20-07-2025 / 07:03
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Իրանի կողմից անընդունելի է Զանգեզուրի կեղծ միջանցք ստեղծելու Ադրբեջանի պնդումը. իրանցի փորձագետ

2024/11/25 18:23
Ադրբեջան, Անվտանգություն, Թուրքիա, Իրան, Կարևոր, Տեսակետ, Քաղաքականություն

Իրանի կողմից անընդունելի է Զանգեզուրի կեղծ միջանցք ստեղծելու Ադրբեջանի պնդումը՝ չհարգելով Հայաստանի տարածքային ամբողջականությունը։Այս մասին regionmonitor.com կայքի հետ զրույցում ասել է Իրանի Ալլամե Թաբաթաբայի համալսարանի դասախոս, միջազգայնագետ Էհսան Մովահեդիանը:

Հարցազրույցը՝ ստորև.

-Պարո՛ն Մովահեդիան, գաղտնիք չէ, որ Ադրբեջանի և Իսրայելի հարաբերություններն անշեղորեն զարգանում են։ Ադրբեջանն իսրայելական զենքի հիմնական գնորդներից է։ Նույնիսկ պաղեստինյան հակամարտությունը ստվեր չի գցել երկկողմ հարաբերությունների վրա։ Վերջին շրջանում մամուլում տեղեկություն տարածվեց, որ Ադրբեջանն աջակցել է Իսրայելին Իրանի վրա հարձակման ժամանակ։ Ի՞նչ կարծիքի եք այս ամենի մասին։

    -Իրանում պաշտոնական աղբյուրները չեն հաստատել Բաքվի մասնակցությունն իսրայելական ագրեսիային, սակայն պետք է նշել, որ սիոնիստական ​​ռեժիմը [խմբ.՝ Իսրայելի կառավարությունը] Իրանի և Իրանի բոլոր հարևան երկրների թշնամին է։ Իսրայելն օգտագործում է բոլոր հնարավորությունները Իրան ներթափանցելու և նրան վնասելու համար և փորձում է քանդել Իրանի հարաբերություններն իր հարևանների հետ։ Այս համատեքստում Իսրայելի կործանարար ջանքերը հատուկ չեն որևէ կոնկրետ երկրի: Իսրայելը փորձում է ներթափանցել և դիվերսիա իրականացնել Իրանի բոլոր հարևան երկրներում: Ուստի տարածաշրջանի երկրներն ու Իրանի հարևանները չպետք է ներքաշվեն Իսրայելի այս կեղտոտ խաղի մեջ։ Իսրայելը տարածաշրջանի երկրների ու ազգերի բարերարը չէ և հետապնդում է իր չարագուշակ ու պառակտող շահերը։ Ուստի տարածաշրջանի երկրները պետք է զգոն լինեն և թույլ չտան Իսրայելին չարաշահել դրանք և լարվածություն ստեղծել տարածաշրջանի երկրների միջև։ Իհարկե, Իրանի Իսլամական Հանրապետությունը նույնպես զգոն ու վճռական է իր ազգային շահերը պաշտպանելու հարցում։

    –Նախորդի համատեքստում կարծիք կա, որ Իսրայելը ցանկացած պահի կարող է օգտագործել ադրբեջանական տարածքն ընդդեմ Իրանի: Ձեր կարծիքով, ինչպե՞ս է Իրանը պատրաստվում վարվել այս սցենարի հետ, եթե դա երբևէ տեղի ունենա:

      -Հիմնական միտքն այն է, որ Իրանը ոչ մեկի հետ փոխզիջումների չի գնում իր տարածքային ամբողջականությունը պաշտպանելու համար, և ցանկացած կետից Իրանի վրա ցանկացած հարձակում կարժանանա վճռական պատասխանի։ Իրանի վճռական և ջախջախիչ պատասխանը սիոնիստներին ցույց տվեց, որ այս ռեժիմը շատ բարդ խնդիր ունի դիմակայելու Իրանին՝ հաշվի առնելով սեփական սահմանափակ աշխարհաքաղաքական իրավիճակը և տնտեսական ու քաղաքական ճգնաժամերը, իսկ այն տեսակետը, որ սիոնիստները կարող են ցանկացած պահի չարաշահել Բաքվի տարածքն ընդդեմ Իրանի, բոլորովին սխալ է:

      Իհարկե, սա չի նշանակում, որ Իրանը զգոն ու պատրաստված չէ, իսկ նման սցենարի դեպքում Իրանի արձագանքի մակարդակը կախված է Բաքվի գործողությունից։ Բայց նման սցենարի հավանականությունը շատ ցածր է։ 

