12-10-2026 / 11:10
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Իրանի նորընտիր նախագահն ընդունել է Շոյգուին

2024/08/06 12:11
Անվտանգություն, Իրան, Քաղաքականություն

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանն ընդունել է ՌԴ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուին: Տեղեկությունը փոխանցում է իրանական tasnimnews լրատվամիջոցը:

Իրանի նորընտիր նախագահն ընդգծել է, որ ՌԴ-ն այն երկրներից է, որ ծանր օրերին Իրանի ժողովրդի կողքին է եղել, և այդ ռազմավարական գործընկերոջ հետ հարաբերությունների զարգացումն Իրանի առաջնահերթություններից է: Փեզեշքիանն ընդգծել է նաև Իրանի ու ՌԴ տարածաշրջանային և միջազգային համագործակցության անհրաժեշտությունը:

Իրանի նախագահը Գազայի պատերազմն ու ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավարի սպանությունը միջազգային իրավունքների խախտում է անվանել և քննադատել Իսրայելին ԱՄՆ ու արևմտյան որոշ երկրների աջակցությունը:

«Իրանը որևէ կերպ տարածաշրջանում պատերազմի և ճգնաժամի ընդլայնման չի ձգտում, բայց այդ ռեժիմը վճռականորեն կստանա իր հանցագործության ու հանդգնության պատասխանը»,- հայտարարել է Փեզեշքիանը:

Իր հերթին Շոյգուն Իրանին անվանել է տարածաշրջանում ՌԴ առանցքային և ռազմավարական դաշնակիցներից մեկը և գոհունակություն հայտնել բազմաբևեռ աշխարհ ստեղծելու և տարածաշրջանի անվտանգությունը ապահովելու ուղղությամբ երկու երկրների համատեղ ջանքերի կապակցությամբ: Նա կարևորել է Իրանի հետ հարաբերությունների զարգացումը և հավելել, որ ՌԴ-ն շահգրգռված է արագացնել համատեղ նախագծերի, այդ թվում՝ Հյուսիս-Հարավի իրագործումը:

Նախորդ Լուրը

Երևան-Մեղրի ավտոճանապարհին բեռնատար է կողաշրջվել

Հաջորդ Lուրը

Հայաստանը չի մասնակցի նաև ՀԱՊԿ–ի «Փոխգործակցություն-2024» զորավարժությանը

Այլ Լուրեր

Անվտանգություն

Իրանը սպառնում է թիրախավորել ԱՄՆ-ի տվյալների կենտրոններն ու ԱԲ ենթակառուցվածքները

12/10/2026
Անվտանգություն

Էր Ռիադի օդանավակայանի վրա հարձակումների հետևանքով զոհերի թիվը հասել է 14-ի

12/10/2026
ԱՄՆ

Թրամփը Ռուսաստանի և Ուկրաինայի միջև «էներգետիկ հրադադարի» մասին է հայտնել

12/10/2026
Հաջորդ Lուրը

Հայաստանը չի մասնակցի նաև ՀԱՊԿ–ի «Փոխգործակցություն-2024» զորավարժությանը

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Իրանը սպառնում է թիրախավորել ԱՄՆ-ի տվյալների կենտրոններն ու ԱԲ ենթակառուցվածքները

12/10/2026

Էր Ռիադի օդանավակայանի վրա հարձակումների հետևանքով զոհերի թիվը հասել է 14-ի

12/10/2026

Թրամփը Ռուսաստանի և Ուկրաինայի միջև «էներգետիկ հրադադարի» մասին է հայտնել

12/10/2026

Սաուդյան Արաբիայի գլխավորած կոալիցիան լայնածավալ գործողություններ է սկսել Եմենի հութիների դեմ

10/10/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)