23-07-2026 / 01:07
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

ՀՀ ԱԳ նախարարը Կատարի վարչապետին է ներկայացրել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների վերջին զարգացումները

2024/04/29 13:27
Անվտանգություն, Կարևոր, Հայաստան, Մերձավոր Արևելք, Քաղաքականություն

Ապրիլի 28-ին պաշտոնական այցով Դոհայում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Կատարի Պետության վարչապետ, արտաքին գործերի նախարար շեյխ Մուհամմադ բին Աբդ Ալ-Ռահման Ալ Թանիի հետ։ Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ԱԳՆ-ը:

Համաձայն հաղորդագրության՝ զրուցակիցները գոհունակությամբ արձանագրել են երկու երկրների միջև զարգացող բարձր մակարդակի քաղաքական երկխոսությունը՝ պատրաստակամություն հայտնելով համատեղ ջանքերով ընդլայնել երկկողմ օրակարգը։ Նախարար Միրզոյանը շեշտել է, որ հարաբերությունների զարգացման դրական դինամիկան համահունչ է արաբական աշխարհի բոլոր երկրների հետ ՀՀ ինտենսիվ զարգացող փոխգործակցությանը։

Ընդգծվել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ 2022թ․ Կատարի Պետություն կատարած պաշտոնական այցի ընթացքում ձեռքբերված պայմանավորվածությունների հետևողական իրականացման և նմանօրինակ բարձր մակարդակի փոխայցելությունների միջոցով հարաբերությունների ընդլայնմանը լրացուցիչ խթան հաղորդելու կարևորությունը։

Հայաստանի և Կատարի ԱԳ նախարարները կարևորել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող առանցքային ոլորտներում կապերի հետագա զարգացումը։ Այս համատեքստում ՀՀ ԱԳ նախարարը ողջունել է 2023թ. Կատարի կողմից կայացված որոշումը ռեզիդենտ դեսպանություն բացել Երևանում, որը հաջորդեց Կատարում ՀՀ ռեզիդենտ դեսպանության բացման վերաբերյալ որոշմանը։

Արարատ Միրզոյանի և շեյխ Մուհամմադ Ալ Թանիի հանդիպմանը հատուկ ուշադրություն է դարձվել տարածաշրջանային փոխկապակցվածության հարցերի։ ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը ներկայացրել է Հայաստանի կառավարության կողմից մշակված «Խաղաղության խաչմերուկ» ծրագրի մանրամասներն ու առավելությունները՝ որպես Ծոցի երկրների և Սև ծովի միջև ենթակառուցվածքների զարգացման լավ հնարավորություն։

Նախարար Միրզոյանը նաև ընդգծել է, որ «Խաղաղության խաչմերուկ» ծրագիրը խաղաղության օրակարգին ՀՀ հանձնառության վկայությունն է՝ միտված Հարավային Կովկասում տնտեսական զարգացման միջոցով կայուն խաղաղության հասնելուն։

Շարունակելով տարածաշրջանային անվտանգության թեման՝ Արարատ Միրզոյանը շեյխ Մուհամմադ Ալ Թանիին ներկայացրել է Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացում վերջին զարգացումները՝ ընդգծելով տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման և 1991թ. Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա խաղաղության պայմանագրի համաձայնեցման և սահմանազատման գործընթացում առաջ ընթանալու կարևորությունը։

Նախորդ Լուրը

Գազայում բեկորների մաքրման համար անհրաժեշտ է 14 տարի. ՄԱԿ-ի պաշտոնյա

Հաջորդ Lուրը

Իրանի մշակույթի նախարարը կայցելի Ադրբեջան

Այլ Լուրեր

Անվտանգություն

Ռուսաստանը ժամանակավորապես արգելել է տարանցիկ թռիչքները Մոսկվայի օդային տարածքով

22/07/2026
Հայաստան

ԿԸՀ-ն համաձայնություն է տվել Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն

22/07/2026
ՌԴ

Wildberries-ի պահեստների հրդեհից պատճառված վնասը գերազանցել է Ռուսաստանի 53 մարզերի տարեկան բյուջեները

22/07/2026
Հաջորդ Lուրը

Իրանի մշակույթի նախարարը կայցելի Ադրբեջան

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Ռուսաստանը ժամանակավորապես արգելել է տարանցիկ թռիչքները Մոսկվայի օդային տարածքով

22/07/2026

Անկարայում ուղղաթիռ է կործանվել. օդաչուն զոհվել է

22/07/2026

ԿԸՀ-ն համաձայնություն է տվել Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն

22/07/2026

Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանում վառելիքի շուկայում առաջացած դժվարությունները ժամանակավոր են

22/07/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)