      Նախ, նման գործողությունը կապացուցի Իսրայելի ռազմական և հետախուզական միջամտությունն ու ներկայությունն Ադրբեջանի Հանրապետությունում, ինչը Ալիևը մշտապես հերքել է: Դրա ապացուցումը լուրջ հետևանքներ կունենա Ալիևի կառավարության համար։

      Երկրորդ, դրանով Իսրայելը բացում է իր դեմ ճակատամարտի նոր ճակատ, որը չի կարողանա կառավարել և հաջողության հասնել։ Բաքուն ոչ միայն վառելիք և էներգիա է մատակարարում Եվրոպային, այլև բազմաթիվ տնտեսական և առևտրային փոխազդեցություններ ունի Թուրքիայի հետ, որոնք նման սցենարի դեպքում կվտանգեն այս շահերը։ Իրանը նույնպես կարող է ուժով պաշտպանվել ու ջախջախիչ պատասխան ցույց տալ նման հիմար գործողության դեպքում։ Նման լկտիության դեպքում Իրանի հետ Բաքվի դիվանագիտական ​​հարաբերությունները կկործանվեն, իսկ այդ ագրեսիայի իրավական հետապնդումը միջազգային կազմակերպությունների միջոցով կիրականացվի ուժով, օրակարգում կլինի նաև պատասխան հարձակումը հարձակման աղբյուրի վրա։

      Այս ամենով, ի վերջո, կչեզոքացվեն նաև պանթուրքերի բոլոր ծրագրերն ու դավադրությունները: Նրանք պնդում են, որ Բաքուն Իրանի բարեկամն է, երկու երկրները եղբայրներ են և խնդիրներ չունեն, իսկ Իրանը քրիստոնյա Հայաստանի հետ լայնորեն համագործակցելու փոխարեն պետք է համագործակցի և բարեկամանա մուսուլման Ադրբեջանի հետ։ Այս հարձակումն իրականացնելով՝ կփաստվի նաև վերոհիշյալ քարոզչության կեղծ լինելը։ Հատկանշական է, որ Իրանը երկու անգամ ռազմական պատասխան է տվել սիոնիստներին, և նրանք չեն կարողացել լուրջ վնաս հասցնել Իրանին։

      –Ի՞նչ ազդեցություն ունի ՆԱՏՕ-ին Թուրքիայի անդամակցությունն Իրանի հետ հարաբերությունների վրա: Ինչպե՞ս են նրանք հավասարակշռում համագործակցությունն ու լարվածությունը՝ հաշվի առնելով Թուրքիայի կապերը արևմտյան երկրների հետ:

        Թուրքիան երկար տարիներ ՆԱՏՕ-ի անդամ է, և այդ հանգամանքը ստվեր չի գցել երկկողմ հարաբերությունների վրա։ Իրանի և Թուրքիայի շահերը հիմնված են փոխըմբռնման վրա, և կողմերը փորձել են ուշադրության կենտրոնում պահել երկկողմ հարաբերությունները: 

        Սակայն Թուրքիայի բարեկամությունը ՆԱՏՕ-ի հետ, որը թշնամաբար է տրամադրված Իրանի նկատմամբ, բացասական որոշակի ազդեցություն է ունեցել Իրանի և Թուրքիայի միջև ռազմավարական համագործակցության ընդլայնման վրա։ ՆԱՏՕ-ի հետ Թուրքիայի համագործակցության աճը կհանգեցնի նրան, որ այդ երկիրը կհայտնվի Արևմուտքի առանցքում: Այս ամենը շատ հետևանքներ կունենա հենց Թուրքիայի համար։ Բացի Իրան-Թուրքիա հարաբերությունների վրա այս համագործակցության բացասական ազդեցությունից, Ռուսաստանը, Չինաստանը և Հարավարևելյան Ասիայի որոշ երկրներ նույնպես գոհ չեն ՆԱՏՕ-ի հետ Թուրքիայի համագործակցությունից։ Մասնավորապես, Թայվանի շուրջ հնարավոր է հակամարտություն բռնկվի Չինաստանի և Արևմուտքի միջև։ 

        Թուրքիայի հետ հարաբերությունները կառավարելու համար Իրանը խուսափել է հարաբերությունների անվտանգայնացումից և անցել է առևտրատնտեսական փոխգործակցության խթանման և առկա կարողությունների վրա հենվելու ուղղության, թեև Թուրքիան Իրանի դեմ քաղաքականություն է վարել նույնիսկ մշակութային ոլորտում: 

        ՆԱՏՕ-ի հետ Թուրքիայի փոխգործակցության աճը նույնպես տնտեսապես վնասում է այդ երկրին: ԱՄՆ նորընտիր նախագահ Թրամփը կարծում է, որ ՆԱՏՕ-ի երկրներն իրենք պետք է վճարեն իրենց պաշտպանության համար և չպետք է հույսը դնեն ԱՄՆ-ի վրա։ Թուրքիան, հաշվի առնելով իր տնտեսական դրությունը, չի կարող իրեն նման ծախսեր թույլ տալ և նման պայմաններում շահագրգռված չի լինի Իրանի հետ լարվածությամբ։

