04-12-2025 / 23:36
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Amnesty International-ը կոչ է անում ադրբեջանցի լրագրողին չարտահանձնել Բաքու

2024/08/06 18:26
Ադրբեջան, Անվտանգություն, Վրաստան, Քաղաքականություն

Amnesty International-ը կոչ է անում կանխել ադրբեջանցի լրագրող Աֆղան Սադիգովի արտահանձնումը Վրաստանից Ադրբեջան։

Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի իրավապաշտպան կազմակերպության փոխտնօրեն Դենիս Կրիվոշեևն ասել է, որ վրացական իշխանությունները պետք է «անհապաղ դադարեցնեն Աֆգան Սադիգովին արտահանձնելու փորձերը» և պաշտպանություն տրամադրեն նրան և նրա ընտանիքին։

«Վրացական իշխանությունները պետք է անհապաղ դադարեցնեն Աֆղան Սադիգովին արտահանձնելու փորձերը՝ ելնելով միջազգային իրավունքով ստանձնած պարտավորություններից և չվերադարձման սկզբունքի պահանջներին համապատասխան, և նրան և նրա կնոջը միջազգային պաշտպանություն տրամադրեն, եթե նրանք դա են խնդրել:

Կասկած չկա, որ նրա արտահանձնումն Ադրբեջան կկանգնեցնի նրան մարդու իրավունքների լուրջ խախտումների, ներառյալ խոշտանգումների, կամայական ազատազրկման և անարդար դատավարության զգալի ռիսկի առջև: Սադիգովի գործը շարունակում է Ադրբեջանում անկախ լրատվամիջոցների վերացման միտումը, որն այժմ ակտիվացել է COP 29-ին ընդառաջ», – նշել է նա:

Amnesty International-ը նաև կոչ է արել Ադրբեջանի իշխանություններին դադարեցնել «լրագրողների և կառավարության այլ քննադատների քաղաքական դրդապատճառներով մեղադրանքները և անհապաղ ազատ արձակել բոլոր նրանց, ովքեր բանտարկվել են բացառապես իրենց խոսքի ազատության իրավունքից օգտվելու համար»:

Հիշեցնենք, որ Աֆղան Սադիգովը Վրաստանում է ապրում 2023 թվականի դեկտեմբերից։ 2020 թվականի մայիսին Սադիգովը դատապարտվել է յոթ տարվա ազատազրկման՝ քաղաքական դրդապատճառներով «շորթման» մեղադրանքով դատավարությունից հետո, որը խախտել է արդար դատաքննության իրավունքը։

Լրագրողը ներում է ստացել 2023 թվականի մայիսին, սակայն, շարունակելով բախվել իշխանությունների սպառնալիքներին ու հետապնդումներին, լքել է հայրենիքը։ Այս տարվա հուլիսին վրացական իշխանություններն արգելեցին նրան մեկնել Թուրքիա և տեղեկացրին, որ նա կարող է մեկնել միայն Ադրբեջան, որտեղ նրա դեմ նոր քրեական գործ է հարուցվել՝ սպառնալիքների և շորթման մեղադրանքով։ Նրա ընտանիքը պնդում է, որ իր դեմ մեղադրանքները հորինվել են Ադրբեջանի կառավարության կողմից՝ ի պատասխան նրա քննադատական ​​լրագրության:

Նախորդ Լուրը

ՌԴ-ն աջակցում է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին. Շոյգու

Հաջորդ Lուրը

«Օտարերկրյա լրագրողների իրավունքները պետք է պաշտպանվեն». Վրաստանի նախագահը՝ ադրբեջանցի լրագրողի արտահանձման մասին

Այլ Լուրեր

Քաղաքականություն

Հայաստանի և Գերմանիայի ԱԳ նախարարները քննարկել են տարբեր ձևաչափերով փոխգործակցության հարցեր

04/12/2025
Կարևոր

Հայաստանն ու Վրաստանը փոխըմբռնման հուշագիր են ստորագրել

04/12/2025
Ադրբեջան

Ադրբեջանցի ըննդմադիր գործչին ձերբակալել են Թուրքիայում

04/12/2025
Հաջորդ Lուրը

«Օտարերկրյա լրագրողների իրավունքները պետք է պաշտպանվեն». Վրաստանի նախագահը՝ ադրբեջանցի լրագրողի արտահանձման մասին

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Հայաստանի և Գերմանիայի ԱԳ նախարարները քննարկել են տարբեր ձևաչափերով փոխգործակցության հարցեր

04/12/2025

Հայաստանը յուրահատուկ և դեռևս քիչ հայտնի վայր է. իտալական պարբերական

04/12/2025

Բրիտանիան առաջին անգամ Հայաստանում պաշտպանական կցորդ է նշանակել

04/12/2025

Հայաստանն ու Վրաստանը փոխըմբռնման հուշագիր են ստորագրել

04/12/2025
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)