16-08-2026 / 17:32
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Իրանում կորոնավիրուսից ևս 75 մարդ է մահացել

2020/03/12 14:52
Իրան, Հասարակություն

Իրանի Իսլամական Հանրապետության առողջապահության նախարարության հանրային կապերի և տեղեկատվության կենտրոնի ղեկավար Ք. Ջահանփուրի տեղեկացմամբ՝ վերջին 24 ժամում արձանագրվել  է նոր կորոնավիրուսով վարակման 1075 դեպք, որից 75-ը մահվան ելքով: Ընդհանուր առմամբ վարակվել է 10075 մարդ, որից 429-ը մահացել է: Ապաքինվել է 3276 հիվանդ:

Մարտի 12-ին ԻԻՀ արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը արժույթի միջազգային հիմնադրամին կոչ է արել աջակցել Իրանին կորոնավիրուսի դեմ պայքարում: Վարակի տարածումը կանխարգելելու համար պաշտոնյաները շարունակում են քաղաքացիներին հորդորել տանից դուրս գալ միայն խիստ անհրաժեշտության դեպքում: Իրանցիներին նաև կոչ են արել զերծ մնալ Նովրուզի օրերին միմյանց այցելելուց:

Սակայն մարտի 12-ին ԻԻՀ առողջապահության նախարարը դժգոհել է, որ չնայած հորդորներին՝ հասարակությունը շարունակում է այնքան էլ լուրջ չվերաբերել կորոնավիրուսին: Ըստ նրա՝ իրանցիները շարունակում են ճամփորդել, քաղաքներում դեռ եռուզեռ է, առևտրի կենտրոններում ՝ նախկինի նման մարդաշատ, փողոցներում ՝ խցանում:

Միաժամանակ, ըստ Թեհրանի քաղաքապետարանի, քաղաքում երթևեկությունը նվազել է 50 տոկոսով: Կորոնավիրուսի պատճառով այս շաբաթ ևս բոլոր նահանգներում չեղարկվել են ուրբաթօրյա աղոթքները: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ չեղարկվել է նաև հոգևոր առաջնորդի  նովրուզյան ելույթը:

Ըստ իրանական ԶԼՄ-ների՝ կորոնավիրուս է հայտնաբերվել նաև նախագահի առաջին տեղակալ  Էսհաղ Ջահանգիրիի և ևս 2 նախարարի մոտ: Սակայն այս լուրը պաշտոնապես դեռ չի հաստատվել: Հայտնի է նաև, որ կորոնավիրուսից բուժվել է առողջապահության փոխնախարար Իրաջ Հարիրչին:

Նախորդ Լուրը

Իրանի փոխնախագահը և երկու նախարարներ վարակվել են կորոնավիրուսով

Հաջորդ Lուրը

Հրանտ Դինքի գործով անցած նախկին հետախույզը Թուրքիայում սպանված է հայտնաբերվել

Այլ Լուրեր

ԱՄՆ

ԱՄՆ-ն USS George Washington ավիակիրն ուղարկում է Մերձավոր Արևելք

14/08/2026
ԱՄՆ

ԱՄՆ-Իրան պատերազմի հետևանքով աշխարհը կորցրել է 2,6 մլրդ բարել նավթ․ Reuters

14/08/2026
ԱՄՆ

ԱՄՆ-ն Իրանին սպառնում է «աննախադեպ» տնտեսական մեկուսացմամբ

14/08/2026
Հաջորդ Lուրը

Հրանտ Դինքի գործով անցած նախկին հետախույզը Թուրքիայում սպանված է հայտնաբերվել

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Վրաստանում Սամցխե-Ջավախեթիի նոր նահանգապետ է նշանակվել

14/08/2026

Զելենսկին չի կարողանում ԱՄՆ-ում Ուկրաինայի նոր դեսպան գտնել. Politico

14/08/2026

Վրաստանը երկարաձգել է դեպի Հայաստան և Ադրբեջան տանող նոր մայրուղիների կառուցման մրցույթի վերջնաժամկետը

14/08/2026

Լավրովը բացառել է Ուկրաինայի հակամարտության «սառեցումը»

14/08/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)