15-05-2025 / 00:16
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Հայաստանում հավատարմագրված օտարերկրյա դիվանագետները պետք է հարգալից վերաբերմունք դրսևորեն. ՀՀ ԱԳՆ-ն պատասխանել է Իսրայելի դեսպանին

2024/02/23 10:49
Հայաստան, Մերձավոր Արևելք, Քաղաքականություն

ՀՀ ԱԳՆ-ն Sputnik Արմենիա գործակալության համար մեկնաբանել է Հայաստանում Իսրայելի դեսպան Յոել Լիոնի՝ դեռևս հունվարի 1-ին արված արտահայտությունները հայ ռազմական և պետական գործիչ Գարեգին Նժդեհի մասին։

Գարեգին Նժդեհի ծննդյան օրը մի խումբ անձինք ակցիա են անցկացրել նրա հուշարձանի առջև՝ նացիստական խորհրդանիշներ օգտագործելով: Դրանից հետո Հայաստանում Իսրայելի դեսպան Յոել Լիոնը (նստավայրը՝ Երուսաղեմ) X սոցցանցում գրել էր, որ «նացիստների հանցակից Գարեգին Նժդեհի փառաբանումն անընդունելի է», և որ «իշխանությունները պետք է ամուր դիրքորոշում որդեգրեն նեոնացիզմի և հակասեմականության ցանկացած ձևի դեմ»։ Իր գրառման մեջ նա նշել էր Հայաստանի ԱԳՆ-ի էջը X-ում։

Քանի որ հրապարակային մեկնաբանություն չեղավ, Sputnik Արմենիան հարցում ուղարկեց ԱԳՆ՝ խնդրելով մեկնաբանել Լիոնի հայտարարությունները։

Գերատեսչությունից հայտարարել են, որ Հայաստանի Հանրապետությունն անթույլատրելի է համարում անհանդուրժողականության, ազգային կամ կրոնական հիմքով ցանկացած գործողություն, ինչպես նաև վերջինիս որևէ շահարկում` լինի դա քաղաքական, քարոզչական կամ այլ նկատառումներով:

«Միևնույն ժամանակ Հայաստանում հավատարմագրված օտարերկրյա դիվանագետները պետք է ցուցաբերեն հարգալից վերաբերմունք և զերծ մնան արձագանքելուց այնպիսի սադրանքների, որոնք վերաբերելի չեն ընդունող երկրի կառավարությանը կամ ժողովրդին»,-ասված է հաղորդագրության մեջ։

Նախորդ Լուրը

Խաղաղության պայմանագրի վերաբերյալ Ադրբեջանի վերջին մեկնաբանությունները փոխանցվել են Հայաստանին. Ադրբեջանի ԱԳ նախարար

Հաջորդ Lուրը

ՀՀ և Ֆրանսիայի ՊՆ նախարարները քննարկել են ռազմատեխնիկական համագործակցության ընթացքը

Այլ Լուրեր

Իրան

Իրանը Ստամբուլում հանդիպում կանցկացնի Բրիտանիայի, Ֆրանսիայի և Գերմանիայի հետ միջուկային ծրագրի շուրջ

14/05/2025
Անվտանգություն

Սահակաշվիլիին Վրաստան է ուղարկել ուկրաինական հետախուզությունը․ Պապուաշվիլի

14/05/2025
Թուրքիա

Էրդողանն առցանց հանդիպում է ունեցել ԱՄՆ-ի, Սաուդիան Արաբիայի և Սիրիայի ղեկավարների հետ

14/05/2025
Հաջորդ Lուրը

ՀՀ և Ֆրանսիայի ՊՆ նախարարները քննարկել են ռազմատեխնիկական համագործակցության ընթացքը

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Իրանը Ստամբուլում հանդիպում կանցկացնի Բրիտանիայի, Ֆրանսիայի և Գերմանիայի հետ միջուկային ծրագրի շուրջ

14/05/2025

Սահակաշվիլիին Վրաստան է ուղարկել ուկրաինական հետախուզությունը․ Պապուաշվիլի

14/05/2025

Հայաստանը և Ադրբեջանը կարող են միանալ Աբրահամյան Խաղաղության համաձայնագրերին․ Թրամփի հատուկ ներկայացուցիչ

14/05/2025

Էրդողանն առցանց հանդիպում է ունեցել ԱՄՆ-ի, Սաուդիան Արաբիայի և Սիրիայի ղեկավարների հետ

14/05/2025
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)