22-05-2025 / 14:03
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Գրիգորյանը և Մուստաֆաևը քննարկել են տրանսպորտային հաղորդակցություններին վերաբերող հարցերը

2024/11/01 23:51
Ադրբեջան, Անվտանգություն, Հայաստան

2024թ. նոյեմբերի 1-ին Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանին տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի և Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի տասներորդ հանդիպումը՝ Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և Ադրբեջանի Հանրապետության փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի նախագահությամբ:

Հանդիպման ընթացքում, վերոնշյալ Հանձնաժողովների համատեղ գործունեության մասին 2024 թվականի օգոստոսի 30-ին ստորագրված  Կանոնակարգի 7-րդ հոդվածի համաձայն, Կողմերը փոխանակվել են իրենց պետությունների կողմից՝ Կանոնակարգի ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերի իրականացման մասին ծանուցումներով:

Հաշվի առնելով, որ Կանոնակարգի 7-րդ հոդվածով նախատեսվում է, որ այն ուժի մեջ է մտնում այդպիսի ընթացակարգերն ավարտելու մասին վերջին գրավոր ծանուցումը ստանալու օրը՝ Կողմերը արձանագրել են, որ նշված Կանոնակարգն ուժի մեջ է մտնում 2024 թվականի նոյեմբերի 1-ին:

Կողմերը մտքեր են փոխանակել սահմանազատման աշխատանքների հետագա իրականացման համար սահմանագծի հատվածների/հատվածամասերի հերթականության հարցի շուրջ:

Կողմերը քննարկել են սահմանազատման աշխատանքների իրականացման կարգի վերաբերյալ համապատասխան ուղեցույցների նախագծերը:

Կողմերը պայմանավորվել են աշխատանքային կարգով համաձայնեցնել հաջորդ հանդիպման անցկացման ամսաթիվն ու վայրը:

Հանձնաժողովների հանդիպման ավարտից հետո Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը և Ադրբեջանի Հանրապետության փոխվարչապետ Շահին Մուստաֆաևն առանձին քննարկել են տրանսպորտային հաղորդակցություններին վերաբերող հարցեր: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։

Նախորդ Լուրը

Թուրքիան և Ռուսաստանը Ստամբուլում գազի առևտրի կենտրոն կբացեն

Հաջորդ Lուրը

ԼՂ-ից բռնի տեղահանված անձինք կարող են դիմել փախստականի նոր վկայական ստանալու համար

Այլ Լուրեր

Հայաստան

Հայաստանը օդի մոնիթորինգի 14 անշարժ կայաններ ձեռք կբերի. Երևանը կունենա 6 դիտակայան. Սիմիդյան

22/05/2025
Հայաստան

Բահրեյնի, Սաուդյան Արաբիայի և Օմանի քաղաքացիների համար հանվում է Հայաստան մուտքի արտոնագրերի պահանջը

22/05/2025
Հայաստան

Կառավարությունը 27 մլն 160 հազար դրամ կհատկացնի Սիրիայում ՀՀ քաղաքացու անձնագիր ստացողների փոխարեն

22/05/2025
Հաջորդ Lուրը

ԼՂ-ից բռնի տեղահանված անձինք կարող են դիմել փախստականի նոր վկայական ստանալու համար

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Հայաստանը օդի մոնիթորինգի 14 անշարժ կայաններ ձեռք կբերի. Երևանը կունենա 6 դիտակայան. Սիմիդյան

22/05/2025

Բահրեյնի, Սաուդյան Արաբիայի և Օմանի քաղաքացիների համար հանվում է Հայաստան մուտքի արտոնագրերի պահանջը

22/05/2025

Կառավարությունը 27 մլն 160 հազար դրամ կհատկացնի Սիրիայում ՀՀ քաղաքացու անձնագիր ստացողների փոխարեն

22/05/2025

«Իտալական երաժշտությունը ֆիլմերում» խորագրով համերգ` Հայաստանի պետական կամերային նվագախմբի կատարմամբ

22/05/2025
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)