28-06-2026 / 12:38
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Երկրի ռազմական ուժի ավելացումը թիվ մեկ գերակայությունը համարող Ադրբեջանը Հայաստանին մեղադրում է ռազմականացման մեջ

2024/11/20 12:22
Ադրբեջան, Անվտանգություն, Հայաստան

Ադրբեջանը շարունակում է ակտիվ ռազմականացումը և 2025 թվականի համար նախատեսում է ռազմական ծախսերին հատկացնել՝ 8 միլիարդ 396 միլիոն մանաթի (4 միլիարդ 939 միլիոն դոլար)։

Ադրբեջանում ռազմական ծախսերի նման բյուջեն ոչ միայն լրջագույն սպառնալիք է Հայաստանի անվտանգությանը, այլև ապակայունացնող գործոն է ողջ տարածաշրջանի համար։

Ադրբեջանը իր ռազմական ծախսերը պատճառաբանում է  «Հայաստանի ռազմականացման» մասին պնդումներով, սակայն իրականությունն այն է, որ հենց Ադրբեջանն է վերջին երկու տասնամյակների ընթացքում կտրուկ ավելացրել իր ռազմական ծախսերը։

Ստոկհոլմի միջազգային խաղաղության հետազոտությունների ինստիտուտի (SIPRI) տվյալների համաձայն՝ Ադրբեջանի ռազմական ծախսերը բազմապատկվել են վերջին տարիներին, ինչը հստակ ցույց է տալիս այդ երկրի ռազմատենչ քաղաքականությունը։

Ստորև ներկայացված գրաֆիկը հստակ ցույց է տալիս, որ  վերջին երկու տասնամյակների ընթացքում Ադրբեջանի ռազմական բյուջեն կտրուկ աճել է, երբ Հայաստանի ռազմական ծախսերը մնացել են համեմատաբար կայուն։


Սա ապացուցում է, որ Ադրբեջանի թեզերը «Հայաստանի ռազմականացման» վերաբերյալ չունեն իրական հիմք։ Հայաստանը ստիպված է ավելացնել իր պաշտպանական բյուջեն՝ որպես պատասխան Ադրբեջանի ռազմական գերակշռությանը և շարունակական սպառնալիքներին։

Ուստի չնայած այն հանգամանքին, որ հաջորդ տարի Հայաստանը նախատեսում է ավելացնել իր պաշտպանական բյուջեն 20%-ով՝ հասցնելով այն 665 միլիարդ դրամի (1.7 միլիարդ դոլար), ինչը ամեն դեպքում 5 անգամ ավելի քիչ է քան Ադրբեջանի ռազմական բյուջեն, սա ոչ թե ագրեսիայի նշան է, այլ պաշտպանական միջոց, որը նպատակ ունի կանխել նոր ռազմական գործողությունները և երաշխավորել երկրի անվտանգությունը։ Այս քայլը կարևոր է՝ հաշվի առնելով Ադրբեջանի ռազմական ծախսերի աճը։

Հարկ է նշել, որ Հայաստանի պաշտպանական քաղաքականությունը հիմնվում է պաշտպանության և խաղաղության համատեղման վրա։ Չնայած Ադրբեջանի ռազմական ծախսերին և ագրեսիվ հռետորաբանությանը, Հայաստանը շարունակում է հավատարիմ մնալ խաղաղության հաստատմանն ուղղված քայլերին՝ ակտիվորեն ներգրավված լինելով խաղաղության պայամանգրի կնքման համար տարվող բանակցություններում։

Այս պայմաններում Հայաստանի ռազմավարական ընտրությունը կայանում է այն բանում, որ պահպանվի ռազմական պատրաստվածությունը պաշտպանական նպատակներով՝ միաժամանակ աշխատելով երկարատև խաղաղության հաստատման ուղղությամբ։ Իսկ Ադրբեջանի կողմից շարունակական ռազմականացման քաղաքականությունը լուրջ սպառնալիք է ոչ միայն Հայաստանի, այլև ողջ տարածաշրջանի կայունության համար։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը բազմիցս հայտարարել է, որ երկրի «թիվ մեկ գերակայությունը» ռազմական ուժի ավելացումն է։

Ուստի չի բացառվում Ադրբեջանը պատրաստվում է ռազմական նոր էսկալացիայի, ինչը կարող է խաթարել խաղաղության համար տարվող բոլոր ջանքերը։

Նախորդ Լուրը

ԱՄՆ-ն անհրաժեշտության դեպքում քաղաքական գործողություններ կձեռնարկի Վրաստանի նկատմամբ

Հաջորդ Lուրը

Իրանը մտադիր է շարունակել զարգացնել հարաբերությունները ՌԴ-ի հետ

Այլ Լուրեր

Կարևոր

Նիդերլանդների ԱԳՆ ներկայացուցչի հետ քննարկվել են հայկական արտադրանքի արտահանման հնարավորությունները դեպի ԵՄ

26/06/2026
Ադրբեջան

Ադրբեջանը Հայաստան է ուղարկել նավթամթերքի հերթական խմբաքանակը

26/06/2026
Անվտանգություն

Ռուսաստանը հայտարարել է մեկ գիշերվա ընթացքում 660 ուկրաինական ԱԹՍ-ի խոցման մասին

26/06/2026
Հաջորդ Lուրը

Իրանը մտադիր է շարունակել զարգացնել հարաբերությունները ՌԴ-ի հետ

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

ՄԱԳԱՏԷ-ն Իրանի միջուկային ծրագրի նկատմամբ խիստ վերահսկողություն է պահանջում

26/06/2026

Նիդերլանդների ԱԳՆ ներկայացուցչի հետ քննարկվել են հայկական արտադրանքի արտահանման հնարավորությունները դեպի ԵՄ

26/06/2026

Կիևը 40-օրյա գործողություն է սկսում՝ ՌԴ-ին պատերազմի դադարեցումը հարկադրելու համար

26/06/2026

ԱՄՆ վարչակազմը մտադիր է Թուրքիային 700 մլն դոլարի ավիաշարժիչներ վաճառել

26/06/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)