի պատճառով

04/09/2026

Նեթանյահու․Իրանի Իսլամական Հանրապետության տապալումը հասանելի նպատակ է

04/09/2026

Թուրքիան գնաճի ցուցանիշով Եվրոպայում 1-ինն է, իսկ աշխարհում՝ 5-րդը

04/09/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)