26-05-2026 / 10:51
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Բրիտանիան պաշտպանել է Իսրայել զենքի արտահանման արտոնագրերի մի մասը կասեցնելու որոշումը

2024/09/03 13:31
Մերձավոր Արևելք, Քաղաքականություն

Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Ջոն Հիլին պաշտպանել է Իսրայելին զենքի մատակարարման 350 արտոնագրերից 30-ը կասեցնելու որոշումը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Հիլին BBC-ին հայտնել է, որ դա «նյութական ազդեցություն չի ունենա» Իսրայելի անվտանգության վրա։

Բրիտանիայի պաշտպանության նախարարը նաև արդարացրել է նման քայլի ժամանակացույցը, որը համընկել էր Գազայի հատվածում զոհված վեց պատանդների հուղարկավորության հետ։ Նա նշել է, որ սարսափելի էր լսել Գազայի հատվածում իսրայելցի 6 պատանդների մահվան մասին լուրը, և հավելել է, որ այդ հայտարարության հիմքում ընկած է եղել իրավական գործընթաց։

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն «ամոթալի» է անվանել Բրիտանիայի այս քայլը՝ նշելով, որ այդ «սխալ որոշումը միայն ավելի համարձակ կդարձնի ՀԱՄԱՍ-ին»։

Սեպտեմբերի 2-ին Բրիտանիան կասեցրել էր Իսրայել զենքի արտահանման 350 արտոնագրերից 30-ը՝ նշելով, որ կա վտանգ, որ իր տրամադրած զենքերը կարող են օգտագործվել միջազգային մարդասիրական իրավունքի լուրջ խախտումներով։ 

Իսրայել զենքի ամենախոշոր արտահանողն ԱՄՆ-ն է, իսկ Մեծ Բրիտանիայի կողմից զենքի վաճառքը կազմում է երկրի պաշտպանական ներմուծումների 1 %-ը։

Միևնույն ժամանակ Իսրայելում սեպտեմբերի 3-ին ևս նախատեսվում են ցույցեր, որոնք սկսվել են Գազայի հատվածում վեց պատանդների սպանությունից հետո։ Ցուցարարները պահանջում են, որ իշխանություններն ավելի շատ բան անեն պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժման մոտ պահվող պատանդներին վերադարձնելու համար։

Նախորդ Լուրը

Հրադադարի դիմաց Իսրայելը չի պատրաստվում զորքերը դուրս բերել Գազա – Եգիպտոս սահմանային գոտուց․ Նեթանյահու

Հաջորդ Lուրը

Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված շուրջ 3000 անձ ստացել է ՀՀ քաղաքացիություն

Այլ Լուրեր

ԱՄՆ

Թրամփը կոչ է արել մի շարք երկրների կարգավորել հարաբերությունները Իսրայելի հետ

25/05/2026
Թուրքիա

Թուրքիայում ցույցեր են սկսվել ընդդիմադիր կուսակցության ղեկավարի հեռացումից հետո

25/05/2026
Հայաստան

Հայաստանը շահագրգռված չէ Ռուսաստանի հետ կապերի խզմամբ․ Արարատ Միրզոյան

25/05/2026
Հաջորդ Lուրը

Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված շուրջ 3000 անձ ստացել է ՀՀ քաղաքացիություն

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Հայաստանը առավելագույնը երկու տարում կարող է ունենալ ԵՄ-ի հետ վիզաների ազատականացում. Փաշինյան

26/05/2026

Թրամփը կոչ է արել մի շարք երկրների կարգավորել հարաբերությունները Իսրայելի հետ

25/05/2026

Թուրքիայում ցույցեր են սկսվել ընդդիմադիր կուսակցության ղեկավարի հեռացումից հետո

25/05/2026

Հայաստանը շահագրգռված չէ Ռուսաստանի հետ կապերի խզմամբ․ Արարատ Միրզոյան

25/05/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)