        –Ի՞նչ դեր է խաղում Ադրբեջանն Իրանի՝ ավելի լայն տարածաշրջանային ռազմավարության մեջ, և ինչպե՞ս է Իրանը վերաբերվում Թուրքիայի հետ Ադրբեջանի հարաբերություններին:

          -Իրանը հարևանների հետ հարաբերությունները զարգացնելու համար վարում է հարևանության քաղաքականություն, և այս առումով Իրանը պատրաստ է զարգացնել իր հարաբերությունները հարևանների հետ այնքանով, որքանով նրանք կամենան: Սա բխում է տարածաշրջանի ժողովուրդների շահերից, և Իրանը պատմության ընթացքում միշտ ձգտել է խաղաղության, կայունության և անվտանգության:

          Միևնույն ժամանակ, Իրանը չի ընդունում իր ցամաքային սահմանի կտրումը հարևան 15 երկրներից որևէ մեկի հետ որևէ պատճառով և հավատում է միջազգային իրավունքի և բոլոր երկրների տարածքային ինքնիշխանության պահպանմանը։ 

          Ադրբեջանի Հանրապետությունն Իրանի 15 հարևաններից մեկն է, որն էական դեր չի խաղում Իրանի աշխարհաքաղաքական ծրագրերում։ Իրանի կողմից անընդունելի է նաև Զանգեզուրի կեղծ միջանցք ստեղծելու այս երկրի պնդումը՝ չհարգելով Հայաստանի տարածքային ամբողջականությունը։ Իրանը պատրաստ է Ադրբեջանի Հանրապետության հետ իր հարցերը լուծել երկխոսության միջոցով և, բնականաբար, թույլ չի տա երրորդ կողմերին չափն անցնել և միջամտել այդ հարաբերություններին։

          Ադրբեջանի Հանրապետության փոխգործակցությունը Թուրքիայի հետ՝ որպես երկու հարևան երկրների, նորմալ է և համարվում է այս երկու երկրների իրավունքը։ Սակայն, եթե այդ փոխազդեցություններն այնպիսին են, որ սպառնում են Իրանի Իսլամական Հանրապետության ազգային շահերին, Իրանն իր իրավունքն է համարում անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել իր շահերը պաշտպանելու համար: Ընդհանրապես, եթե երկիրն անցնի Իրանի թշնամիների կողմը, Իրանն անտարբեր չի մնա և համապատասխան ծրագրեր կկազմի։ Այս համատեքստում գործնական օրինակ են Իրանի տարբեր արձագանքներն Աբրահամյան համաձայնագրին:

          Նախորդ Լուրը

          Բժանիան իր թեկնածությունը կառաջադրի Աբխազիայի նախագահի ընտրություններում

          Հաջորդ Lուրը

          Միրզոյանը շնորհավորել է վրաց նոր գործընկերոջը

          Այլ Լուրեր

          Թուրքիա

          Էրդողանն ու Պուտինը քննարկել են տարածաշրջանային հարցեր

          19/07/2025
          Թուրքիա

          Թուրքիան և Մեծ Բրիտանիան մտադիր են ստեղծել ազատ առևտրային գոտի

          18/07/2025
          Թուրքիա

          Գերմանիայի կանցլերը հնարավոր է համարել Թուրքիային Eurofighter-ների վաճառքը

          18/07/2025
          Հաջորդ Lուրը

          Միրզոյանը շնորհավորել է վրաց նոր գործընկերոջը

          Հետևեք մեզ տելեգրամում

          Վերջին լուրեր

          Էրդողանն ու Պուտինը քննարկել են տարածաշրջանային հարցեր

          19/07/2025

          Թուրքիան և Մեծ Բրիտանիան մտադիր են ստեղծել ազատ առևտրային գոտի

          18/07/2025

          ԵՄ-ն նախազգուշացրել է Վրաստանին

          18/07/2025

          Գերմանիայի կանցլերը հնարավոր է համարել Թուրքիային Eurofighter-ների վաճառքը

          18/07/2025
          Region Monitor

          Մեր մասին

          RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

           

          Կապ: [email protected]

          Հետևեք մեզ

          © 2024 RegionMonitor

          Welcome Back!

          Login to your account below

          Forgotten Password?

          Retrieve your password

          Please enter your username or email address to reset your password.

          Log In

          Add New Playlist

          • Հայաստան
          • Ադրբեջան
          • Իրան
          • Թուրքիա
          • Վրաստան
          • Մերձավոր Արևելք
          • Russian

          © 2024 RegionMonitor

          • Русский (Russian)