04-12-2025 / 02:56
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Զարմիկ Պողիկյանը մանրամասներ է ներկայացրել Սիրիայում տիրող իրավիճակից

2024/12/10 10:53
Անվտանգություն, Հայաստան, Մերձավոր Արևելք, Քաղաքականություն

Սիրիայում Բաշար Ասադի իշխանության տապալումից հետո այդ երկրի հայ համայնքի համար առաջիկայում երկու կարևորագույն խնդիր կա․ առաջինն այն է, որ համայնքի անվտանգությունը երաշխավորված լինի, երկրորդը, որ նոր ձևավորվող իշխանությունների կողմից հարգվեն ինչպես հայերի կրոնական, այնպես էլ մշակութային իրավունքներն ու յուրահատկությունները։ 

«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասել է Հալեպում գործող հայկական «Գանձասար» շաբաթաթերթի խմբագիր Զարմիկ Պողիկյանը՝ խոսելով Սիրիայում տիրող իրավիճակի, քաղաքացիների՝ այդ թվում նաև հայերի շրջանում տիրող տրամադրությունների, ինչպես նաև սպասվող իրադարձությունների մասին:

«Սիրիայում հայ համայնքի համար այժմ գոյություն ունի երկու կարևորագույն խնդիր. Առաջինը՝ տեսնել, որ համայնքի անվտանգությունը պաշտպանված է, և երկրորդը՝ համայնքի ինչպես կրոնական, այնպես էլ մշակութային իրավունքներն ու յուրահատկությունները լինեն հարգված իշխանությունների համար››,- նշեց Պողիկյանը:  

Նա տեղեկացրեց, որ Հալեպում այս պահին իրավիճակը կայուն է և, ընդհանուր առմամբ, քաղաքացիների մոտ տիրում է սպասողական վիճակ, քանի որ Սիրիայում դեռևս անցումային կառավարություն է կազմվում:

‹‹Հալեպում իրավիճակը հանդարտ է: Մարդիկ զգույշ են, սպասողական վիճակ է տիրում: Այս պահի դրությամբ հացի և այլ սննդամթերքի առումով տագնապ չկա, այդուհանդերձ, հնարավոր է՝ առաջիկայում դեղորայքի պակաս լինի: Տեսնենք, թե առաջիկայում ինչ կլինի››,-նշեց Պողիկյանը՝ ներկայացնելով տիրող իրավիճակը:

Նրա փոխանցմամբ՝ ամենամեծ դժվարությունը կապված է երկրի տնտեսական վիճակի հետ, իսկ հայ համայնքը փորձում է գործակցել տարբեր համայնքապետերի, զանազան միությունների հետ, որպեսզի կարողանա օգտակար լինել հայ հայերին: 

‹‹Հույս ունենք, որ իշխանության այս փախանցման շրջանը արագ և կազմակերպված ձևով կընթանա, որպեսզի դժվարություններ չստեղծվեն, և ժողովուրդը կկարողանա աստիճանաբար իր բնականոն կյանքին վերադառնալ››,-նշեց Զարմիկ Պողիկյանը:

Անդրադառնալով երկրում հասարակ քաղաքացիների նկատմամբ զինյալների ցուցաբերած վերաբերմունքին՝ Պողիկյանը նկատեց, որ վերաբերմունքն առայժմ դրական է:

‹‹Ժողովրդի նկատմամբ վերաբերմունքն առայժմ դրական է, և նրանք խոստանում են հարգել Սիրիայի ժողովրդի բոլոր բաղադրիչները: Նրանք հավատում են, որ Սիրիան՝ ժողովրդի այս գունեղ պատկերով, միասնական ձևով պետք է առաջ ընթանա: Հավատում են, որ բոլորի իրավունքները պետք է պաշտպանված լինեն. առայժմ այդպես են հայտարարում: Նաև խոստանում են, որ ոչ մեկ կրոնական դժվարություն չպետք է ունենա, բոլոր համայնքները պետք է պահպանեն իրենց կրոնական և մշակութային ինքնությունը››,-մանրամասնեց Հալեպում լույս տեսնող հայկական «Գանձասար» շաբաթաթերթի խմբագիր Զարմիկ Պողիկյանը:

Խոսելով Հալեպում տիրող ընդհանուր տրամադրությունների մասին՝ Պողիկյանը տեղեկացրեց, որ արդեն այս օրերին 30 ընտանիք անձնական մեքենաներով Լաթաքիայից վերադարձել է Հալեպ:

‹‹Հալեպում իրավիճակը կայուն է: Լաթաքիայում, օրինակ, նախօրեին մտահոգություններ կային, որոշակի անվտանգային անկայուն իրավիճակ էր, քանի որ նրանց մոտ ընդդիմության ներկայության առումով սկզբնական օրերն էին: Ինչ վերաբերում է Դամասկոսին, ապա այնտեղ նույնպես առաջին օրերին, երբ նախկին իշխանությունը տապալվում էր, քաղաքում տիրում էր անկառավարելի վիճակ, սակայն երբ արդեն այսօր կապ հաստատեցի Դամասկոսի հետ, տեղեկացա, որ իրադրությունը հանդարտ է, իսկ մարդիկ զուսպ սպասում են, որպեսզի որքան հնարավոր է շուտ պետական համակարգի բաղադրիչները վերսկսեն իրենց գործունեությունը››,-եզրափակեց Զարմիկ Պողիկյանը՝ ընդգծելով, որ բոլորի մոտ սպասողական վիճակ է տիրում, բայց այժմ իրադրությունն ավելի հանգիստ է, քան մի քանի օր առաջ:

Նախորդ Լուրը

Թբիլիսին ԱՄՆ-ի հետ հարաբերությունները վերագործարկելու հույս ունի

Հաջորդ Lուրը

Նեթանյահուն առաջին անգամ դատարան է ներկայացել որպես մեղադրյալ

Այլ Լուրեր

Քաղաքականություն

Պուտինը Ուկրաինայում պատերազմը դադարեցնելուն ուղղված ԱՄՆ-ի որոշ առաջարկներ ընդունել է, որոշները՝ մերժել

03/12/2025
Հայաստան

Հայաստանում Պակիստանի դեսպանություն կբացվի

03/12/2025
Թուրքիա

Թուրքիան կարող է առաջիկա 6 ամիսների ընթացքում բացել Հայաստանի հետ իր ցամաքային սահմանը․ Bloomberg

03/12/2025
Հաջորդ Lուրը

Նեթանյահուն առաջին անգամ դատարան է ներկայացել որպես մեղադրյալ

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Թուրքիայում տեղի են ունեցել Թուրքիայի, Ադրբեջանի, ԱՄՆ-ի և Պակիստանի զորքերի մասնակցությամբ համատեղ զորավարժություններ

03/12/2025

Վրաստանը պատրաստ կլինի անդամակցել ԵՄ-ին մինչև 2030 թվականը. Վրաստանի նախագահ

03/12/2025

Պուտինը Ուկրաինայում պատերազմը դադարեցնելուն ուղղված ԱՄՆ-ի որոշ առաջարկներ ընդունել է, որոշները՝ մերժել

03/12/2025

Հայաստանում Պակիստանի դեսպանություն կբացվի

03/12/2025
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)