19-05-2026 / 14:35
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Բերձորի Սուրբ Համբարձման եկեղեցու հիմնահատակ ավերումն ադրբեջանական վանդալիզմի հերթական դրսևորումն է. «Գեղարդ» հիմնադրամ

2024/05/13 14:21
Ադրբեջան, Անվտանգություն, Արցախ, Կարևոր, Հայաստան, Քաղաքականություն

Բերձորի Սուրբ Համբարձման եկեղեցու հիմնահատակ ավերումն ադրբեջանական վանդալիզմի հերթական դրսևորումն է:Այս մասին նշված է «Գեղարդ» գիտավերլուծական հիմնադրամի տարածած հայտարարության մեջ:

«2024 թվականի մայիսի 11-ին համացանցում տարածվեց արբանյակային լուսանկար, որտեղ հստակ երևում է, որ Ադրբեջանը հիմնովին ավերել է Բերձորի Սբ․ Համբարձման եկեղեցին։ Վանդալիզմի այս հերթական դրսևորումը սովորական երևույթ է այդ պետության համար, որի գերխնդիրներից մեկն է ոչնչացնել  հայկական հետքը բռնազավթված տարածքներում։

Սա մշակութային ցեղասպանություն է, որը բնորոշվում է հետևյալ կերպ․ էթնո-կրոնական կամ կրոնական խմբի մշակութային արժեքների կանխամտածված անտեսում կամ ոչնչացում, որը ցեղասպանության հետ ասոցացվող գործողություններից է։ Նպատակն է ապացուցել, որ այդ խումբը երբևէ չի ապրել տվյալ տարածքում և չի ունեցել մշակութային ներկայություն»,- հայտարարել է Հիմնադրամը՝ հիշեցնելով, որ դեռևս 2022 թվականին Ադրբեջանի «Հուշարձանների պահպանության հասարակական կազմակերպությունը» հայտարարություն էր տարածել, որ նախաձեռնում են Բերձորի Սբ․ Համբարձման եկեղեցին վերածել մզկիթի։

«Կարևոր է փաստել, որ Ադրբեջանի պետական քաղաքականությունը՝ ի դեմս Ալիևի և իր ստեղծած բռնապետական ռեժիմի, բացահայտ հայտարարություն է տարածել, որ շարունակելու է վերջին երեսուն տարիների ընթացքում հայերի ստեղծած ժառանգությունը ոչնչացնել։ Դրա ամենավառ օրինակն էր 2021 թվականի մարտի 25-ին BBC լրատվականի կողմից տարածված լուսանկարը, որտեղ երևում է, որ Մեխակավանի Սբ․ Աստվածածին եկեղեցին (կառուցված 2013 թվականին) հիմնահատակ ավերված էր:

Այսպես, քաղաքակիրթ աշխարհի լուռ համաձայնությամբ քայլ առ քայլ Արցախի տարածքում ոչնչացվում է հայկական մշակութային հետքը։ Իսկ որ Ադրբեջանը ավարտին կհասցնի իր ծրագրած մշակութային ցեղասպանությունը, կասկած չի հարուցում։ Վկա են Նախիջևանում և Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող այլ տարածքներում տեղի ունեցածը»,- եզրափակվում է հայտարարությունը: 

«Գեղարդ» գիտավերլուծական հիմնադրամը խստորեն դատապարտում է Ադրբեջան պետության կողմից վանդալիզմի հերթական գործողությունը։

Նախորդ Լուրը

«Էրդողանը բռնակալ է, հրահրող և ստախոս». Իսրայելի ԱԳՆ

Հաջորդ Lուրը

«Բողոքի ակցիաների ժամանակ բերման ենթարկված 156 քաղաքացիներից 142-ը ազատ են արձակվել». ՆԳՆ

Այլ Լուրեր

Անվտանգություն

ԱՄՆ-ի հետ երկխոսությունը կապիտուլյացիա չէ. Փեզեշքիան

19/05/2026
ԱՄՆ

ԱՄՆ-ն ավելի քան 85 միլիարդ դոլար է ծախսել Իրանի դեմ ռազմական գործողության վրա

19/05/2026
ԱՄՆ

ԱՄՆ-ը ևս 30 օրով թույլ կտա շարունակել ռուսական նավթի գնումները

19/05/2026
Հաջորդ Lուրը

«Բողոքի ակցիաների ժամանակ բերման ենթարկված 156 քաղաքացիներից 142-ը ազատ են արձակվել». ՆԳՆ

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

6 տարվա դադարից հետո կվերականգնվի Թբիլիսի-Բաքու ուղևորատար երկաթուղային հաղորդակցությունը

19/05/2026

ԱՄՆ-ի հետ երկխոսությունը կապիտուլյացիա չէ. Փեզեշքիան

19/05/2026

ԱՄՆ-ն ավելի քան 85 միլիարդ դոլար է ծախսել Իրանի դեմ ռազմական գործողության վրա

19/05/2026

Հորդառատ անձրևը խափանել է Բաքվում ՄԱԿ-ի քաղաքային զարգացման ֆորումի բացման արարողությունը

19/05/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)