13-05-2025 / 13:56
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Լիբանանում ուժի մեջ է մտել Իսրայելի և «Հեզբոլլահ»-ի միջև հրադադարը

2024/11/27 10:35
Անվտանգություն, Կարևոր, Մերձավոր Արևելք, Քաղաքականություն

Լիբանանում, որտեղ իսրայելական բանակը գործողություններ է իրականացնում «Հեզբոլլահ» խմբավորման դեմ, նոյեմբերի 27-ի գիշեր ուժի մեջ է մտել հրադադարը, որը նախօրեին հաստատել է Իսրայելի կառավարությունը։

Մարտերը շարունակվել են մինչև ուշ գիշեր։ «Հեզբոլլահ»-ի զինյալները հայտնել են, որ անօդաչու սարքեր են արձակել Թել Ավիվի ռազմական օբյեկտների ուղղությամբ, իսկ իսրայելական բանակը Բեյրութի որոշ հատվածների տարհանման հրաման է տվել: Դրանից հետո, զինադադարի մեկնարկից մեկ ժամ առաջ օդային հարվածներ են հասցվել Բեյրութի հարավային արվարձաններին։

Զինադադարի պայմանների համաձայն՝ 60 օրվա ընթացքում իսրայելական զորքերը դուրս կգան Լիբանանից, «Հեզբոլլահ»-ի զինյալները կլքեն սահմանային շրջանները, իսկ լիբանանյան բանակը կտեղակայվի այնտեղ։

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն նշել է, որ զինադադարի պայմանագրի ժամկետը կախված կլինի «Հեզբոլլահ»-ի գործողություններից, և եթե խմբավորումը նորից փորձի զինվել, դա կհամարվի պայմանագրի խախտում։

Նոր համաձայնագիրը հիմնականում նման է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 1701 բանաձևին, որն ընդունվել է 2006 թվականին և որով վերջ դրվեց Իսրայելի և «Հեզբոլլահ»-ի միջև պատերազմին։

Համաձայնագիրը թույլ կտա Իրանի կողմից աջակցություն ստացող խմբավորմանը հետ մղել Իսրայելի հետ սահմանից և ուժեղացնել լիբանանյան բանակը։

Նախորդ Լուրը

«Իսրայելն Իրանի դեմ հարձակման համար ծանր գին է վճարելու». Իրանի ԶՈւ ԳՇ պետ

Հաջորդ Lուրը

Վրաստանի ԿԸՀ-ը չեղարկել է ընդդիմադիր կոալիցիաների ցուցակները

Այլ Լուրեր

Թուրքիա

Լավրովն ու Թուրքիայի ԱԳ նախարարը հեռախոսազրույց են ունեցել

13/05/2025
Վրաստան

Կոբախիձեն դժգոհել է Թրամփի լռությունից

13/05/2025
Ադրբեջան

Թուրքիայի ՊՆ ղեկավարը հանդիպել է Ալիևի հետ

13/05/2025
Հաջորդ Lուրը

Վրաստանի ԿԸՀ-ը չեղարկել է ընդդիմադիր կոալիցիաների ցուցակները

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Լավրովն ու Թուրքիայի ԱԳ նախարարը հեռախոսազրույց են ունեցել

13/05/2025

UNICEF-ն Ադրբեջանում դադարեցնում է իր գործունեությունը

13/05/2025

Կոբախիձեն դժգոհել է Թրամփի լռությունից

13/05/2025

Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հռոմի Պապ Լևոն XIV-ին

13/05/2025
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)