Գազայի հատվածում բռնկված պատերազմի հետևանքով մնացած հսկայական բեկորների՝ այդ թվում չպայթած բեկորների հեռացումը կարող է տևել մոտավորապես 14 տարի: Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՄԱԿ-ի Ականազերծման ծառայության պաշտոնյան:
Պաշտոնյայի խոսքով՝ պատերազմն ուրբանիզացված, խիտ բնակեցված տարածքում թողել է մոտ 37 միլիոն տոննա բեկոր: Նա ավելացրել է, որ, թեև անհնար է որոշել Գազայում հայտնաբերված չպայթած զինամթերքի ճշգրիտ թիվը, սակայն կանխատեսվում է, որ բեկորները, այդ թվում՝ ավերված շենքերի փլատակները մաքրելու համար կարող է տևել 14 տարի:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 7-ից Իսրայելի զինված ուժերի և ՀԱՄԱՍ-ի զինյալների միջև բռնկվել է պատերազմ, որն արդեն խլել է տասնայկ հազարավոր պաղեստինցիների կյանք: Տարբեր երկրների՝ ԱՄՆ-ի, Կատարի, Եգիպտոսի միջնորդությամբ կողմերի միջև տարվում են բանակցություններ՝ հրադադարի հաստատման վերաբերյալ, սակայն դեռևս դրանք շոշափելի արդյունք չեն գրանցել: