31-12-2025 / 20:30
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Երևան-Սևան ճանապարհին գազալցակայանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով տուժել է 7 քաղաքացի

2024/06/07 12:10
Կարևոր, Հայաստան, Հասարակություն

Հունիսի 6-ին ժամը 23.00-ի մոտակայքում Երևան-Սևան մայրուղում գտնվող գազալցակայաններից մեկում պայթյուն է որոտացել և հրդեհ բռնկվել։

Պայթյունի և հրդեհի հետևանքով տուժել է 7 քաղաքացի, որոնցից 1-ը «Աբովյան» ԲԿ-ում ստանալով համապատասխան բուժօգնություն՝ դուրս է գրվել, իսկ 6-ը գտնվում են «Այվածքաբանության և մաշկաբանության ազգային կենտրոն» ՓԲԸ-ում։

Դեպքի վայր են մեկնել 4 մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի, Փրկարարական ուժերի և Բժշկական ապահովման վարչությունների մեկական օպերատիվ և հերթապահ խմբեր։

Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավվել են 13 մարտական հաշվարկ, 4 օպերատիվ խումբ, 1 փրկարարական ջոկատ և համայնքային 12 ջրատար։

Ըստ նախնական տվյալների՝ Երևան-Սևան մայրուղու 6/1 հասցեում գտնվող «Գազօիլ» ՍՊԸ-ի գազաբենզալցակայանում տեղի է ունեցել հեղուկ գազի ցիստեռնի (37 տ) պայթյուն՝ հրդեհի բռնկումով:

Այրվել են «Mercedes» և «Opel» մակնիշի ավտոմեքենաներն ամբողջությամբ, կցորդիչով բեռնատարի վարորդի խցիկը՝ ամբողջությամբ, «Zil» մակնիշի բեռնատարի ցիստեռնը, մեկ այլ գազի ավտոցիստեռնի վարորդի խցիկը՝ ամբողջությամբ, ջերմահարվել է «BMW» մակնիշի ավտոմեքենայի ձախակողմյան հատվածը: Այրվել են լցակայանի տանիքի կառուցատարրերը (մոտ 120 քառ/մ), պատուհաններն ու դռները, վնասվել են մոտակայքում գտնվող սառնարանները, այրվել է վարչական շենքի տանիքը (մոտ 150 քառ/մ), վնասվել է գույքը, հարակից շինանյութի պահեստի հետնամասում գտնվող տարածքում այրվել են մոտ 40 քառ/մ կուտակված թափոններ։ Այս մասին նշվում ՀՀ Փրկարար ծառայության տարածած հաղորդագրության մեջ:

Ժամը 10.00-ի դրությամբ Երևան-Սևան ավտոճանապարհի երթևեկությունն ամբողջությամբ վերականգնվել է։

Նախորդ Լուրը

Իրանի Արևելյան Ատրպատականի Նորդուզի և Հայաստանի Մեղրիի մաքսային մարմինների միջև հանդիպում է կայացել

Հաջորդ Lուրը

«ՀՀ Սահմանադրությունը և նրա փոփոխությունները ՀՀ ներքին գործն են». ՀՀ ԱԳՆ-ն արձագանքել է Ալիևին

Այլ Լուրեր

Հայաստան

ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչը հորդորում է խնայողաբար սպառել էլեկտրաէներգիան

30/12/2025
Իրան

Իրանի մշակույթի նախարարն այցելել է Թեհրանի Սուրբ Սարգիս եկեղեցի

30/12/2025
Հասարակություն

Առողջապահության նախարարությունը հորդորում է տոնական օրերին պահպանել սննդային անվտանգության կանոնները

30/12/2025
Հաջորդ Lուրը

«ՀՀ Սահմանադրությունը և նրա փոփոխությունները ՀՀ ներքին գործն են». ՀՀ ԱԳՆ-ն արձագանքել է Ալիևին

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչը հորդորում է խնայողաբար սպառել էլեկտրաէներգիան

30/12/2025

Արման Ծառուկյան․ «Եթե Շարան վաղը հաղթի ինձ, ես նրան բնակարան կնվիրեմ Երևանում»

30/12/2025

Իրանի մշակույթի նախարարն այցելել է Թեհրանի Սուրբ Սարգիս եկեղեցի

30/12/2025

Առողջապահության նախարարությունը հորդորում է տոնական օրերին պահպանել սննդային անվտանգության կանոնները

30/12/2025
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)