ԱՄՆ-ի և Իրանի միջև այս պահին լիարժեք բանակցություններ չեն ընթանում, սակայն կողմերը ոչ պաշտոնական շփումներ են պահպանում։ Այս մասին Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին։
«Բանակցային գործընթաց, որպես այդպիսին, այժմ չկա։ Կան առանձին շփումներ, այդ թվում՝ Նյու Յորքում, որոնք առայժմ զուտ ոչ պաշտոնական բնույթ են կրում, սակայն, հուսով եմ, դրանք կհանգեցնեն երկխոսության վերսկսմանը»,- ասել է Գրոսին։
Նրա խոսքով՝ Վաշինգտոնի և Թեհրանի միջև նոր փուլում անուղղակի շփումներն ընթանում են Կատարի միջնորդությամբ։ Քննարկվում է Իրանի առաջարկած յոթօրյա ծրագրի թարմացված տարբերակը, որը նախատեսում է ռազմական գործողությունների դադարեցում, այնուհետև Հորմուզի նեղուցի բացում և Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների վերսկսում։
Գրոսիի խոսքով՝ շփումների տարբեր փուլերում ներգրավված են եղել տարբեր միջնորդներ։ Նա նշել է, որ միջուկային հարցը բանակցությունների միայն բաղադրիչներից մեկն է, թեև հենց այդ հարցն է, ըստ նրա, դարձել հակամարտության սկզբնական պատճառներից մեկը, որն այնուհետև ավելի լայն բնույթ է ստացել։







