07-04-2026 / 02:49
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Իրանի դեսպանը Երեխաների համաշխարհային օրվա կապակցությամբ շնորհավորել է հայ մանուկներին

2024/11/20 18:13
Իրան, Հայաստան, Քաղաքականություն

Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանին Երեխաների համաշխարհային օրվա կապակցությամբ շնորհավորական ուղերձ է հղել՝ ուղղված հայ երեխաներին:

Շնորհավորական ուղերձն ամբողջությամբ՝ ստորև.

«Սիրելի´ մանուկներ և պատանիներ, 

Շատ ուրախ եմ, որ այս մի քանի տողով կարող եմ զրուցել ձեզ հետ։ Դուք ինձ համար մաքուր, հետաքրքրասեր, դրական մտածող, կենսախինդ էակներ եք, մի խոսքով`այն, ինչի մասին երազում են մեծերը։ Մարդկային ոգին թարմանում է ձեզ հետ լինելով: Միայն երեխաներն են անկեղծորեն ասում ողջ ճշմարտությունը: Ամեն անգամ, երբ տեսնում եմ ձեզ, սովորում եմ առանց պատճառի ուրախանալ: Սովորում եմ զբաղվել ինչ-որ բանով, թեկուզ` աննշան, և հասկանում եմ, թե ինչպես ամբողջ ուժով պահանջել այն, ինչ ուզում եմ։ 

Դուք կարեկցանքի, բարության, սիրո, առատաձեռնության, գթասրտության և ազնվության գանձեր եք: Ինձ համար չկա ավելի գեղեցիկ պատկեր, քան իմ ժպտացող թոռներն ու նրանց աչքերում փայլող ուրախությունն է։ Ինձ համար ամենագեղեցիկ մեղեդին մանկահասակ թոռներիս անուշ ծիծաղն է: 

Բուրավե´տ ծաղիկներ, 

աշխարհի ապագան դո՛ւք եք կերտում: Հավատացե՜ք ինքներդ ձեզ, դուք ավելի համարձակ եք, ավելի տաղանդավոր և ավելի ընդունակ, քան կարծում եք: Ձեր տաղանդը Աստծո պարգևն է ձեզ: Այն, ինչ դուք անում եք ձեր տաղանդի միջոցով, ձեր պարգևն է ձեր հորը, մորը, ուսուցչին և ձեր երկրի ժողովրդին:

Ձեզ են սպասում առաջընթացի բարձունքները: Երբեք թույլ մի´ տվեք, որ պարտվելու վախը խանգարի ձեզ խաղալ ու առաջ մղվել: Լուսավորե՜ք ձեր ծնողների սրտերը, սիրե´ք ձեր հայրենիքը: Սիրե՜ք ձեր ընկերոջը անվերապահորեն: Երազե՜ք:
Դուք կարող եք ապագա աշխարհը դարձնել լուսավոր: Հեքիաթներ կարդացեք, ավելի շատ հեքիաթներ կարդացեք, և սիրով ձեռք ձեռքի տված ավելի լավ վաղվա օրվա հույսով ձեր երկիրը շենացրեք: 

Ցանկանում եմ, որ դուք այնքան ծիծաղեք, որ չիմանաք, թե ինչ է տխրությունը: 

Կեցցե՛ Հայաստանը
Կեցցե՛ Իրանը»: 

Նախորդ Լուրը

Ադրբեջանը շարունակում է հետևողականորեն ոչնչացնել հայկական մշակութային ժառանգությունը

Հաջորդ Lուրը

Իտալիան 12 տարի դադարից հետո դեսպան է ուղարկել Դամասկոս

Այլ Լուրեր

Անվտանգություն

Լուկաշենկո․ ՀԱՊԿ-ը պետք է զգուշությամբ մոտենա Հայաստանի հետ աշխատանքին

06/04/2026
Հայաստան

Պեսկով․ Հայաստանը չի կարող միաժամանակ ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի անդամ լինել

06/04/2026
Իրան

Վրաստանն ԱՄՆ-Իրան հակասությունների համար հարթակ չէ. Պապուաշվիլիի պատասխանը Իրանի դեսպանին

06/04/2026
Հաջորդ Lուրը

Իտալիան 12 տարի դադարից հետո դեսպան է ուղարկել Դամասկոս

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Լուկաշենկո․ ՀԱՊԿ-ը պետք է զգուշությամբ մոտենա Հայաստանի հետ աշխատանքին

06/04/2026

Պեսկով․ Հայաստանը չի կարող միաժամանակ ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի անդամ լինել

06/04/2026

Վրաստանն ԱՄՆ-Իրան հակասությունների համար հարթակ չէ. Պապուաշվիլիի պատասխանը Իրանի դեսպանին

06/04/2026

Թուրքիան հերքել է Իրանին զենք մատակարարելու մասին լուրերը

06/04/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)